Вход
Տիգրան Սարգսյանը ՊՄՏՀ-ի բացմանը. «Մեր միությունը տնտեսական է, և այն կայացել է»

Տիգրան Սարգսյանը ՊՄՏՀ-ի բացմանը. «Մեր միությունը տնտեսական է, և այն կայացել է»

07.06.2019
«Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ տնտեսական միավորում։ Ես կարծում եմ, որ մեր աշխատանքի առաջին հինգ տարին համոզիչ կերպով ապացուցեցին, որ մեր նախագծի քաղաքական լինելու վերաբերյալ քննադատությունն անհիմն է։ Եվ դրա մասին վկայում են փաստերը», – այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 6-ին XXIII-րդ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողությանը։
 
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման գաղափարը պատկանում է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևին, որը 25 տարի առաջ հանդես եկավ Մոսկվայի համալսարանում, առաջ քաշելով Եվրասիական տնտեսական միության ձևավորման նախաձեռնությունը, բերելով օբյեկտիվ փաստարկներ, թե դա ինչու է անհրաժեշտ իրականացնել։ «Դա և ընդհանուր մշակութային անցյալն է, և ընդհանուր արժեքները, և ընդհանուր տնտեսական շահերը։ Այդ սկզբունքների և իրավահավասարության սկզբունքի վրա էլ ստեղծվել է ԵԱՏՄ-ը», – պատմել է Տիգրան Սարգսյանը։

ԵԱՏՄ-ի առանձնահատկությունը՝ ամբողջ Եվրասիական միության համար պարտադիր որոշումներ կայացնող վերազգային ինստիտուտի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առկայությունն է։ Ընդ որում ԵԱՏՄ-ի տարբերությունը ԵՄ-ից կայանում է նրանում, որ որոշումներն ընդունվում են համերաշխության հիման վրա։ Դա նշանակում է, որ եթե մասնակից երկրներից մեկը համաձայն չէ որևէ բանի հետ, նա կարող է օգտվել վետոյի իրավունքից։ «Մեր երկրներն այդպիսի գործիք երբեք չեն ունեցել։ Դրա շնորհիվ նրանք հնարավորություն ունեն իսկապես ազդել համարյա 200 մլն բնակչությամբ հսկայական տարածքի տնտեսական քաղաքականության վրա», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

ԵԱՏՄ-ում գործում է հավասար ներկայացված լինելու սկզբունքը, այսինքն՝ Հայաստանը և Ղրղզստանն ունեն այնքան ձայներ, որքան որ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը։ Հանձնաժողովում աշխատում են յուրաքանչյուր երկրից երկուական նախարար։ ԵՏՀ խորհրդում յուրաքանչյուր անդամ պետություն նույնպես ունի մեկ ձայն փոխվարչապետերի մակարդակով։ «Այսպիսով, անկախ ազգային համախառն ապրանքից, բնակչության թվից, տարածքից, մենք բոլորս մեր Միությունում ունենք հավասար իրավունքներ», - ամփոփել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը։

Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, Միության լուրջ հաջողությունների հաստատումը՝ գործարար համայնքի գնահատականն է։Հինգ տարվա ընթացքում կատարվել է մեծ ծավալի աշխատանք ԵԱՏՄ-ի տարածքում չորս «ազատությունների»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ձևավորման ուղղությամբ։ Դա նաև այն օգուտն է, որը ստանում է բիզնեսը փոխադարձ առևտրի արգելքները հանելու շնորհիվ, ապրանքներ և ծառայություններ մատակարարելով մոտ 200 մլն բնակչությամբ ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ինտեգրման արդյունքների մասին զեկույցների վերլուծությունից կատարված եզրակացությունների համաձայն, այդ երկրներից ընդհանուր շուկա արտահանման ծավալները զգալիորեն ավելացել են, կազմելով տարեկան ավելի քան 30%։ Դա էական ներդրում է և խթան է հանդիսանում այդ պետություններում տնտեսական աճի համար։

Միության կայացման մասին վկայում է մյուս փաստը՝ նրա նկատմամբ միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների կողմից հետաքրքրությունն է։
Մոտ 50 սուբյեկտ դիմել է ԵՏՀ, խնդրելով ստեղծել անմիջական տնտեսական երկխոսություն։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերին։ Դա նաև Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրն է։ Սահմանվել են ազատ առևտրի գոտիների (ԱԱԳ) ձևավորման առաջնայնությունները։ Դրանք յոթ երկրներ են: Արդեն գործում է Վիետնամի հետ ԱԱԳ համաձայնագիրը։ Ստորագրվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված համաձայնագիրը։ Այժմ ավարտվում են բանակցությունները Սերբիայի հետ, ինտենսիվորեն ընթանում են բանակցությունները Սինգապուրի և Իսրայելի հետ։ Բացի այդ, առաջնային երկրների շարքում են Հնդկաստանը և Եգիպտոսը։ Միությունը ձևավորել է իր փոխգործակցությունը խոշորագույն ինտեգրումային միավորումների՝ ԱՍԵԱՆ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ։ «Միջազգային համագործակցության զարգացումն ապացուցում է, որ մեր Միությունը տնտեսական է և այն կայացել է», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հանդես գալով բացմանը, պատմել է մինչև 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների իրականացման հարցում խոչընդոտների մասին։ Դրանք են աճի տեմպերի, հետևաբար՝ Նպատակների հսկայական դանդաղեցումը, առևտրի ոլորտում որոշումները, տեխնոլոգիաների, օրինակ՝ 5G ցանցերի, արհեստական ինտելեկտի հետ կապված կոնֆլիկտները, ինչը հանգեցնում է շուկաների անհաստատունությանը և անկանխատեսելիությանը։

«Միևնույն ժամանակ մենք ականատես ենք կլիմայի փոփոխության, դա հսկայական սպառնալիք է բոլորի համար, դա սահմանափակում է դեպի մեր Նպատակների իրականացումը շարժվելու մեր հնարավորությունները։ Մենք տեսնում ենք նոր տեխնոլոգիաների ազդեցությունը, այսպես կոչված Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, արհեստական ինտելեկտը, որոնք հսկայական ազդեցություն են ունենալու շուկաների, հատկապես՝ աշխատանքի շուկաների վրա։ Ստեղծվելու են և միաժամանակ վերացվելու են աշխատատեղեր։ Մենք դրան պատրաստ չենք։ Հարկավոր է վերափոխել կրթության համակարգը, քանի որ մենք պետք է սովորենք նոր գիտելիքներ յուրացնել, այլ ոչ թե ուսումնասիրենք այն բաները, որոնք կդառնան անպետք», – հայտնել է Անտոնիու Գուտերեշը։

Այդ բոլոր պատճառներով շարժումը դեպի Կայուն զարգացման նպատակների իրականացում ներկայումս ավելի դժվար է։ Բացի այդ, դրանց իրականացումը կախված է նախկինում երկբևեռ, այնուհետև բազմաբևեռ, իսկ այժմ էլ որոշ չափով քաոտիկ դարձած աշխարհում անցկացվող քաղաքականության հետ, ամփոփել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ, ԵՏՀ խորհրդի անդամ Անտոն Սիլուանովն ընդգծել է, որ այն երկրները, որոնք կիրառում են սահմանափակումներ և հույս ունեն այդպիսով առանձնաշնորհումներ ստանալ, արդյունքում ստանում են ավելի շատ վնաս են կրում, քան օգուտ։ «Եթե սահմանափակումներ են մտցվում հաշվարկների կամ առևտրի նկատմամբ, ապա իսկույն առաջանում են դրանք շրջանցելու մեթոդներ։ Մեկ երկրի համար առանձնաշնորհումների ստեղծման հաշվին գլոբալ տնտեսությունում առավելություն ստանալ չի ստացվի», - ասել է փոխվարչապետը։ Ի հակակշիռ աշխարհում ստեղծված իրավիճակին, Ռուսաստանը տրամադրված է բաց լինելու և աշխատելու այն երկրների հետ, որոնք դրանում իսկապես շահագրգռված են, առաջին հերթին ԵԱՏՄ երկրների հետ, բարենպաստ պայմաններ ստեղծելով առևտրի, հաշվարկների և բիզնեսի զարգացման համար, հավելել է նա։

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը կարծիք է հայտնել, որի համաձայն իր երկիրը մոտ ժամանակներս կարող է դառնալ հավասարակշռության օրինակ։ «Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ունենք համաձայնագիր և Եվրոպական միության, և ԱՊՀ-ի հետ։ Ներկա փուլում Մոլդովան ունի Եվրոպայի հետ առանց արտոնագրի մուտքի ռեժիմ և, միևնույն ժամանակ՝ ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր։ Մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որը ստացել է ԵվրԱզԷս-ում դիտորդի կարգավիճակ, - հայտնել է նա։ - Այդ հավասարակշռվածությունը, որը մենք ակտիվորեն իրագործում ենք բոլոր հարթակներում, կարող է մեզ դարձնել բոլորի համար օրինակ»։

Բացի այդ, համաժողովի բացմանը հանդես են եկել Մոնղոլիայի վարչապետի տեղակալ Ուլզիհսայխան Էնխտուվշինը և Քաղբյուրոյի անդամ, Վիետնամի Կոմունիստական կուսակցության ԿԿ քարտուղար, Վիետնամի Կոմունիստական կուսակցության ԿԿ տնտեսական բաժնի վարիչ Նգուեն Վան Բինը, որոնք ներկայացրել են իրենց երկրների միջազգային համագործակցության ուղեգծերը։