Օրակարգի նախագիծը.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի՝ «Բժշկական ապրանքների կենսաբանական գործողության գնահատման նպատակով հետազոտությունների (փորձաքննությունների) անցկացման կանոնները հաստատելու մասին» որոշման նախագծի մասին:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից մարդկանց կյանքի և (կամ) առողջության համար վտանգ ներկայացնող, անորակ, կոնտրաֆակտ կամ կեղծված բժշկական ապրանքների կիրառությունը դադարեցնելու կամ արգելելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում դրանք շրջանառությունից հանելու միջոցների կիրառման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի մասին:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2012 թ. հունիսի 20-ի № 48 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի՝ «Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) չափորոշիչների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) չափորոշիչների ցանկերի, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքներով ապահովվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, և Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) չափորոշիչների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձաքննություների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոններ պարունակող ազգային (պետական) չափորոշիչների ցանկերը մշակելու և հաստատելու կարգի մասին» որոշման նախագծի մասին:
1-4 հարցերով զեկուցող՝ Կորեշկով Վալերի Նիկոլաևիչ
5. Ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆեռոսիլիկոմանգանի նկատմամբ հակագնագցման տուրքի ներդրման միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին:
6. Որոշ արևադարձային տեսակների բնափայտից փայտանյութերի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու մասին:
7. Ավելի քան 5000 կՎտ, բայց 50 000 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ գազային տուրբինների մասերի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
5-7 հարցերով զեկուցող՝ Նիկիշինա Վերոնիկա Օլեգովնա
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միացյալ ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 2013 թվականի նոյեմբերի 12-ի Փոխըմռնման հուշագրի շրջանակներում 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի մասին:
Զեկուցող՝ Սիդորսկի Սերգեյ Սերգեևիչ