Вход
ԵԱՏՄ-ում արդյունաբերական քաղաքականությունը պետք է ձևավորվի՝ ելնելով նոր և ավելի բարդ ապրանքների նկատմամբ սպառողների պահանջարկի բավարարումից

ԵԱՏՄ-ում արդյունաբերական քաղաքականությունը պետք է ձևավորվի՝ ելնելով նոր և ավելի բարդ ապրանքների նկատմամբ սպառողների պահանջարկի բավարարումից

banner_gc-04.jpg
06.11.2019

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների արդյունաբերությունը պետք է զարգանա ինդուստրիալացման համաշխարհային գործընթացի թրենդի շրջանակներում։ Այդպիսի եզրակացություն է կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը նոյեմբերի 3-ից 7-ը ժամանակահատվածում Աբու Դաբիում (Միացյալ Արաբական Էմիրություններ) կայացած Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման հարցերով Գլխավոր կոնֆերանսի (ՅՈՒՆԻԴՈ) 18-րդ նստաշրջանին մասնակցության արդյունքների հետ կապված։

ՅՈՒՆԻԴՈ-ի տվյալներով, իրական ՀՆԱ-ում մշակող արդյունաբերության մասնաբաժինը կազմում է մոտ 16%, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ միայն 12%։ «Ընդ որում հենց մշակող արդյունաբերության ոլորտում են ստեղծվում այն նոր արդյունաբերական ապրանքները, որոնք ապահովում են երկրների տեխնոլոգիական զարգացումը։ Մեզ անհրաժեշտ է ձևավորել նոր արդյունաբերական քաղաքականությունը ելնելով նոր և ավելի բարդ ապրանքների նկատմամբ սպառողների պահանջարկի բավարարումից», – հայտարարել է վարչության տնօրենը։

ԵՏՀ-ի ներկայացուցիչը նաև նշել է համաժողովի շրջանակներում քննարկվող՝ մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման զարգացման հարցի կարևորությունը։

Նիկոլայ Կուշնարյովը կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ երկրների մշակող արդյունաբերության դեպի ներքին սպառում կողմնորոշումը մնում է վերջնական պահանջարկի գլխավոր շարժիչ։ Միևնույն ժամանակ զարգացած արդյունաբերությունով տնտեսություններն ավելի շատ հույս են դնում արտաքին պահանջարկի վրա՝ արտահանման տեխնոլոգիական բաղադրիչի ավելացման և արտադրանքի որակի բարձրացման միջոցով։

Տեղեկանք

Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպություն (ՅՈՒՆԻԴՈ)  հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություն, որն աջակցում է արդյունաբերական զարգացմանը՝ աղքատության կրճատման, համապարփակ գլոբալացման և տնտեսական կայունության նպատակով։

2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՅՈՒՆԻԴՈ-ին անդամակցում է 170 պետություն։ Դրանք կանոնավոր կերպով քննարկում և որոշում են կազմակերպության ղեկավար սկզբունքները և քաղաքականությունը ղեկավար մարմինների նստաշրջանների ընթացքում։

Այս տարի Գլխավոր կոնֆերանսի թեման է՝ «Արդյունաբերություն — 2030։ Նորարարություններ։ Կապ։ Ապագայի վերափոխում»-ը, որի շրջանակներում տեղի է ունեցել արդյունաբերական զարգացման տարբեր կողմերի, այդ թվում՝ կայուն արդյունաբերական զարգացման նպատակով՝ ՅՈՒՆԻԴՈ-ի երկրային գործընկերության ծրագրի քննարկումը։​