Вход
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Չիլիի հետ երկխոսությունը լայնաձևաչափ է դարձել և նոր դինամիկա է ստանում»

ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Չիլիի հետ երկխոսությունը լայնաձևաչափ է դարձել և նոր դինամիկա է ստանում»

01.03.2017
Մարտի -ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան և Ռուսաստանի Դաշնությունում Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոդրիգո Խոսե Նյետո Մատուրանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Չիլիի Հանրապետության առևտրատնտեսական գործընկերության ընթացիկ դրությունը և զարգացման հեռանկարները: Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՏՄ-Չիլի ձևաչափով համագործակցության զարգացման տեմպերի վերաբերյալ:

«Չիլիի հետ մեր երկխոսությունը լայնաձևաչափ է դարձել և նոր դինամիկա է ստանում: Չիլիացի գործընկերներն արդեն ակտիվորեն փոխգործակցում են ԵՏՀ բոլոր պրոֆիլային դաշինքների հետ: Մենք մի շարք թեմատիկ սեմինարներ ենք անցկացրել չիլիացի գործարարների համար, որոնց շնորհիվ նրանց համար ավելի պարզ են դարձել Միության երկրների շուկաներ դուրս գալու և աշխատելու կանոնները: Պարզվեց, որ համատեղ աշխատանքային խումբը լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների ու Չիլիի առևտրատնտեսական համագործակցության առաջմղման համար», – նշել է Տատյանա Վալովայան:

Ռոդրիգո Խոսե Նյետոն այցելել է ԵՏՀ գլխավոր գրասենյակը հավատարմագրերը հանձնելու հաջորդ օրը: Հանդիպման ընթացքում նա ընդգծել է ԵԱՏՄ երկրների հետ գործնական համագործակցության կարևորությունը և հայտնել, որ Հանձնաժողովի հետ մշտական երկխոսությունը կդառնա իր՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Չիլիի Հանրապետության նոր արտակարգ և լիազոր դեսպանի գործունեության գերակա ուղղություններից մեկը:

2015 թվականի հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրվել է ԵՏՀ և Չիլիի Կառավարության միջև Փոխըմբռնման հուշագիր: Կայացել է Հանձնաժողովի ու Չիլիի կառավարության միջև համատեղ աշխատանքային խմբի երկու նիստ, որի համանախագահը ԵՏՀ-ի կողմից Տատյանա Վալովայան է: Երրորդ նիստին, որը տեղի կունենա մարտին Սանտյագոյում, կողմերը միմյանց կծանոթացնեն այն ապրանքների ցանկին, որոնց արտահանումը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում: