Вход
ԵՏՀ և ԵԱՀԿ ակտիվացնում են կապերը փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար

ԵՏՀ և ԵԱՀԿ ակտիվացնում են կապերը փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար

02.11.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ քննարկել է տնտեսական ոլորտում երկու միջազգային կառույցների համագործակցության զարգացման հեռանկարները։

Հանդիպումը կայացել է Մոսկվայում նոյեմբերի 2-ին ԵՏՀ գլխամասային գրասենյակում։ Մասնակցություն են ունեցել ԵՏՀ կոլեգիայի անդամները՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան, ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, Բախումների կանխման գծով կենտրոնի տնօրեն Մարսել Պեսկոն, Իտալիայում ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի տեղակալ Լուկա Ֆրատինին ու ԵՏՀ և ԵԱՀԿ այլ ներկայացուցիչներ։

Կողմերն իրենց գոհունակությունն են արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ 2017 թվականի հոկտեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մասնակցության պայմանավորվածություններն ամբողջությամբ կատարվում են: «Ուղիղ, մշտական կապ կա մեր քարտուղարությունների միջև և երկխոսություն՝ մեր բաժինների միջև», - հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Թոմաս Գրեմինգերն առաջարկել է քննարկել ԵՏՀ և ԵԱՀԿ փոխգործակցության ուժեղացման հնարավորությունները, գտնել ոլորտներ, որտեղ հնարավոր է խորացնել համագործակցությունը։ «Գոյություն ունի հասկացութային լավ հիմք, որն օգնում է հարաբերություններ կառուցել։ Այն ձևավորվել է 2016 թ.-ին», - նշել է նա։ Ոլորտների շարքում, որտեղ կողմերը կկարողանան համագործակցությունը զարգացնել, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է տրանսպորտային ոլորտը, ներգաղթի քաղաքականությունը և աշխատանքային ռեսուրսները, թվային տնտեսությունը»։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է քննարկել փոխգործակցության ոլորտները։

Իր կողմից՝ Տիգրան Սարգսյանը փոխգործակցության հաստատման համար առաջարկել է թվային փոխակերպումը։ «Թվային կրթության, շարունակական կրթության, թվային չափանշվածքների հարցեր ունենք, ունենք նաև մանդատում։ ԵՏՀ կմշակի հարցեր, որոնք գտնվում են նրա իրավասության մեջ, և կառաջարկի փոխհամաձայնության «ճանապարհային քարտեզի» ձևավորման մոտեցումները», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նաև նշել է փոխադրամիջոցային միջանցքների նախագծերի կարևորությունը, որոնք դրանց թվում հարաբերակցվում են թվային փոխակերպման հետ։ «Մենք ունենք փոխադրամիջոցային միջանցքների կոնկրետ նախագծեր, որոնք ներառել ենք Չինաստանի հետ փոխգործակցության օրակարգ։ Կարևոր է, որ չինական, եվրոպական և եվրասիական ստանդարտները սկզբից ևեթ լինեն համաժամանակացված։ Դա վերաբերում է անվտանգության հարցերին», - իր կարծիքն արտահայտել է Տիգրան Սարգսյանը։

Թոմաս Գրեմինգերը պաշտպանել է այդ առաջարկը. «Անհամբերությամբ սպասում եմ ԵՏՀ և ԵԱՀԿ միջև համագործակցության խորացման առաջին քայլերին», - ամփոփել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։

Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել շփումները քարտուղարությունների և ինստիտուտների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար։ Որոշում է ընդունվել անցկացնել ԵՏՀ և ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպում համագործակցության ծրագրերի քննարկման համար մոտակա հեռանկարում։