Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Գործարար Եվրասիա» վերլուծական ռեսուրսին Եվրասիական տնտեսական միության և նրանում Ղրղզստանի զարգացման մասին: «Եվրասիական ինտեգրումն մեղմացրել է ճգնաժամն ու համահարթել արտաքին շոկերը»

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Գործարար Եվրասիա» վերլուծական ռեսուրսին Եվրասիական տնտեսական միության և նրանում Ղրղզստանի զարգացման մասին: «Եվրասիական ինտեգրումն մեղմացրել է ճգնաժամն ու համահարթել արտաքին շոկերը»

01.11.2016

ԵՏՀ նախագահ. ԵԱՏՄ երկրներում անհրաժեշտ է ստեղծել հզոր ժամանակակից կլաստերներ

2016 թվականի օգոստոսին Ղրղզստանը նշել է Եվասիական տնտեսական միությանը միանալու առաջին տարեդարձը։ Եվրասիայի համար նոր դաշինքը կոչված է միավորել մասնակից երկրների տնտեսությունները, մեծացնել տարածաշրջանի տնտեսական ներուժը։ Միության և դրանում Ղրղզստանի զարգացման մասին «Գործարար Եվրասիան» զրուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

- Տիգրան Սուրենովիչ, շնորհակալ ենք Ձեզ հանդիպման հնարավորության համար։ Փետրվարին Դուք ստանձնեցիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնը։ Եվրասիական տնտեսական միությունը գոյություն ունի արդեն մեկ ու կես տարի։ Ժամկետը փոքր է, սակայն կարելի է ամփոփել առաջին արդյունքները։ Ձեր կարծիքով, որո՞նք են դրանցից կարևորագույնները։

- Ամենից առաջ կցանկանայի ասել, որ այս ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ համատեղ արել է ամեն հնարավորը գլխավոր նպատակին՝ Միության անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման պայմանների ապահովմանը հասնելու համար՝ բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով։

2015 թվականին, Եվրասիական տնտեսական միության ձևավորման հետ միաժամանակ մեկնարկեց ծառայությունների միասնական շուկան։ Այժմ դրանում ընդգրկված է 43 ոլորտ, որը ամբողջության մեջ կազմում է անդամ պետություններից յուրաքանչյուր ՀՆԱ-ի ավելի քան 25 տոկոսը։ Ընթանում են ևս 21 ոլորտի ազատականցաման աշխատանքներ։ Ծառայությունների միասնական շուկայի շրջանակներում նրանց մատակարարներին տրամադրվել է ազատության առավելագույն մակարդակ։

Անցած տարի ԵԱՏՄ-ն գործարկեց աշխատանքի միասնական շուկան։ Դրա շնորհիվ Միության պետությունների բնակիչներն ունեն հավասար իրավունքներ յուրաքանչյուր երկրում աշխատանքի տեղավորվելիս և եկամտահարը վճարում են նույն դրույքաչափով, ինչպես որ ռեզիդենտները։ Մարդիկ սոցիալական ապահովագրության և բժշկական ապահովության իրավունք են ստացել Միության ցանկացած երկրում։ Միասնական օրենսդրությունն ապահովում է դիպլոմների փոխադարձ ճանաչում՝ մասնագիտությունների բացարձակ մեծամասնությամբ։ Սա զգալիորեն բարձրացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետների շարժունակությունը։

Այս տարում երկրները նույնպես ընդհուպ մոտեցան միասնական կենսաթոշակային օրենսդրության ընդունմանը։ Կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի ստորագրումից հետո ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են իրենց աշխատանքային գործունեության ժամանակահատվածի համար կենսաթոշակներ ստանալ Միության այն պետությունում, որտեղ նրանք աշխատել են։

Մենք մշակել ենք ժամանակակից, միջազգային պահանջներին համապատասխան տասնյակ նորմատիվ ակտեր, որոնք անհրաժեշտ են դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների գործարկման համար։ Հույս ունենք, որ լրիվ ձևաչափով դրանք կսկսեն աշխատել արդեն այս տարվա վերջին։ Բացի այդ, աշխատանք է տարվում ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, նավթի, նավթամթերքների և գազի շուկաների ստեղծման ուղղությամբ։

- 2016 թվականին հետխորհրդային տարածքը նշում է մեծ միավորման՝ Անխակ պետությունների համագործակցության կազմավորման 25-ամյակը։ Իհարկե, սա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական հասարակարգ է։ Քաղաքագետները նշում են, որ Համագործակցությունը որպես ինստիտուտ չի կայացել։ Եվ գլխավոր պատճառը ԱՊՀ երկրների քաղաքական համակարգերի տարբեր ուղղվածությունն է։ Ինչ եք կարծում, կարող է ԵԱՏՄ-ն նույն ճակատագիրն ունենալ։

- Ես ԱՊ-ին նման գնահատականներ չէի տա։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին, Եվրասիական միությունն առաջին հերթին Միության մասնակից երկրների փոխադարձ տնտեսական շահի հիման վրա ստեղծված տնտեսական հասարակարգ է։ Ուստի, մեզ համար քննարկման առարկան ամենից առաջ տնտեսական հարթության վրա գտնվող հարցերն են։ Իսկ այստեղ բոլորի շահերը գրեթե նույնն են՝ բնակչության արժանավոր կենսամակարդակ և առողջ տնտեսություն։ Ընդ որում, պետք է հասկանալ որ զուտ տնտեսական հարցերի լուծման համար նույնպես անհրաժեշտ են քաղաքական որոշումներ։ Սակայն մենք տնտեսությունը չպետք է շփոթենք քաղաքականության հետ։ Վերջին հաշվով, ես չեմ տեսնում նախադրյալներ, որ Եվրասիական տնտեսական միությունը չի կայացել։

Ղրզստանն այս տարի նշեց Եվրասիական տնտեսական միությանն իր անդամության առաջին տարեդարձը։ Սոչիում կայացած պետությունների ղեկավարների գագաթաժողովին մեր երկրի զարգացման արդյունքները բարձր են գնահատել։ Հստակեցրեք, ինչի՞ հետ Է սա կապված։

- Սա առաջին հերթին կապված է նրա հետ, ինչ մենք տեսնում ենք՝ մեր կատարած աշխատանքն իսկապես իրական արդյունքներ է տալիս։ Բերեմ միայն մի քանի օրինակ։ Առաջինը, մաքսային սահմանների բացումը էապես կրճատեց դեպի Միության այլ երկրների շուկաներ ապրանքների մատակարարման ժամանակը։ Սա արտադրողներին թույլ տվեց էապես ավելացնել արտադրանքի արտահանումը։ Իր դերակատարումն ունեցավ նաև այն, որ ԵԱՏՄ-ում օրենսդրորեն ամրագրված և հաջողությամբ իրագործվում է անդամ պետություններում գրանցված՝ միջազգային փոխադրումների փոխադրամիջոցների մաքսային հայտարարագրման պարզեցված կարգը։

ԵԱՏՄ-ն բարենպաստ պայմաններ է ստեղծում Ղրղզստանի ճյուղային առևտրի և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար։ ԵՏՀ տվյալներով՝ Ղրղզստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գյուղատնտեսության արտադրանքի արտադրությունն աճել է 2,9 տոկոսով։

Բնակչության մեծ մասը, հավանաբար, այս արդյունքները կշոշափի ավելի ուշ։ Դա դեռ նկատում են տնտեսագետները, եվրասիական ղեկավարներն ու ձեռներեցները։ Ես համաձայն չեմ ձեր այն պնդմանը, որ Ղրղզտանի շարքային քաղաքացիները չեն շոշափում ԵԱՏՄ-ին ինտեգրման դրական արդյունքները։

Նոր պայմանները սկզբունքորեն փոփոխել են ղրղզստանցի աշխատանքային միգրանտների իրավական կարգավիճակը Միության երկրների տարածքումԱյսուտետ հանրապետության քաղաքացիները աշխատանքի տեղավորման ժամանակ հավասար իրավունքներ ունեն այլ անդամ պետությունների ռեզիդենտների հետ, գործատուի հետ համաձայնագիր կնքելիս չկան քվոտաներՊետք չէ ստանալ լրացուցիչ թույլատրողական փաստաթղթեր: Օրինակ, Ռուսաստանում հանրապետության քաղաքացիները չպետք է ռուսաց լեզվի, պատմության և Ռուսաստանի Դաշնության իրավական կարգի հիմքերի իմացության քննություններ հանձնեն:

Կարևոր է նաև այն, որ Միության երկրներ աշխատանքային գործունեության նպատակով ժամանող Ղրղզստանի քաղաքացիները ազատվում են մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում պետական մարմիններում գրանցվելու պարտականությունից։ Նրանց հետագայում անհրաժեշտ կլինի հաշվառվել միայն աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով: Այսպիսով, կեցության ժամկետի երկարաձգման համար պարբերաբար աշխատանքի տեղավորման երկրից դուրս գալու և այնուհետ կրկին մուտք գործելու նախկին անհրաժեշտությունն այլևս չկա:

Ներկայումս Ղրղզստանի աշխատավորները Ռուսաստանում, սկսած աշխատանքի առաջին օրից, եկամտահարկ են վճարում  նույն տոկոսադրույքով, ինչ ռեզիդենտները՝  13%՝ 30%-ի փոխարենՆրանց երեխաները նախադպրոցական հաստատություններ հաճախելու և կրթություն ստանալու իրավունք ունեն՝ ռուսական օրենսդրությանը համապատասխան:

Նոր դրական տնտեսական արդյունքներ Ղրղզստանը կստանա նաև ինտեգրացիոն նախագծերից, որոնք գործարկվելու են առաջիկայումՄասնավորապես, այս տարի նախատեսվում է ընդունել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքըԳործարարները կանոնների միասնական ժողովածու կստանանՓաստաթուղթը նախատեսում է մի շարք նորամուծություններ, որոնք զգալիորեն կտնտեսեն բիզնեսի պաշարները. կպարզեցվեն մաքսային ընթացակարգերի ձևականությունները, կնվազեցվի շփումը պաշտոնյաների հետ, այսինքն, կբարելավվի երկրների բիզնես մթնոլորտը:

- Ղրղզստանը, ինտեգրացիոն գործընկերների խոսքով, արդարացրել է իրենց սպասումները: Սակայն միևնույն ժամանակ մեր երկրում դեռ պահպանվում են շատ խնդիրներ: Թերահավատները կարծիք են հայտնում, որ դրանք կապված են Միությանն անդամակցության հետ: Սա գյուղատնտեսական ապրանքների տարանցումն է, աշխատուժի արտահոսք կարի ոլորտից, ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության արտադրանքի ճնշող ազդեցությունըՁեր կարիքով, որքա՞ն կարող է շարունակվել այս ժամանակահատվածը:

- Ընդհանրապես, թերահավատների հետ վիճելն ամենից հաճախ անշնորհակալ գործ է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք առկա են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում: Ավելին, ամբողջ աշխարհում: Սա կապված է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների և միտումների հետ: Ընդ որում ԵԱՏՄ երկրներում 2016 թվականի առաջին կիսամյակում նկատվում է առանձին մակրոտնտեսական ցուցանիշների դրական շարժընթաց: Օրինակ, գյուղատնտեսության արտադրանքի արտադրությունը առաջին կիսամյակում ավելացել է 2,7 տոկոսով, բեռնաշրջանառությունը՝ 1,2 տոկոսով:

Անցած տարվա արդյունքներով աշխատաշուկան բնութագրվել է Միությունում գործազրկության մակարդակի նվազեցմամբ մինչև 5,7%, ինչն ավելի լավ է ԵՄ ցուցանիշից (9,4 %) և համադրելի ԱՄՆ ցուցանիշի հետ (5,3 %): Ըստ էության, սա նշանակում է, որ ինտեգրումն նպաստել է Եվրասիական տնտեսական միության երկներում տնտեսական ճգնաժամի մեղմացմանը, համահարթեցրել անբարենպաստ արտաքին կոնյուկտուրան և համաշխարհային տնտեսության արտաքին շոկերը:

- Ղրղզստանի Հանրապետության նախագահն ու նրա թիմը շատ բան են արել ինչպես եվրասիական ինտեգրման շրջանակներում Ղրղզստանի զարգացման համար, այնպես էլ ինքնին ԵԱՏՄ զարգացման գործում մեր երկրի ավանդի համար: ԵՏՀ-ում Ղրղզստանն ներկայացված է երկու նախարարներով՝ մաքսային համագործակցության հարցերով, էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով: Ասացեք, խնդրեմ, այդ պաշտոններն ամրագրված են Ղրղզտանի նախարարներով՝ ելնելով մեր երկրի ազգային տնտեսության ինչ-որ առանձնահատկությունների՞ց:

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանցքային պաշտոններում նշանակումները տեղի է ունենում երկրների միջև համաձայնությամբ՝ հաշվի առնելով կառավարությունների առաջարկությունները: Հանձնաժողում Ղրղզստանը ներկայացնող նախարարները զբաղեցնում են առանցքային պաշտոններ. Ադամկուլ Ժունուսովը պատասխանատու է էներգետիկայի և ենթակառուցվածքի համար, Մուկայ Կադիրկուլովը՝ մաքսային համագործակցության:

- ԵԱՏՄ-ին Ղրզստանի անդամակցության ժամանակահատվածում քննարկվել է ԵԱՏՄ երկրների՝ ըստ արտադրանքի արտադրության մասնագիտացման  հարցը։ Փորձագետները նշում են, որ առավել շահավետ կլինի ոչ թե տնտեսության միատեսակացումը, այլ նրա նեղ ուղղվածությունը։ Օրինակ, Ղրղզստանին առաջարկվել է կողմնորոշվել կարի արտադրության և զբոսաշրջության ուղղությամբ։ Ի՞նչ եք կարծում, որքա՞ն իրատեսական է ապագա շուկաների նման կառուցումը, չէ՞ որ ԵԱՏՄ երկրներն ունեն տնտեսական զարգացման տարբեր մակարդակ։

- Տնտեսություններն իսկապես հավասարազոր չեն, սակայն դա բոլորովին չի խանգարում նրան, որ յուրաքանչյուր երկրում ճյուղերից որևէ մեկը զարգանա հատկապես հաջողակ կերպով։ ԵԱՏՄ-ում որոշակի մասնագիտացումն անխուսափելի է՝ գոնե ելնելով աշխարհագրությունից և առկա ռեսուրսներից։ Ոչ մի, անգամ ամենամեծ և զարգացած երկիրը չի կարող բարձր մակարդակի մրցունակ լինել միանգամից բոլոր ոլորտներում: Բացի այդ, միատեսակացումն քիչ արգասաբեր է: Ինչպե՞ս կավելանան փոխադարձ առևտրի ծավալները, եթե բոլոր միութենական երկրներում արտադրվի միևնույն արտադրանքը: Ընդ որում, խոսքն, օրինակ, հիմնական սննդամթերքների մասին է. Միության յուրաքանչյուր երկիր մտածում է սեփական պարենային անվտանգության մասին: ԵԱՏՄ պետություններն ամենից առաջ չպետք է միմյանց միջև մրցակցեն առավել առաջավոր նորարարական ոլորտների, թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ, որոնք պահանջում են հսկայական ֆինանսական և նյութական ծախսեր: Ահա որտեղ է ավելի խելամիտ միավորել ջանքերը: Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի յուրաքանչյուր երկրում Միության մյուս անդամների օգնությամբ ստեղծել հզոր ժամանակակից կլաստերներ, ոլորտներ և ձեռնարկություններ, որոնք ընդունակ կլինեն մրցակցել երրորդ երկրների ապրանքների ու ծառայությունների հետ և գլոբալ համաշխարհային շուկայում զբաղեցնել իրենց նշաձողը:

