Вход
Ջոլդիբաևա Գալիյա Տագիբերդիևնա

Ջոլդիբաևա Գալիյա Տագիբերդիևնա

Ծնվել է 1973 թվականի փետրվարի 19-ին Ղազախստանի Հանրապետության Հարավ-Ղազախստանյան մարզում:

1996 թվականին ավարտել է Ե. Ա. Բուկետովի անվան Կարագանդայի պետական համալսարանը: Մասնագիտությամբ իրավաբան է:

Տիրապետում է ղազախերեն, ռուսերեն լեզուներին:

1990 թվականին աշխատել է Չիմկենտմելիորացիա ՊՄԿ-56-ում` որպես հաշվապահ:

1996 թվականից մինչև 1997 թվականը` Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության առաջատար, գլխավոր խորհրդական:

1997 – 1999 թթ` Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Անշարժ գույքի և իրավաբանական անձանց գրանցման գործակալության գլխավոր մասնագետ, վարչության պետ:

1999 - 2001 թթ` Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Գրանցման ծառայության կոմիտեի իրավաբանական անձանց գրանցման վարչության պետ:

2001 - 2008 թթ` Ղազախստանի Հանրապետության Բնակարանային և կոմունալ հարաբերությունների օրենսդրության և կարգավորման բաժնի պետ, վարչության տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Սպառողների իրավական աջակցության և իրավունքների պաշտպանության վարչության տնօրեն,      Իրավաբանական վարչության տնօրեն, Վերահսկողության և իրավական աջակցության վարչության տնօրեն, Ղազախստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության պաշտպանության և փոքր բիզնեսի աջակցության գործակալության` Ղազախստանի Հանրապետության ԲՄԿԳ-ի, իրավաբանական վարչության տնօրեն:

2008 - 2009 թթ` Ղազախստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Գրանցման ծառայության և իրավական աջակցության կոմիտեի նախագահի տեղակալ:

2009 - 2012 թթ` Պավլոդարի մարզի Արդարադատության վարչության պետ:

2012 - 2013 թթ` Ղազախստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության Ձեռնարկատիրության զարգացման կոմիտեի նախագահ:

2013 - 2014 թթ` Ղազախստանի Հանրապետության Տարածաշրջանային զարգացման նախարարության Ձեռնարկատիրության զարգացման կոմիտեի նախագահ:

2014 - 2017 թթ` Ղազախստանի Հանրապետության Ազգային տնտեսության նախարարության Ձեռնարկատիրության զարգացման վարչության տնօրեն:

2017 թվականի դեկտեմբերից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենն է, ք. Մոսկվա: