Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան. «Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա՝ մեր ձեռնարկություններն այնտեղ կցանկանային լինել ավելի լայն ներկայացված»

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան. «Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա՝ մեր ձեռնարկություններն այնտեղ կցանկանային լինել ավելի լայն ներկայացված»

01.03.2019
Մարտի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դ. Բալա Վենկատեշ Վարմայի հետ։

«Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է։ Մենք կարծում ենք, որ կայուն աճը որակապես փոխելու է համաշխարհային տնտեսությունում երկրի դիրքերը։ Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա՝ մեր ձեռնարկություններն այնտեղ կցանկանային լինել ավելի լայն ներկայացված։ Մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ շուկաներում հնդկացի գործարարների ավելի ակտիվ մասնակցության մեջ», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը։ Դրա համար անհրաժեշտ է պայմանավորվել։ ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խոսքերով, կողմերը պատրաստ են ակտիվացնել երկխոսությունը, այդ թվում՝ Հնդկաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագրի ստորագրման հարցի շուրջ։

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ բիզնեսին արդեն ներկայումս անհրաժեշտ է ակտիվորեն ներգրավել նախագծերի քննարկմանը՝ երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար։

Հանդիպման ընթացքում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման մեջ։ Վենկատեշ Վարման հայտնել է, որ Հնդկաստանի և ԵԱՏՄ բոլոր երկրների միջև ստեղծվել է շատ հարաշարժ և դրական փոխգործակցություն, իսկ հարաբերությունների՝ վերազգային մակարդակով ինստիտուցիոնալացումը նպաստելու է առևտրային և տնտեսական շփումների ավելացմանը։

Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կողմերի բանակցություններին աջակցելու նպատակով կարելի է ստեղծել գործարար համայնքների միջև երկխոսության համար լրացուցիչ հարթակներ։ Ներկայումս այդպիսի հարթակ կարող է լինել Արևելյան տնտեսական համաժողովը, որն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասնակցությամբ։ Հնդկաստանի դեսպանը ողջունել է այդ առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այն ակտիվորեն մշակել հնդկական կողմի հետ։

Տեղեկանք

2018 թվականին ԵԱՏՄ երկրների և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի համեմատությամբ ավելացել է 17,7%-ով, Հնդկաստանի մասնաբաժինն արտաքին առևտրի շրջանառության մեջ նվազել է 0,02 տոկոսային կետով։ Հնդկաստանի հետ ապրանքաշրջանառության ավելացումը 2018 թվականին գրանցվել է ԵԱՏՄ բոլոր անդամպետություններում։ Ապրանքաշրջանառության աճի առավել բարձր տեմպերը բնորոշ են Հայաստանին (58%) ևՂազախստանին (26,5%), առավել ցածր տեմպերը՝ Բելառուսին (3,9%)։ Ղրղզստանի և Ռուսաստանի առևտրի ծավալը Հնդկաստանի հետ ավելացել է համապատասխանաբար 15,2%-ով և 17,3%-ով ։