Вход
ԵԱՏՄ երկրների տրանսպորտի նախարարները կքննարկեն Միության շրջանակներում տարվող տրանսպորտային քաղաքականությունը և Եվրասիական տնտեսական միության և Մետաքսե ճանապարհի Տնտեսական գոտու միակցման հարցերը

ԵԱՏՄ երկրների տրանսպորտի նախարարները կքննարկեն Միության շրջանակներում տարվող տրանսպորտային քաղաքականությունը և Եվրասիական տնտեսական միության և Մետաքսե ճանապարհի Տնտեսական գոտու միակցման հարցերը

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Անդամ (Նախարար) Թաիր Մանսուրովի նախագահությամբ կկայանա Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների լիազոր մարմինների չորրորդ խորհրդակցությունը:

Խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրացման հիմնական ուղղությունների ու փուլերի նախագիծը, ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից ԵԱՏՄ այլ անդամ պետության տարածքում գտնվող երեք կետերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրի 2016-2025 թվականների ժամանակահատվածի անցումային շրջանի միջոցառումների անցկացումը: Կքննարկվեն նաև Նավագնացության մասին համաձայնագրի նախագիծը և երկաթուղային տրանսպորտի անվտանգության սերտիֆիկատի տրման պահանջների ու կարգի ընդհանուր մոտեցումների նախագծի նախապատրաստման մասին տեղեկատվությունը:

Բացի այդ, օրակարգում կընդգրկվի Եվրասիական տնտեսական միության և Մետաքսե ճանապարհի Տնտեսական գոտու միակցման ուղղությամբ Միության երկրների փոխգործակցության հարցը:

Խորհրդակցության արդյունքներով տեղի կունենա ճեպազրույց: Հրավիրում ենք լրագրողներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

Մամուլի ճեպազրույցը տեղի կունենա հետևյալ հասցեով. ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փ., շ. 2, կ. 2 Կոլեգիայի դահլիճ: Սկիզբը՝ 14:00-ին:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները հրավիրվում են ժամը 12:00-ին կայանալիք արարողակարգային նկարահանմանը:

Կարող եք հավատարմագրվել jnazarova@eecommission.org էլեկտրոնային փոստով կամ հետևյալ հեռախոսահամարներով. 8 (495) 669-24-00, լր. 41-47, +7-910-460-04-17, ԵՏՀ մամուլի ծառայության աշխատակից Յուլիա Նազարովա:

Անհրաժեշտ է հայտնել ԱԱՀ, պաշտոնը, ԶԼՄ անվանումը, ինչպես նաև ներկայացնել սարքավորումների ցանկը: Ուղարկեք հնարավոր հարցերը: