Вход
Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական խորհրդի նիստ

Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական խորհրդի նիստ

Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա ԵՏՀ առընթեր ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական խորհրդի նիստ՝ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովի նախագահությամբ:          

Նիստին կմասնակցեն Խորհրդատվական խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետության, Բելառսուի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գործարար հանրության և պետական մարմինների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Նիստին քննարկվելու են ֆինանսական ոլորտում Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) անդամ-պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի և ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագրի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների ազգային ֆինանսական շուկաներում բրոքերների և դիլերների փոխադարձ մուտքի /հավատարմագրման/ մասին համաձայնագրի նախագծի հետ կապված աշխատանքների ընթացքը:

Բացի այդ, կներկայացվեն ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսական ոլորտում տեղեկատվության (այդ թվում նաեւ գաղտնի) փոխանակման մասին համաձայնագրին միանալու մասին Արձանագրությունը 2014 թ. դեկտեմբերի 23-ից ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ շարժն ապահովելու պայմանների ստեղծման նպատակով:

Նիստի ընթացքում կներկայացվեն ծառայությունների ոլորտի որոշման հարցում կողմերի դիրքորոշումը, ինչին վերաբերում են փոխանակման կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայությունները, ինչպես նաև ԵԱՏՄ պայմանագրի դրույթների մոնիթորինգի նպատակով ֆինանսական ոլորտում կողմերի օրենսդրությունների փոփոխության հարցերի հետ կապված տեղեկատվության ձևաչափի, կազմի և ծավալի մասին տվյալները:

Մասնակիցները կվերանայեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ավտոքաղաքացիական պատասխանատվության նոր ապահովագրական արտադրանքի մշակման նպատակահարմարության տեսանկյունից համաձայնեցված դիրքորոշման մշակման Աշխատանքային խմբի գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ-երկրներում վերաապահովագրական կարողությունների զարգացման հնարավորությունները:

Ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական խորհրդում կքննարկվեն ԵԱՏՄ տարածքում արժութային կարգավորման և արժութային վերահսկողության հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: Վերանայվել են վարկային պատմության կազմի մեջ մտնող տվյալների փոխանակման հետ կապված ԵԱՏՄ անդամ-երկրների միջև փոխազդեցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները:

Նիստի վերջում նախատեսվում է քննարկել 2015-2016թթ. ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի գիտահետազոտական գործունեության ծրագիրը:​