Вход
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 40-րդ նիստը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 40-րդ նիստը

Օրակարգի նախագիծը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ «Ժամանակավոր սանիտարական, անասնաբուժական-սանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների ներդրման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության կարգի մասին» որոշման նախագծի մասին
Զեկուցող՝ Կորեշկով Վալերի Նիկոլաևիչ

2. Պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում վիճակագրական հաշվետվությունների (հաշվետվությունների) ցուցանիշների ներդաշնակեցման մասին:

3. 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 18-րդ բաժնին և Մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների մասին արձանագրությանը համապատասխանության մասով Ղրղզստանի Հանրապետության հակամենաշնորհային օրենսդրության մոնիտորինգի արդյունքների մասին:
2-3 հարցերով զեկուցող՝ Ալդաբերգենով Նուռլան Շադիբեկովիչ

4. Մաքսային մարմինների կողմից տարանցիկ հայտարարագրման տրման, գրանցման և մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի ավարտի հետ կապված մաքսային գործողությունների իրականացման կարգում փոփոխություններ կատարելու մասին:

5. Չորացրած-աղադրած ձկան և կաղամարի դասակարգման մասին ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկով:

4-5 հարցերով զեկուցող՝ Գոշին Վլադիմիր Անատոլևիչ