Вход
«Տեխնոլոգիական ֆորսայթը՝ որպես ԵԱՏՄ-ում թեթև արդյունաբերության ոլորտի նորարարական զարգացման կանխատեսման և իրականացման գործիք»

«Տեխնոլոգիական ֆորսայթը՝ որպես ԵԱՏՄ-ում թեթև արդյունաբերության ոլորտի նորարարական զարգացման կանխատեսման և իրականացման գործիք»

Ապրիլի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) կայացել է Արդյունաբերական քաղաքականության վարչության կողմից կազմակերպված և ընդհանուր շուկայի ներուժի օգտագործմամբ միջնաժակետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում թեթև արդյունաբերության ոլորտում «ֆորսայթ» գիտա-տեխնոլոգիական կանխատեսման իրականացման հնարավոր մեթոդաբանական մոտեցումների քննարկմանը նվիրված կլոր սեղան:

Ճյուղային «ֆորսայթի» նպատակը ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի զարգացման առաջնահերթությունների սահմանումն է, հնարավոր նորարարությունների և տեխնոլոգիական լուծումների գնահատումը, տեխնոլոգիական «ճանապարհային քարտեզի» մշակումը, ստացված արդյունքների ներդնումը և դրանց արդյունավետության գնահատումը:

Տվյալ գիտա-տեխնոլոգիական կանխատեսման արդյունքներով ԵԱՏՄ շրջանակներում կսահմանվեն արտաքին և ներքին շուկայում թեթև արդյունաբերության զարգացման հեռանկարային և մրցունակ ուղղությունները միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ կանխատեսումը թույլ կտա բացահայտել ճյուղի նորարարական զարգացմանը նպաստող պոտենցիալ շուկայական որմնախորշերը և հեռանկարային տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական լուծումները:

Կանխատեսման արդյունքներով ճյուղի զարգացման և մրցակցային բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտադրության համար կոոպերացիոն շղթաների ձևավորման ոլորտում կսահմանվեն համապատասխան հանձնարարականներ:

ԵԱՏՄ շրջանկաներում նման կանխատեսման կազմակերպման բարձր արդիականությունը բազմաթիվ անգամներ հաստատվել է փորձագիտական հանրության, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների թեթև արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրի ձևավորման աշխատանքների շրջանակներում երկրների պետական մարմինների կողմից: Տվյալ ծրագրի նախագիծը ներառվել է ԵՏՀ Կոլեգիայի նիստի օրակարգում, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 7-ին:

Քննարկմանը կմասնակցեն գիտական և ոլորտային կազմակերպությունների, խոշորագույն խորհրդատվական գործակալությունների փորձագետների լայն շրջանակներ, այդ թվում՝ Ազգային տնտեսության ռուսական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի, «ՍՈՅՈՒԶԼԵԳՊՐՈՄ»-ի, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գիտահետազոտական տնտեսագիտական ինստիտուտի, «Բելեգպրոմ» կոնցեռնի, Ղազախստանի Գործարարների ազգային պալատի, «Մ. Կոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ-պետությունների այլ գիտական և փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ: