Вход
Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստը

Դեկտեմբերի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի նախագահությամբ կկայանա Տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի երրորդ նիստը:

Նիստին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալներ և պաշտոնատար անձինք:

Խորհրդատվական կոմիտեի օրակարգում ծրագրվում է հետևյալ հարցերի քննարկումը.
·         ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության նախագիծը.

·         ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային սեգմենտների ստեղծման և զարգացման և ընդհանուր գործընթացների իրականացման հարցերով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների օգտագործում.

·         ընդհանուր գործընթացների ֆունկցիոնալ ճարտարապետության փաստաթղթավորում.

·         Վստահության անդրսահմանային տարածության նկատմամբ պահանջների նախագիծը.

·         առաջարկներ ԵԱՏՄ մասին պայմանագրին կից №3 

Հավելվածի՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին արձանագրության» ճշգրտման վերաբերյալ.

·         ԵԱՏՄ վստահության անդրսահմանային տարածության զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման միջոցառումների ծրագրի նախագիծը:

Անցկացման վայրը. ք. Մոսկվա, Սմոլենսկի բուլվար, տ. 3/5, շին. 1, սենյակ 408:

Սկիզբը. ժամը 11.00-ին:

​​