Вход
Արտոնյալ առևտրի զարգացումը՝ ԵԱՏՄ-ի երկրների տնտեսական աճի գրավականն է

Արտոնյալ առևտրի զարգացումը՝ ԵԱՏՄ-ի երկրների տնտեսական աճի գրավականն է

Фото-1.jpg
05.09.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության արդի խնդիրների և Ասիայի երկրների հետ ինտեգրացիայի խորացման, շուկաների զարգացման պլանների, Վիետնամի հետ առևտրային համաձայնագրի իրականացման արդյունքների մասին է պատմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան «Ռուսաստանը և ԵԱՏՄ-ը ԱԽՏ-ում. ինտեգրման առանցքային գործոնները և գործարար համագործակցության զարգացման հեռանկարները» քննարկման ընթացքում։ Միջոցառումը կայացել է Արևելյան տնտեսական համաժողով՝ 2019-ի լուսանցքներում։

Խոշորագույն բիզնեսի ներկայացուցիչները, պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավարները մտքերի փոխանակում են անցկացրել դեպի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան (ԱԽՏ) գնացող հոսքերի բազմազանեցման և ուժեղացման ուղիների, ԱԽՏ-ի ինտեգրումային օրակարգին միանալու հնարավորությունների և եղանակների մասին։

«Չնայած ժամանակակից պայմաններում հովանավորչական միջոցների ակտիվ կիրառմանը, Միությունում տեղի չեն ունենում առևտրային կարգավորմների հետ կապված տատանումներ, – ասել է Վերոնիկա Նիկիշինան։ – Մեզ համար ակնհայտ է, որ մեր գործընկերներ՝ ԱԽՏ-ի երկրների հետ արտոնյալ ռեժիմների հետագա կառուցումը բարգավաճման և տնտեսական աճի գրավականն է»։

ԵՏՀ նախարարը նշել է, որ, օրինակ, առևտրի հավասարակշռված աճ ապահոված՝ Վիետնամի հետ Ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագրի իրականացման արդյունքները վկայում են ԵԱՏՄ-ի երկրների առևտրաքաղաքական ընտրության ճիշտ լինելու մասին։

Այսպես, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, 2017 թվականին ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Վիետնամի միջև ապրանքաշրջանառությունը միանգամից աճել է 37%-ով, հասնելով 5,9 մլրդ դոլարի։ Ընդ որում, ԵԱՏՄ-ի երկրների արտահանումը Վիետնամ ավելացել է 40%-ով՝ մինչև 2,3 մլրդ դոլար, Վիետնամից ներմուծումը ավելացել է 35%-ով՝ մինչև 3,7 մլրդ դոլար։ Մեկ տարի անց անդամ պետությունների և Վիետնամի միջև ապրանքաշրջանառությունը աճել է ևս 13%-ով՝ մինչև 6,7 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ի երկրների արտահանումը Վիետնամ ավելացել է 20%-ով՝ հասնելով 2,7 մլրդ դոլարի, Վիետնամից միութենական պետությունների ներմուծումը ավելացել է 9%-ով՝ մինչև 4 մլրդ դոլար։

«Այդ համաձայնագրի գործողության արդյունք հանդիսացող շատ կարևոր հանգամանք է մեր երկրների, մեր բիզնեսի մտածողության էական փոփոխությունը։ Շնորհիվ այդ համաձայնագրի մենք կարողացանք մեր առևտրային քաղաքականությունում կատարել հերթական կտրուկ առաջխաղացումը», – ընդգծել է Վերոնիկա Նիկիշինան։

ԵՏՀ նախարարի խոսքերով, 2018 թվականին ստորագրված՝ ՉԺՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը նույնպես օգնում է բիզնեսին Միության երկրների և Չինաստանի շահերը հաշվի առնող համատեղ նախագծերի իրագործման մեջ։ Հաջորդ կարևոր փուլն է լինելու Սինգապուրի հետ առևտրային համաձայնագիրը, որը ստորագրվելու է շատ մոտ առաջիկայում։

Նստաշրջանին մասնակցել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի տեղակալ Չին Դին Զունգը, Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսաստանյան միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շերոն Բարրոուն, Գլոբալ էներգետիկական միավորման զարգացման և կոոպերացման հարցերով կազմակերպության նախագահ Լյու Չժենյան և այլոք։