Вход
Ամփոփվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին երկու տարվա արդյունքները

Ամփոփվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին երկու տարվա արդյունքները

06.07.2017

Ինչպիսի դրական և բացասական արդյունքներ է ստացել Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելուց, նրա հեռանկարներն ու հնարավորությունները ինտեգրման շրջանակներում, ինչպես նաև երկրում թվային տեխնոլոգիաների զարգացումը քննարկել են հուլիսի 6-ին Երևանում կայացած «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին  արդյունքները» թեմայովկլոր սեղանի շրջանակներում:

Կլոր սեղանին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան, ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանը, Հայաստանի իշխանության պետական մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանատների, գիտական և գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, Վաչե Գաբրիելյանը նշել է. «Անցած երկու տարին ցույց տվեց, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների ու բացասական թրենդների առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության արտահանումը տարածաշրջանում ավելացել է, ներմուծվող ապրանքների գները՝ նվազել, իսկ վճարունակ հաշվեկշռի դեֆիցիտը՝ կրճատվել: Սակայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքների մասին ցանկացած վերջնական եզրակացություն վաղաժամ կլիներ»: Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով, հիմնական ինտեգրացիոն ինստիտուտները ձևավորման գործընթացում են, իսկ մասնակից երկրների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել արդյունավետ տեսակը: Սակայն ներկա պահին պարզ երևում է ինտեգրացիոն միավորման մեծ ներուժը:

«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին արդյունքները» նստաշրջանին Տատյանա Վալովայան խոսել է Միությանը երկրի անդամակցության արդյունքների մասին, որոնց թվում են. արդյունաբերության զարգացման տեմպերով առաջատարի դիրքը, համախառն ներքին արդյունքի աճի ու Միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարումների աճի ավելացումը:

«Հայաստանի Հանրապետության արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թվականին աճել է 53%-ով,հայտնել է ԵՏՀ նախարարը: – Երկիրն առաջին տեղն է գրավել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով. անցյալ տարի այն գրանցվել է 6,7% մակարդակին»:

Հայաստանից երրորդ երկրներ մատակարարումների աճը 2016 թվականին կազմել է 13%, իսկ բարձր տեխնոլոգիական արտահանման մասնաբաժինը հասել է ընդհանուր ծավալի 12%-ի՝ այն դեպքում, երբ Միության կտրվածքով այց ցուցանիշը կազմել է 8,8%: ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալում ավելացել է 15,9%-ից 22%:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Հայաստանում աճել է 6,5%-ով, որը երկրին թույլ տվեց 2016 թվականին աճեցնել մատակարարումները Միության ընդհանուր շուկա: 2014 թվականի ցուցանիշներին համեմատ՝ արտահանումն աճել է 6%-ով և հասել 260,7 մլն ԱՄՆ  դոլարի: Ամենաշատը աճել են մրգի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային ըմպելիքների մատակարարումները:

Արդյունաբերական արտադրության աճը գրանցվել է 6,7% մակարդակին, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակին այդ ցուցանիշը կազմել է 16,2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին համեմատ:

Փոխադարձ առևտրի ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում աճել է 38,4%-ով՝ մինչև 102,5 մլն ԱՄՆ  դոլար, գերազանցելով 2014 թվականի մակարդակը 49%-ով, 2015 թվականինը՝ երեք անգամ:

Հայաստանի Հանրապետությունը ՀՆԱ աճի տեմպերով անդամ պետությունների մեջ զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Չնայած 2014 թվականից սկսած՝ ընդհուպ մինչև 2016 թվականը հանրապետության ՀՆԱ-ն չափավոր զսպվում էր աշխարհում և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում անկայուն տնտեսական իրավիճակի ֆոնին, արդեն 2017 թվականի առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածին համեմատ աճել է 6,5%-ով:

Կլոր սեղանի շրջանակներում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և ԵԱՏՄ-ն. զարգացման նոր հնարավորություններ ու հեռանկարներ» թեմայով նստաշրջանին հիմնական թեմաներից էր թվային վերափոխումը: Կարինե Մինասյանը, հանդես գալով որպես նստաշրջանի մոդերատոր, նշել է վերջինիս կարևորությունը: «Այն պետությունները, որոնք ակտիվորեն ներգրավված չեն վերափոխման գործընթացին, առաջիկա տարիներին կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները,կարծում է ԵՏՀ նախարարը: – Հայաստանը հսկայական քայլ է արել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիական տեխնոլոգիաների զարգացման գործում, ոլորտի ծավալը 2010 թվականից աճել է 4,3 անգամ. սա երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Գլոբալ շուկայում գործող IT-ընկերությունների քանակը 2010 թվականից աճել է 2,4 անգամ և կազմում է ավելի քան 400»:

Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանի համար մրցունակության պահպանման ու արտադրողականության բարձրացման հիմնական գրավականներից մեկը կարող է դառնալ իրական հատվածի ու IT-հատվածի հնարավորությունների միավորումը, որը առավելագույնս ներգրավված է գլոբալ թվային վերափոխման գործընթացներին:  

Կարինե Մինասյանի կարծիքով, Հայաստանը էական առաջընթաց է գրանցել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործում: Ջերմոցային տնտեսությունների տարածքները 2010 թվականից ավելացել են 6 անգամ, մեծ մասը հագեցած է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, որը բարձր բերքատվություն է ապահովում:

Հայաստանը շատ առաջ է գնացել Միության տարածությունում ապրանքների հետագծելիության հարցերում: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ծառայությունների և արտադրանքի արտադրության ու մատակարարման գործընթացը թափանցիկ դարձնել, որպես հետևանք, նվազեցվում է փոխգործակցությունը հսկիչ մարմինների ու բիզնեսի միջև:

Կլոր սեղանի ընթացքում բարձրաձայնած հիմնական եզրակացությունները, հանձնարարականներն ու առաջարկները նախատեսվում է կիրառել «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ժամանակ: Այն կներկայացվի տարվա վերջին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: