Вход
Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստ

Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստ

Ապրիլի 9-ին Մոսկվայում ԵՏՀ Կոլեգիայի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկու նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: Տվյալ փաստաթուղթը միջնաժամկետ հեռանկարի (5 տարի) հաշվարկով պարբերական բնույթ է կրում: Վերջինի ընդունումը կորոշի արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության ռազմավարությունը՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության ժամանակակից մարտահրավերները:

Խորհրդատվական կոմիտեի անդամները նաև կքննարկեն Հաստոցաշինության Եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման Հայեցակարգի նախագիծը: Այդ փաստաթղթով կսահմանվեն կենտրոնի նպատակները, խնդիրները, հիմնական ուղղությունները, դրա իրավական և կազմակերպչական ձևերը:

Բացի այդ, Կոմիտեի քննարկմանը կներկայացվեն նաև հաստոցաշինության և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման և կոոպերացիայի խորացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթները: Այդ առաջարկությունները մշակվել են Արդյունաբերական քաղաքականության վարչության կողմից ոլորտային աշխատանքային խմբերի հետ համատեղ՝ այդ առաջնային ոլորտների վիճակի և զարգացման համալիր վերլուծության հիման վրա: