Вход
Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 2-ի արդյունքները

Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 2-ի արդյունքները

04.02.2018

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակնշման համակարգերի ներդրումը և Միության համաձայնեցված թվային քաղաքականության իրագործման մեխանիզմների ձևավորումը դարձան Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած 2018 թվականի առաջին նիստի հիմնական թեմաները։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարները ներկայացրեցին Միության երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և փոխադարձ առևտրի վիճակի վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաև անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման մասին կանխատեսումներ։

Միջկառավարական խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ղրղզական Հանրապետության Սապար Իսակովը, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԵՏՀ Կոլեգիայի Նախագահ Տիգրան Սարգսյանը։

Բացելով նիստը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը նշել է, որ ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների աճը վկայում է Միության ներուժի և ԵԱՏՄ երկրների համար նրա կարևորության մասին։ «Մենք ընդունել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք կապված են Միության ընթացիկ և հետագա զարգացման հետ, - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ - Դրա ապացույցն է այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը։ Դրանով իսկ ստեղծվել են մաքսային ընթացակարգերի արագացված անցման պայմաններ։ Կարծում են, որ այս տարին էլ նշանակալի է լինելու մեր ինտեգրացիոն միավորման գործունեության հետ կապված արդիական հարցերի և նոր նախաձեռնությունների իրագործման համար»։ Գնահատելով տարվա արդյունքները, Ղազախստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ, չնայած ընդհանուր համաշխարհային տնտեսական անկայունությանը, հանրապետությանը հաջողվել է պահպանել ԵԱՏՄ շրջանակներում անցած տարվա համեմատ 31% աճ գրանցած ապրանքաշրջանառության ավելացման դրական դինամիկան։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել գործունեության այն ուղղություններում կենտրոնացվելու անհրաժեշտության վրա, որոնց համատեղ առաջխաղացումը ընթանալու է կայուն տնտեսական զարգացման ապահովման հունով։ «Կարևոր է ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռ գոյություն ունեցող արգելքների վերացման աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնեսի վարման և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցական հնարավորությունների օգտագործման համար», - համոզված է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը ընդգծել է, որ «առկա է ԵԱՏՄ-ի ներքին «լրակարգաբերման», բոլոր անդամ պետությունների կողմից միութենական նորմերի և ստանձնած պարտավորությունների համապարփակ և անվերապահորեն կատարման անհրաժեշտությունը»։ Բացի այդ, Անդրեյ Կոբյակովը նշել է ազգային շահերը հաշվի առնելու կարևորությունը, ինչպես նաև այս կամ այն կոնկրետ ապրանքների մակնշման վերաբերյալ որոշուներ կայացնելիս պահպանել տնտեսավարող սուբյեկտների և անդամ պետությունների շահերի միջև ամենաբարենպաստ հավասարակշռությունը։

Ղրղզական Հանրապետության վարչապետ Սապար Իսակովը շեշտը դրել է Միության հսկա ներուժի և եվրասիական երկրների «հնգյակի» տնտեսական աճի հնարավորության վրա։ Նրա կարծիքով, կարևոր է խթանել արդյունաբերությունում կոոպերացման գործընթացները, աջակցել համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, զարգացնել առողջ մրցակցային միջավայրը և նպաստել գործարար կլիմայի բարելավմանը։ Իր հերթին, ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի Նախագահ, ՌԴ կառավարության Նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուշադրություն է դարձրել հետագա աշխատանքի այն ուղղություններին, որոնք լինելու են ռուսական կողմի ուշադրության կենտրոնում 2018 թվականին Միության մարմիններում նախագահության շրջանակներում։ «Կարևոր է կատարել Միության առջև կանգնած ռազմավարական խնդիրների հետ կապված աշխատանքը։ Դրա համար մենք պետք է զբաղվենք մեր շուկայում պահպանված արգելքների և սահմանափակումների վերացմամբ, - ասել է ռուսական կառավարության ղեկավարը։ - Նպատակամղված և հետևողական կերպով զարգացնել ինտեգրման ներքին ուրվագիծը, ձևավորել ապրանքների և ծառայությունների միասնական շուկաներ, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում, կառուցել ներմուծման փոխարինման քաղաքականությունը, որպեսզի վերջին հաշվով իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր և անցնել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը»։ Դմիտրի Մեդվեդևըն առաջարկել է աշխատանքը լրացնել նոր նախաձեռնություններով. «Անհրաժեշտ են սեփական թվային հարթակներ և սեփական ենթակառուցվածք, ընդ որում, մենք պետք է գործենք համատեղ, օգտագործելով միասնական չափորոշիչներ։ Խոսքը վերաբերում է հենց այդ նույն հետագծելիությանը, էլեկտրոնային առևտրի զարգացմանը, միասնական չափորոշիչներին անցնմանը, տրանսպորտում, արդյունաբերությունում և մաքսային գործում IT-տեխնոլոգիաների ներդրմանը։ Պետք է համախմբել մեր ազգային առաջարկները»։ ԵԱՏՄ թվային օրակարգի համատեղ իրագործման մեխանիզմների մասին քննարկման ընթացքում, կառավարությունների ղեկավարները, անրադառնալով «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի լիագումար նիստի քննարկումներին, եկել են այն կարիքին, որ հաջողության հասնելու կարևորագույն պայմաններից մեկը՝ Միության երկրների համաձայնեցված քաղաքականությունն է։ Անհրաժեշտ է թվային ոլորտում ձևավորել միասնացված օրենսդրություն, զարգացնել ինտեգրացիոն հարթակները և ամրապնդել նրանց դերը ԵԱՏՄ տնտեսությունում, շարժառիթներ ստեղծել թվային վերափոխումների համար, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտացման համակարգի կատարելագործման միջոցով։ Լուրջ քայլ առաջ է հանդիսանալու տեղի ունեցող թվային վերափոխման գործընթացների մասին գիտելիքների բազայի հավաքման և դրանց վերլուծման համար միասնական հարթակի ստեղծումը։

վարչապետները հանձնարարել են ԵՏՀ-ին Միության երկրների կառավարությունների հետ համատեղ մշակել անդամ պետությունների թվային վերափոխման ընթացքում համաձայնեցված քաղաքականության իրագործման՝ Հանձնաժողովի ներկայացրած մեխանիզմները։

Միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել են Համաձայնագիր ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին։

Փաստաթուղթն ուղղված է նույնականացման միջոցների օգտագործմամբ, որոնց մասին տեղեկատվությունը գրանցվելու է միասնական գրանցամատյանում, Միության շրջանակներում միասնական ապրանքների մակնշման համակարգի ստեղծմանը։ Գրանցամատյանի ձևավորումը և վարումը հանձնարարվել է Հանձնաժողովին։ Համաձայնագրի իրագործումը թույլ կտա օգտագործել հետագծելիության սկզբունքը մրցակցության հավասար պայմանների ապահովման համար, բարձրացնել ապրանքների որակը և ապահովել սպառողների անվտանգությունը, վարել արդյունավետ պայքար գորշ շուկայի և կոնտրաֆակտ ապրանքների դեմ։ Նրա իրագործումը կնպաստի ԵԱՏՄ տարածքում ապրանքային հոսքեր թափանցիկության ավելացմանը և կբարելավի հարկերի հավաքումը։ Համակարգի ներդրման և նույնականացման ժամանակակից մեթոդների օգտագործման կարևոր արդյունք է հանդիսանալու Միության երկրներում ապրանքային հոսքերի թվայնացումը և տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումը։

Ընդունվել է կարգադրություն աշխատավորներին կենսաթոշակների նշանակման և վճարման համար պատասխանատու ազգային կառավարությունների մարմինների և Հանձնաժողովի միջև փոխգործակցության Կարգի նախագծի մշակման մասին։ Նախատեսվել է, որ այդպիսի համագործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգնությամբ։ Միության երկրների կառավարությունների ղեկավարները կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին Պայմանագրի նշանակությունը ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և աշխատանքային շարժունակության բարձրացման համար։ Ենթադրվում է, որ պայմանագրի նախագիծը կմշակվի մինչև 2018 թվականի վերջը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են Միության երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակի մասին զեկույցների եզրակացությունները։

Նշվել է, որ դրական դինամիկան նկատվում է գործնականապես բոլոր հիմնական տնտեսական ցուցանիշներով։ Այդպիսով կարելի է խոսել այն բանի մասին, որ Միության երկրների տնտեսությունները անցել են վերականգնման փուլ։ Դրա հետ մեկտեղ այդ գործընթացի արագությունը տարբերվում է ներքին պահանջարկի աջակցման և ֆիսկալ քաղաքականության խթանիչ միջոցների իրականացման հնարավորությունների տարբեր մասշտաբների պատճառով։

Միության գործունեության արդյունքում, ինտեգրացիոն միավորման մասնակից երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները 2017 թվականի հունվար – սեպտեմբեր ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են 26,9%-ով և հասել են 38,9 մլրդ ԱՄՆ դոլարի։ Ցուցանիշների էական աճը գրանցվել է Միության բոլար երկրներում։ Եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկաների որակական զարգացումը նպաստելու է ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը և նրա ապրանքային կառուցվածքի տարբերակումը։

Միջկառավարական խորհրդի անդամները հավանության են արժանացրել Միության երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումները, ինչպես նաև 2017-2018 թվականներին գյուղատնտեսական արտադրանքի, մթերքի, վուշաթելի, կաշվե հումքի, բամբակաթելի և բրդի նկատմամբ պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռները։

Ակնկալվում է, որ 2018 թվականին ԵԱՏՄ-ում ցանքատարածություններն ավելանալու են մինչև 110,6 մլն գա, ինչը 2,5%-ով ավել է 2015 թվականի ցուցանիշից։ Ընդ որում, հատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված տարածքները ավելանալու են 778,7 հազար գա, իսկ բանջարեղենի համար՝ 71,6 հազար գա։ Բացի այդ կանխատեսվում է գլխաքանակի աճ անասնաբուծությունում և թռչնաբուծությունում։ Ագրոարդյունաբերական համալիրում քանակական և որակական ցուցանիշների բարձրացումը թույլ կտա ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ մինչև 24,2 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ կանխատեսվում է ներմուծման կրճատում 10%-ով, մինչև 26,0 մլն ԱՄՆ դոլար։

Հաստատվել է Արդյունաբերական բնագավառում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին Հիմնադրույթը։ Փաստաթուղթը սահմանում է եվրասիական տեխնոլոգիական հարթակների ֆինանսավորման հիմնական սկզբունքները և կանոնակարգում է միջպետական ծրագրերի և նախագծերի իրականացման ընթացակարգը։ Այսօր արդեն գործող 12 եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում մշակվել է մոտ 140 նախագիծ։ Դրանցից որոշները կարող են իրականացվել մոտ ժամանակներս։ Նախատեսվել է ֆինանսավորման ճկուն մեխանիզմ, որը թույլ է տալիս օգտագործել փոխառության տարբեր աղբյուրներ, ինչպես նաև խթանել արտաբյուջետային միջոցների ներգրավում, այդ թվում՝ մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողներից։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կայանալու է սույն թվականի ապրիլին Ռուսաստանի Դաշնությունում։