Вход
Նռանյան Արա Ռուդիկի

Նռանյան Արա Ռուդիկի

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երևանում։ 1995թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվարկային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերահսկողություն և վերլուծություն» բաժինը։
Տնտեսագիտության թեկնածու է։
2004 թվականից ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է։ Հայաստանի Պետական տնտեսական համալսարանի դասախոս։ Գիտական, հրապարակախոսական և վերլուծաբանական մի շարք հետազոտությունների և հոդվածների հեղինակ է։ 2007թ. մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2015թ. հունվարի 12-ից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար)։ ​