Вход
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Նախարար Ադամկուլ Ժունուսովը պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական Միության միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Նախարար Ադամկուլ Ժունուսովը պատասխանել է «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հարցերին և գնահատել Եվրասիական Միության միասնական էներգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը

09.11.2016

Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ միասնական էնեգետիկ շուկային Հայաստանի ինտեգրման մակարդակը: Զարգացման ի՞նչ օբյեկտիվ հնարավորություններ գոյութուն ունեն: 


- Ներկայումս եվրասիական տարածքում բացակայում է միասնական էներգետիկ շուկան, ընդ որում, համապատասխան հայեցակարգերի, ծրագրերի և միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվում է էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աստիճանական ձևավորում: 2015 թվականի մայիսի 8-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից հաստատվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը, իսկ 2016 թվականի մայիսի 31-ին՝  գազի ընդհանուր շուկայի և նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների: հայեցակարգերը: Սա թույլ կտա մրցակցային միջավայր ապահովել Հայաստանի, ինչպես նաև անդամ պետությունների բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը կնպաստի էներգառեսուրսների գների կայունացմանն ու ազգային տնտեսությունների հուսալի էներգամատակարարմանը: Էներգառեսուրսների  ընդհանուր շուկաների գործունեության պայմաններում Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ մյուս երկրների ընկերություններին հավասար կստանան տնտեսական բիզնեսի վարման ոչ խտրական հնարավորություններ:


Հայաստանն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան պահանջվում է ներքին շուկայի համար: Բացի այդ, իրական է արդեն արտադրված ծավալի ավելացման հնարավորությունը: Հաշվի առնելով Իրանի շահագրգռվածությունը ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերություններում՝ ԵՏՀ-ի կողմից դիտարկվո՞ւմ է արդյոք հայկական էլեկտրաէներգիայի հարևան Իրան արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը Իրանի հետ համագործակցության խորացման շրջանակներում:


- ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման արդյունքներից մեկը, մեր կարծիքով, կլինի ԵԱՏՄ սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի ավելացումը: Սակայն այդ ներուժը սահմանափակված է էլեկտրահաղորդման միջազգային գծերի թողունակությամբ: Իրավիճակը բարդանում է նաև ԵԱՏՄ մյուս երկրների էներգահամակարգերի հետ Հայաստանի էներգահամակարգի էլեկտրական կապի բացակայությամբ: Սակայն Հայաստան-Վրաստան 400 վոլտ ԷՀԳ շինարարության ավարտից հետո նման կապը կապահովվի, ինչը Հայաստանի էլեկտրաէներգետիկ ընկերություններին թույլ կտա դառնալ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի լիարժեք մասնակիցներ և իրագործել ինտեգրման բոլոր ներուժային հնարավորությունները, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և արտահանման ոլորտում: