Вход
Միջկառավարական խորհրդի նախօրեին կայացել է ԵԱՏՄ-ի երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

Միջկառավարական խորհրդի նախօրեին կայացել է ԵԱՏՄ-ի երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

IMG03033.jpg
09.08.2019


Յգոստոսի
9-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզստան) Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրա Սարգսյանը մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը։ Միջոցառմանը նաև մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների պատվիրակության ղեկավարները։

Պետության
ղեկավարը բոլորին շնորհավորել է Միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի և եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25-ամյակի կապակցությամբ։ «Այդ ժամանակվա ընթացքում ԵԱՏՄ -ն դարձել է ուժեղ և արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Համատեղ ձեռնարկվում են միջոցներ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության իրագործման ուղղությամբ։ Աստիճանաբար ավելացվում է փոխադարձ և արտաքին առևտրի ծավալը։ ՀՆԱ-ի աճը 2018 թվականին ընդհանուր առմամբ Միությունում կազմել է 2,5%», նշե է Սոորոնբայ Ժեենբեկովը։

Նա
ընդգծել է, որ Միության միջազգային գործունեությունը գրավիչ է դարձել միջազգային ասպարեզում։

Ընլայնվում են առևտրատնտեսական հարաբերությունները և համագործակցության աշխարհագրական քարտեզը։ Ստորագրվել են համաձայնագրեր Չինաստանի և Իրանի հետ։ Արդյունավետ գործում է Վիետնամի հետ ազատ առևտրի գոտին։ Ակտիվոորեն բանակցություններ են վարվում Իսրայելի, Սինգապուրի, Սերբիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ։ Համագործակցության մասին հուշագրեր են ստորագրվել մի շարք խոշորագույն տարածաշրջանային միավորումների հետ։

Ինչպես
նշել է Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական միությունը գտնվում է պատմական զարգացման կարևոր փոլում։ Անհրաժեշտ է ուղղել ջանքերը ինտեգրումային կապերի հետագա ամրացմանը, արգելքների վերացմանը և բիզնեսի համար բարենպաստ պայմանների, ինչպես նաև տնտեսությունների հավասարեցման համար ֆինանսական ինստիտուտների ստեղծմանը։ Շարունակել ընդլայնել կոոպերացիոն կապերը, ամրացնել ռեսուրսային կապիտալը և խթանել նորարարական գործընթացները։

Ղրղզստանի
նախագահը նաև ուշադրություն է հատկացրել Միության ներքին շուկայում արգելքների արդյունավետ վերացման համար Հանձնաժողովին լիազորություններով օժտելու անհրաժեշտությանը։ Նա նաև նշել է, որ կարևոր հարցերից են ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատվները։

Նախագահ Սոորոնբայ Ժեենբելովը նշել է, որ նիստի օրակարգը հագեցված է և արդիական։ Որոշումները, որոնք ընդունվում են այսօր, լրացուցիչ ազդակ են հաղորթելու ԵԱՏՄ-ի նպատակների գործնականում իրականացմանը։