- Տիգրան Սուրենովիչ, եվրասիական ինտեգրումը հաճախ տեսնում են՝ որպես ԽՍՀՄ-ը վերածնելու փորձ։ Իր անկախ պատմության ողջ 25 տարվա ընթացքում Միության յուրաքանչյուր անդամ երկիր անցել է սեփական ուղին և ձևավորել իր կացութաձևը։ Եվ ամեն դեպքում տնտեսական ինտեգրմանն արդյոք կհետևի՞ քաղաքական ինտեգրումը, որը կհանգեցնի երկրների միավորմանը միասնական պետության մեջ։

- Կարևոր է հասկանալ, որ Եվրասիական տնտեսական միությունը նեոկայսերական նախագիծ չէ։ Ակնհայտ է նրանից, որ դա ակնհայտ ականջներրը ձգված կլիներ։ Այն թեզիսը, որ Միության երկրներից յուրքանչյուրը հետխորհրդային տարածքում անցել է իր սեփական ուղին, կասկածի տակ չի առնվում։ Նրանցից յուրաքանչյուրը կրկին առաջ կգնա իր սեփական քաղաքական ուղով։ Ընդ որում, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Խոսքը տնտեսական ինտեգրման մասին է, ոչ ավելին։

- Որոշ գիտնականներ ժամանակին գրել են ամբողջական եվրասիական պետության ստեղծման մասին։ Այս առնչությամբ կցանկանայի հարցնել, ինչպիդի՞ն եք տեսնում եվրասիական ինտեգրման ապագան և Ղրղզստանի դերը նրանում։

- Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ինտեգրման առանցքային հարցերը 2015 թվականի հունվարից կարգավորվում են Միության մասին պայմանագրով։ Այդ փաստաթղթում նախանշված են Միության երեք գլխավոր նպատակները անդամ պետությունների  տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծում՝ բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով ապրանքերի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորում և զարգացում, ազգային տնտեսությունների մրցունակության համակողմանի արդիականացում, կոոպերացում և բարձրացում։

2019 թվականին ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան կգործարկվի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան, 2025 թվականին՝ գազի, նավթի ու նավթամթերքների շուկան։ Նաև 2025 թվականին եվրասիական տարածում կստեղծվի ընդհանուր ֆինանսական շուկա։ Միությունում ինտեգրումն ամրապնդվում է բոլոր ուղղություններով։ Եվ Ղրղզստանի դերը նրանում, անխոս, կարելի է բարձր գնահատել։ Դա իրավահավասար, հարգելի գործընկերոջ դերն է։

- Եվ վերջին հարցը Անկախության 25-ամյակի պատվին, որը Հայաստանը, և Ղրղզստանն նշում են 2016 թվականին, ի՞նչ կցանկանայիք այս երկու եվրասիական պետությունների ժողովուրդներին։

- 25 տարի առաջ անկախություն ձեռք բերեցին ոչ միայն Հայաստանն ու Ղրղզստանը, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունները՝ Բելառուսն ու Ղազախստանը։ Այո, նաև Ռուսաստանն, ըստ էության, դարձավ նոր երկիր՝ արմատապես փոխված պետական գերակայություններով և խնդիրներով: Մեր երկրներից յուրաքանչյուրի համար անկախության քառորդ դարը մեծ տոն է։ Մեր գեղեցիկ, աշխատասեր, տաղանդավոր ժողովուրդներին անկեղծորեն մաղթում եմ հետագա բարգավաճում։