Вход
«ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացում՝ առանձնահատկություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան

«ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացում՝ առանձնահատկություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան

Մարտի 3-ին Մոսկվայում կայանալիք «ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացում՝ առանձնահատկություններ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանին, որը կայանալու է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատում (ՌԴ ԱԱՊ), ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց հետո Հայաստանում գոյացած նոր հնարավորությունների մասին: 

Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների, գիտական կազմակերպությունների և բիզնես համայնքների ներկայացուցիչները: 

Միջոցառման հիմնական նպատակն է բիզնես համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ կապված առանձնահատկությունների և անցումային դրույթների, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքների փոխադրման մաքսային կարգավորման և վերահսկողության առանձնահատկությունների, ԵԱՏՄ-ի ընդարձակման արդյունքում դրա անդամ երկրների գործարարների համար գոյացած հեռանկարների, ինչպես նաև 2015 թվականին ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունների մասին:

Հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մասնակցել այդ միջոցառմանը: Հավատարմագրումն իրականացվում է jnazarova@eecommission.org էլ. փոստի հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարներով՝ 8 (495) 669-24-00, լրց. 41-47, բջջ.՝ 8-910-460-04-17: Կոնտակտային անձ՝ ԵՏՀ մամլո ծառայության աշխատակից Յուլիա Նազարովա:​

Կլոր սեղանն անց է կացվելու հետևյալ հասցեով՝ ք. Մոսկվա, Իլյինկա փող., 6, «Բիբլիոտեկա» դահլիճ, 310 սենյակ: Սկիզբը 10.00-ին: