Вход
Իրադարձություններ Սեմինար լրատվամիջոցների համար. «ԵԱՏՄ գործունեության տեղեկատվական լուսաբանումը Հայաստանի մեդիատարածքում»

Իրադարձություններ Սեմինար լրատվամիջոցների համար. «ԵԱՏՄ գործունեության տեղեկատվական լուսաբանումը Հայաստանի մեդիատարածքում»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ապրիլի 3-ին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների համար անկացնում է սեմինար՝ «ԵԱՏՄ գործունեության տեղեկատվական լուսաբանումը Հայաստանի մեդիատարածքում» թեմայով:

Միջոցառումը կանկացվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարարության աջակցությամբ:

Սեմինարին կմասնակցեն ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ինչպես նաև ԵՏՀ մամուլի ծառայության ներկայացուցիչները:

ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանը Հայաստանի լրատվամիջոցներին կներկայացնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նպատակները և խնդիրները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության սկզբունքներն ու գործառույթներ:

ԵՏՀ մամուլի ծառայության ներկայացուցիչները Հայաստանի մեդիա- հանրությանը կտեղեկացնեն լրագրողների հետ Հանձնաժողովի մամուլի ծառայության աշխատանքի կառուցվածքի, ԵԱՏՄ երկրների և մասնավորապես, Հայաստանի հանրային դաշտում եվրասիական ինտեգրման գործընթացների լուսաբանման մեխանիզմների մասին:

Լրագրողներին հրավիրում ենք մասնակցել ապրիլի 3-ին ժամը 15:00-ին կայանալիք միջոցառմանը, որը տեղի կունենա հետևյալ հասցեով. ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Միջոցառմանը կարելի է հավատարմագրվել հետևյալ էլեկտրոնային հասցեով susanna.tonyan@gov.am կամ (+37410) 51-58-40 հեռախոսահամարով. Սուսաննա Տոնոյան