Вход
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի չորրորդ նիստ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի չորրորդ նիստ

Օրակարգի նախագիծ.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի` «Սկզբնական ձևերով ակրիլային պոլիմերների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ու Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի ու Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի մասին:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի` «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկերի կողմից` արտահանման վարկավորման իրականացման ընթացքում ազգային արտահանման վարկային գործակալությունների պոլիսների ապահովման ընդունման հետ կապված հարցերի մասին համաձայնագրի նախագծի մշակման մասին» կարգադրության նախագծի մասին:

3. Տպագրական արդյունաբերությունում օգտագործվող առանձին ապրանքատեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսային դրույքաչափերը սահմանելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին:

1-3 հարցերի զեկուցող` Նիկիշինա Վերոնիկա Օլեգովնա

4. Անասնաբուժական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժական-սանիտարական) պահանջներում փոփոխություններ կատարելու մասին:

5. Մաքսային միության Հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի № 607 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4-5 հարցերի զեկուցող` Կորեշկով Վալերի Նիկոլաևիչ

6. Արտաքին ու փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդպիսի տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման ու վերահսկողության ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացի իրագործման ընթացքում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին:

7. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով ներհոդային տեղադրման համար նախատեսված իմպլանտի դասակարգման մասին:

6-7 հարցերի զեկուցող` Կադիրկուլով Մուկայ Ասանովիչ

8. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին:

Զեկուցող` Սուլեյմենով Տիմուր Մուրատովիչ