Вход
Ազատ առևտրի մասին համաձայնագրերը թույլ են տալիս ակտիվացնել մասնակցությունն ավելցված արժեքի գլոբալ շղթաներում

Ազատ առևտրի մասին համաձայնագրերը թույլ են տալիս ակտիվացնել մասնակցությունն ավելցված արժեքի գլոբալ շղթաներում

Фото_Цифра.jpg
06.09.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առավել հեռանկարային և ակտիվ զարգացող գլոբալ շղթաներին ներգրավելու համար ազգային բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացման առաջնային ուղղությունների և մրցակցային առավելությունների բացահայտումը ենթադրող համալիր խնդրի, արտադրական փոխադարձ կապերի ամրացման և առևտրային արգելքների վերացման համար երրորդ երկրների նկատմամբ  ԵԱՏՄ երկրների կողմից կշռադատված արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման մասին է պատմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան «Հեռավոր Արևելքի մասնակցությունն ավելացված արժեքի գլոբալ շղթաներում։ Արդյունավետ ռազմավարություններ» քննարկման ընթացքում։ Միջոցառումը կայացել է Արևելյան տնտեսական համաժողով – 2019-ի շրջանակներում։

«Ըստ մեզ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը՝ դա մոդային տուրք կամ մյուս երկրներին հասնելու փորձ չէ, այլ ամբողջությամբ գիտակցված քաղաքականություն, որն օգնում է ձևավորել կոոպերացիոն կապեր կամ այլ խոսքերով ասած՝ արժեքի ստեղծման շղթաներ այն երկրների հետ, որոնց շուկաներում մենք ունենք կոնկրետ արտահանումային շահ և ներուժ։ Այսօր տնտեսական արդյունավետությունը կանխորոշում է պատրաստի ապրանքի ստեղծման կոոպերացիոն գործընթացը և մեր խնդիրն է կոոպերացիոն արտադրանքի կոմպոզիցիայից առավելագույն չափով վերացնել անդրսահմանային առևտրին բաժին ընկնող ծախքերը», ասել է Վերոնիկա Նիկիշինան։

ԵՏՀ առևտրի նախարարը նշել է, որ  ԵԱՏՄ բիզնես համայնքի շրջանակներում կատարած հարցումը բացահայտել է մի շարք պրոբլեմներ, որոնց առնչվում է արտաքին շուկաներ դուրս գալու և արժեքի ստեղծման շղթաներում մասնակցելու մեջ շահագրգռված ընկերությունների մեծամասնությունը։ Մասնավորապես, այդպիսի արգելքներ են ավանդաբար համարվում մաքսային սակագնի ազատականացման անհրաժեշտությունը, արտադրանքի սերտիֆիկացման բարդությունը, գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին տեղեկատվության պակասը։ Ազատ առևտրի մասին համաձայնագրերի խնդիրն է՝ ոչ միայն սակագների նվազեցման և այդպիսի արգելքների վերացման միջոցով ստեղծել արտահանումային առևտրի ավելացման համար պայմաններ, այլ նաև բարենպաստ պայմաններ ձևավորել ներքին կորպորատիվ և կոոպերացիոն մատակարարումների իրականացման համար։

Վիետնամի հետ համաձայնագրի գործելու շնորհիվ էականորեն ավելացել է ապրանքաշրջանառությունը՝ 2016 թվականի 4,3 մլրդ ԱՄՆ-ի դոլարից մինչև 6,7 մլրդ ԱՄՆ-ի դոլար 2018 թվականին, փոխադարձ առևտրի ապրանքային անվանացանքն աճել է ավելի քան 10%-ով։

«Նաև այլ ընթացակարգերի, օրինակ՝ մաքսային վարչարարության, տեխնիկական արգելքների ազատականացումը՝ առևտրային քաղաքականության լրացուցիչ գործիքներ են, որոնց միջոցով մենք օգնելու ենք բիզնեսին ներկառուցվել շղթաներին», – ընդգծել է Վերոնիկա Նիկիշինան։