Вход
ԶԼՄ-ների ուշադրությանը

ԶԼՄ-ների ուշադրությանը

 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժնի կոնտակտային տվյալներ
Հեռախոսներ` +7 (495) 669-24-64, 669-24-00, լրաց. 41-45, 41-49, 41-47, 41-74
Բջջ. հեռախոսներ` +7 (917) 590-77-73, +7 (916) 436-08-00

ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժին հայտեր ներկայացնելու կարգը
Գրավոր մեկնաբանություն ստանալու համար հայտերն ընդունվում են էլեկտրոնային տեսքով` press@eecommission.org հասցեով:

Մեկնաբանության հայտում ձևակերպվում է.
-   հայտի թեման.
-   հարցաշարը.
-   մեկնաբանությունը ստանալու նախընտրելի ժամանակահատվածը (անհրաժեշտության դեպքում).
-   խմբագրության և թղթակցի կոնտակտային տվյալները:

Հարգելի լրագրողներ,
Մենք ուշադիր ենք ԵՏՀ-ում ձեր յուրաքանչյուր տեղեկատվական հարցման նկատմամբ: Ձեր հարցերին որակյալ պատասխաններ պատրաստելու համար ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժինը հաղորդակցվում է արդյունաբերության գերատեսչությունների հետ: Այս աշխատանքը ժամանակ է պահանջում: Խնդրում ենք դա հասկանալ:

Տեսամեկնաբանության / հարցազրույցի հայտում ձևակերպվում է.
-   սյուժեի ընդհանուր թեման.
-   մեկնաբանության թեման.
-   հարցաշարը.
-   ստանալու նախընտրելի ժամանակահատվածը.
-   լրագրողի կոնտակտային տվյալները:

Տեսամեկնաբանության / հարցազրույցի նկարահանման ժամկետները որոշվում են՝ հարցվողի ընթացիք աշխատանքային ժամանակացույցից ելնելով: Նկարահանման թեմաները և ժամկետները համաձայնեցնելուց հետո ԶԼՄ-ի ներկայացուցչին անհրաժեշտ է էլեկտրոնային տեսքով press@eecommission.org հասցեով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
-   նկարահանող խմբի կազմը` ԱԱՀ-ները, պաշտոնները.
-   սարքավորումների ցանկը.
-   պատասխանատու անձի կոնտակտային տվյալները:

ԶԼՄ-ների և նկարահանող խմբերի ներկայացուցիչների տրանսպորտային միջոցների տեղաշարժը և կայանումը վարձատու կազմակերպության տարածքում իրականացվում է հայտի հիման վրա: ՏՄ-ի համար կայանատեղ ձեռք բերելու անհրաժեշտությունը նախապես քննարկվում է ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժնի համապատասխան աշխատակցի հետ:

Տարածք մուտք գործելու անցաթուղթ ձևակերպելու և կայանատեղ ապահովելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տեսքով press@eecommission.org հասցեով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
-   ՏՄ-ի պետական համարանիշը.
-   մեքենայի մակնիշը և մոդելը.
-   ՏՄ-ի վարորդի ԱԱՀ-ը:

Կայացրած որոշման մասին տեղեկատվությունը հարցումով կարելի է ստանալ ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության մամուլի ծառայության բաժնի հեռախոսահամարներով` + 7 (495) 669-24-64, 8 (495) 669-2400, լրաց. 41-49 (աշխատանքային օրերին` 9.00-ից մինչև 18.00-ը):