Вход
Արդյունաբերության հարցերով Խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստը

Արդյունաբերության հարցերով Խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստը

2015 թվականի մարտի 3-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական և ագրոարտադրական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ Սիդորսկու նախագահությամբ կկայանա ԵՏՀ Արդյունաբերության հարցերով Խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստը

Օրակարգ

1. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների միջև արդյունաբերական համագործակցության տեսանկյունից զգայուն ապրանքների ոլորտում արդյունաբերական համագործակցության իրականացման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Հանձնարարականի նախագծի մասին:

2. «Արդյունաբերական համագործակցության տեսանկյունից զգայուն ապրանքների վերաբերյալ խորհրդատվությունների անցկացման և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխադարձ տեղեկացման կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Որոշման նախագծի մասին: 

3. «2015 թվականին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության գերակայությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի Հանձնարարականի նախագծի մասին:

4. Երկաթուղային տրանսպորտի համար նախատեսված արդյունաբերական ապրանքների արտադրության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության զարգացման մասին:

5. Իրավաբանական անձանց ցանկի մասին, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում իրականացնում են շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրություն՝ «արդյունաբերական մոնտաժման» համար օգտագործելով  Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի կոդերի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրած ապրանքները:

6. Պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների մասին, որոնք բավարար են «ազատ մաքսային գոտի» կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված (ստացված) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8701-8705 ապրանքային դիրքերի շարժիչային տրանսպորտային միջոցները Եվրասիական տնտեսական միության ապրանքներ ճանաչելու համար:

7. 2015 թվականին գիտահետազոտական աշխատանքների անցկացման վերաբերյալ Արդյունաբերական քաղաքականության վարչության առաջարկների մասին:

8. «Համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ» Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կարգադրության նախագծի մասին:

9. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների պլանի նախագծի մասին

10. Արդյունաբերության հարցերով Խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին:

Տեղեկատվություն

ԵՏՀ-ի արդյունաբերության հարցերով Խորհրդատվական կոմիտեն (Կոմիտե) ստեղծվել է ԵՏՀ Կոլեգիայի 19.07.2012 թ. թիվ 112 Որոշման համաձայն: Նշված որոշումով հաստատվել է նաև Կոմիտեի Կանոնադրությունը և կազմը: 

Կանոնադրության համաձայն Կոմիտեն հանդիսանում է ԵՏՀ-ի խորհրդատվական մարմին, որը ԵՏՀ Կոլեգիայի և Խորհրդի համար ապահովում է համապատասխան առաջարկների մշակում և խորհրդատվությունների անցկացում՝ համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության իրականացման, արդյունաբերական սուբսիդավորման, ինչպես նաև Միասնական տնտեսական տարածության շրջանակներում միջազգային ծրագրերի և նախագծերի մշակման և իրականացման հարցերով:​