Вход
Փորձագիտական թեմատիկ սեսիա «Դեղարդյունաբերությունում և առողջապահությունում միջանցիկ թվային տնտեսական գործընթացների մասին»

Փորձագիտական թեմատիկ սեսիա «Դեղարդյունաբերությունում և առողջապահությունում միջանցիկ թվային տնտեսական գործընթացների մասին»

2016 թվականի օգոստոսի 3-ին Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի ղեկավարությամբ կկայանա «Դեղարդյունաբերությունում և առողջապահությունում միջանցիկ թվային տնտեսական գործընթացների մասին» փորձագիտական թեմատիկ սեսիան: Միջոցառումն անցնելու է ԵԱՏՄ թվային տարածքի ձևավորման առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբի շրջանակներում:

Փորձագիտական թեմատիկ սեսիային կմասնակցեն անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, լիազորված կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ԵՏՀ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ:

Անցկացման վայրը և ժամանակը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1,

սենյակ 408:

Միջոցառման սկիզբը՝  ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով):