Вход
ԵՄԽ-ի արդյունքները

ԵՄԽ-ի արդյունքները

10.04.2020
Ապրիլի 10-ին տեսակոն ֆերանսի ձևաչափով անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
ԵՄԽ-ի անդամներն ընդունել են Եվրասիական տնտեսական միությունում բնակչության կենսականորեն կարևոր պահանջմունքների ապահովման, փոխադարձ առևտրի պահպանման, COVID-19 պանդեմիայի պայմաններում ապրանքների տեղաշարժի ազատության և հետագա տնտեսական աճի համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցների փաթեթը։
Քննարկել են Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները։
Ընդունվել նաև որոշում՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրվող սերիական արտադրանքի ծագման հավաստագրի կիրառման մեխանիզմի ստեղծման մասին։
ԵՄԽ-ը ԵՏՀ Կոլեգիային հանձնարարել է ԵԱՏՄ-ի կառավարությունների հետ համատեղ նախապատրաստել ակտեր՝ միջազգային էլեկտրոնային առևտրի ոլորտում ԵԱՏՄ-ի իրավունքի փոփոխությունների մասին։ Այլ կերպ ասած՝ ձևավորել այդ ոլորտում համալիր իրավական կարգավորման արդյունավետ մեխանիզմներ։ 
Մեխանիզմները կապված են արտասահմանյան ինտերնետային հարթակներում ձեռք բերվող և ֆիզիկական ու իրավաբանական անձանց հասցեով ներկրվող ապրանքներն առանձին կատեգորիայում դասակարգելու և դրանց նկատմամբ մի շարք առանձնահատկություններ սահմանելու հետ։
Միջկառավարական խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված առաջարկների մասին» զեկույցը։
ԵՄԽ-ի արտահերթ նիստը պլանավորված է անցկացնել ապրիլի 23-ին, այն կայանալու է տեսակոնֆերանսի ձևաչափով։​