Вход
եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողով

եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողով

Հոկտեմբերի 13-16-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Այն հարթակ կդառնա Եվրասիական միության, ԱՊՀ, ԲՐԻՔՍ, ՇՀԿ, Եվրամիության երկրներիւ ԱՄՆ-ի և այլ երկրների միջև մշտական հաղորդակցման, համագործակցության և համատեղ նախագծերի իրագործման համար:

Համաժողովի մասնակիցների թվում են Եվրասիական տնտեսական միության, ԱՄՆ, Չինաստանի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների կառավարությունների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն է նաև իրազեկվածության բարձրացումը Եվրասիական տնտեսական միության տնտեսական ներուժի մասին: