Վարչության հիմնական խնդիրներն են.​

1) Հանձնաժողովի նյութատեխնիկական ապահովման կազմակերպումը.

2) Հանձնաժողովի գույքի կառավարման կազմակերպումը, այդ թվում՝ Հանձնաժողովի շենքերի շահագործումն ու սպասարկումը.

3) Հանձնաժողովի տրանսպորտային սպասարկման կազմակերպումը

4) Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կադրային և սոցիալական ապահովման կազմակերպումը:

Վարչությունն իր ստանձնած խնդիրներին համապատասխան՝ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) նախապատրաստում է առաջարկություններ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնադրույթներիՄիության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման մասին, մշակում է փաստաթղթերի նախագծեր՝ Վարչության իրավասության շրջանակներում

2) կազմակերպում և ապահովում է ապրանքների գնումը, աշխատանքների և ծառայությունների կատարումը՝ Միության իրավունքի մազ կազմող ակտերին համապատասխան, կազմակերպում պայմանագրերի կքնումն ու իրականացնում դրանց կատարման վերահսկողությունը.

3) ապահովում է Հանձնաժողովի հաշվեկշռում գտնվող նյութատեխնիկական միջոցների հաշվառումը, պահպանումն ու դուրսգրումը

4) կազմակերպում է կահույքի տեղավորումը և Հանձնաժողովի աշխատակիցների աշխատատեղերի ձևավորումը.​

5) Հանձնաժողովի վարչական շենքերում ապահովում է անցագրային և ներօբյեկտային ռեժիմների կազմակերպումն ու վերահսկողությունը.

6) կազմակերպում է Հանձնաժողովի տարածքների, շենքերի և շենքերին կից հողատարածքների վիճակի պարբերական զննումները, այդ թվում՝ վերանորոգման աշխատանքների կարիք ունեցող օբյեկտների որոշման նպատակով.

7) մշակում է ընթացիկ և կապիտալ վերանորոգումների իրականացման ծրագրերը.

8) իրականացնում է վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքի և դրանց կատարման ժամանակացույցին հետևելու վերահսկողությունը.

9) կազմակերպում է կապիտալ վերանորոգումից հետո Հանձնաժողովի տարածքների ու շենքերի շահագործմանն ընդունման հանձնաժողովների աշխատանքը.

10) իրականացնում է Հանձնաժողովի շենքերը, տարածքները, ինժեներական ցանցերը, հաղորդակցությունները տեխնիկապես սարքին վիճակում պահելու վերահսկողությունը.

11) ապահովում է Հանձնաժողովի տարածքներում և շենքերում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների տեղակայումը, ինչպես նաև վարում ծառայողական տարածքների օգտագործման հաշվառում.

12) Հանձնաժողովի տարածքներում և շենքերում կազմակերպում է աշխատանքը կոմունալ, շահագործման և վարչատնտեսական ծառայությունների մատակարարների հետ.

13) Կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին ծառայողական բնակտարածքներով ապահովելու աշխատանքն ու համակարգում այդ մասին տեղեկատվությունը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգին համապատասխան.

14) կազմակերպում և իրականացնում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ավտոտրանսպորտային սպասարկման իրավունքի մրցույթում հաղթած կողմնակի կազմակերպություններին ավտոմեքենաների փոխանցումը.

15) կազմակերպում է Հանձնաժողովի կարիքների համար ձեռք բերված ավտոմեքենաների գրանցումը Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության (ՃԵԱՊՏ) մարմիններում.

16) կազմակերպում է պլանային տեխնիկական զննությունների իրականացումը, ավտոմեքենաների ապահովագրումն ու շահագործմանը դրանց նախապատրաստումը

17) իրականացնում է Հանձնաժողովի ավտոմեքենաների դիսպետչերիզացիան, ինչպես նաև ապահովում  կառուցվածքային ստորաբաժանումների և վարորդական անձնակազմի փոխգործակցությունը.

18) իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական վիճակի, կողմնակի կազմակերպությունների կողմից ավտոմեքենաների շահագործման կանոնների պահպանման վերահսկողությունը.

19) մասնակցում է միասնական կադրային քաղաքականության իրականացմանը.

20) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հանձնաժողովի վարչություններում թափուր պաշտոնների համալրման մրցույթների նախապատրաստումը և անցկացումը.

21) Վարչության իրավասության շրջանակներում նախապատրաստում է կադրային հարցերին առնչվող հրամանների նախագծեր.

22) նախապատրաստում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքացուցակների և դրանցում փոփոխությունների նախագծեր.

23)  կազմակերպում է Հանձնաժողովի աշխատակիցների ատեստավորման իրականացումը.

24) կազմակերպում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

25) կատարում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի  կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքային գրքույկների և անձնական գործերի ձևավորկման աշխատանքը.

26) ձևակերպում է երկարամյա ծառայության պետական կենսաթոշակի ստացման նյութերը.

27) ձևակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի  կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ապահովագրական կենսաթոշակային հավաստագրերը (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար).

28) կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի  կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների բժշկական սպասարկման ապահովման աշխատանքը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի սահմանված կարգին համապատասխան.

29) իր իրավասության սահմաններում վերահսկում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից պայմանագրերով և Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով սահմանված սահմանափակումների ու արգելքների պահպանումը.

30) հավաքում և մշակում է տեղեկություններ Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ, որոնք տրամադրվում են Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև վերահսկում է դրանց ժամանակին տրամադրումը.

31) ապահովում է նշված տեղեկությունների արժանահավատության և լիարժեքության ստուգման իրականացումը Միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով.

32) խորհրդատվություն է տրամադրում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին՝ Վարչության իրավասություններին առնչվող հարցերի վերաբերյալ

33) ապահովում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների հավատարմագրման ձևակերպումը.

34) վերահսկում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցի կազմումը, արձակուրդային օրերի թվի հաշվառումն ու սահմանումը, աշխատանքից ազատվելու դեպքում՝ չօգտագործված արձակուրդի փոխհատուցման հաշվարկը

35) կազմակերպում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցներին պարգևատրմանը (խրախուսմանը) ներկայացնելու, նրանց նյութական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նյութերի նախապատրաստումը, ինչպես նաև ի դեմս անձնակազմի հետ աշխատանքների բաժնի ղեկավարության (բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ) իրականացնում է Հանձնաժողովի աշխատակիցների կողմից իրականացված կարգապահական զանցանքների վերաբերյալ գրավոր բացատրությունների պահանջը, այդ թվում՝ Հանձնաժողովի նյութական վնասի փոխհատուցման նպատակով.

36) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների աշխատանքային ժամանակի հաշվառման կազմակերպումը.

37) ապահովում է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրված անձանց հաշվառումը.

38) կազմակերպում և վերահսկում է Հանձնաժողովում գործուղումների պլանների կազմումը.

39) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է ծառայողական գործուղումների փաստաթղթային ձևակերպումը.

40) փոխգործակցություն է իրականացնում Հանձնաժողովի կարիքների համար ուղևորությունների ապահովման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ

41) կնիքով է հաստատում կադրային հարցերին առնչվող՝ Հանձնաժողովի հրամաններն ու այլ փաստաթղթերը.

42) փոխգործակցում է անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների հետ՝

Վարչության իրավասությանն առնչվող հարցերով

43) իր իրավասության սահմաններում ապահովում է ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների և սահմանափակ տարածման այլ տեղեկությունների պաշտպանությունը.

44) ապահովում է Հանձնաժողովի գործունեության ընթացքում Հանձնաժողովի Կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասին անձնական տվյալների պահպանումն ու գաղտնիությունը.

45) նախապատրաստում և Հանձնաժողովի ղեկավարությանն է ներկայացնում Վարչության իրավասության մեջ մտնող հարցերին առնչվող անհրաժեշտ հաշվետու համահավաք տեղեկատվություն: