Вход
ԵՄԿԽ արդյունքները. Հաստատվել են Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը, ԱԱՀ զարգացման համատեղ կանխատեսումները,Միության երկրների գյուղատնտեսական արտադրանքի պահանջարքի և առաջարկի հաշվեկշիռները, ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։

ԵՄԿԽ արդյունքները. Հաստատվել են Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգը, ԱԱՀ զարգացման համատեղ կանխատեսումները,Միության երկրների գյուղատնտեսական արտադրանքի պահանջարքի և առաջարկի հաշվեկշիռները, ստորագրվել են մի շարք համաձայնագրեր։

IMG03931.jpg
09.08.2019
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽնիստի ընթացքումորը կայացել է օգոստոսի 9-ին Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն), քննարկման հիմնական թեմաներն են հանդիսացել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄթվային օրակարգի իրագործմանարդյունաբերական կոոպերացիայիառևտրային համագործակցության ոլորտներում Միության երկրների փոխգործակցությանինչպես նաև ալկոհոլային շուկայի կարգավորման հարցերը։

Միջկառավարական
խորհուրդը հավանություն է տվել Միության երկրների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցութան ապահովման համար Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգին, հաստատել է 2019-2020 թվականների ԱԱՀ զարգացման համատեխ կանխատեսումները, Միության երկրների գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, վուշից ստացված մանրաթելի, կաշվե հումքի, բամբակից ստացված մանրաթելի և մորթու պահանջարքի և առաջարկի հաշվեկշիռները, ինչպես նաև «Կոոպերացիայի, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի նորացված անձնագիրը։ Միջկառավարական խորհրդի անդամները ստորագրել են ԵԱՏՄ-ի մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագիրը։

Բացի
այդ, ԵՄԿԽ-ը Հանձնաժողովին հանձնարարել է Միության երկրների կառավարությունների հետ համատեղ վերլուծել կորպորատիվ իրավունքի նորմերի ներդաշնակեցման հնարավորությունները «եվրասիական ընկերություն» կազմակերպաիրավական ձևի ներդրման համար։

Միջկառավարական
խորհրդին ներկայացրել են անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվանցման և բաշխման մասին հաշվետվությունը։

Միջկառավարական
խորհրդի նիսին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Եվրասիական
միջկառավարարկան խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարարկան խորհրդի նիստին ողջունելով ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարներին, ընդգծել է. «Մենք հատուկ կարևորում ենք ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը։ Այդ նպատակի իրագործմանը, մասնավորապես, նպաստելու է Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ-ի պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման մասին համաձայնագիրը»։ Նա նաև նշել է, որ կարևոր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող արգելքների վերացման ուղղությամբ։

ԵՏՀ
Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «ԵՏՀ-ը համապատասխան աշխատանք է տանում վերազգային ընկերությունների համար իրավական տարածքության ձևավորման համար։ Մենք պլանավորում ենք գործարկել գիտահետազոտական աշխատանք, որի նպատակն է լինելու միջազգային փորձից ելնելով որոշել, թե ինչ շրջանակներում են գործելու կառույցները և ինչ արտոնություններ են ստանալու վերոհիշյալ ընկերությունները ԵԱՏՄ-ի տարածքում։ Մենք աշխատելու ենք արտահանման ավելացման համար կոոպերացիոն կապերի ընդլայնման և հաստատման ուղղությամբ։

ԵՄԿԽ
նիստի արդյունքներով նաև կայացել է Եվրասիական տնտեսական միության հնգամյակի կապակցությամբ անդամ պետությունների փոստերի կողմից թողարկված հիշարժան փոստային դրոշմանիշների մարման արարողությունը։

Միջկառավարական
խորհրդի հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։​