Вход
ՀՈՒՆԱՆՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ

Ծնվել է 28.03.1977 թ. Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետություն:

1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

2005 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը:

Ճարտարագիտության բակալավր է, բիզնես-մենեջմենթի մագիստրոս:

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին:

2001-ից 2010 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում որպես ռիսկերի կառավարիչ, տնտեսագետ և ֆինանսական վերլուծաբան:

2010-ից 2012 թվականը աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմի վարչության ղեկավարի տեղակալ, վարչության ղեկավար:

2012-ից 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

2014-ից 2015 թվականը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի խորհրդական:

2015 թվականից մինչ օրս աշխատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամի (նախարարի) օգնական, Կոլեգիայի նախագահի օգնական և Գործերի կառավարման վարչության տնօրեն: