Вход
Ադամկուլ Ժունուսովը ներկայացրել է տրանսպորտային ոլորտի թվային վերափոխումը միջազգային տրանսպորտային համաժողովի լիագումար քննարկմանը

Ադամկուլ Ժունուսովը ներկայացրել է տրանսպորտային ոլորտի թվային վերափոխումը միջազգային տրանսպորտային համաժողովի լիագումար քննարկմանը

day2_section7_11.jpg
11.12.2017

«Թվայնացումը» դարձել է ոչ միայն առանցքային տեխնոլոգիական թրենդ, այլև հասարակության մեջ, առևտրում և ապրանքային շուկաներում, արդյունաբերությունում, տրանսպորտում, ծառայությունների ոլորտում գլոբալ վերափոխումների կատալիզատոր», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովն իր ելույթում «Տրանսպորտի շաբաթ-2017» միջազգային համաժողովի լիագումար քննարկման ընթացքում:

Նա նշել է, որ թվային օրակարգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորագույն գերակայութուններից մեկն է և գտել է իր տեղը նաև Միության երկրների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններում: Վերջինիս իրագործման «ճանապարհային քարտեզներում» տրանսպորտի բոլոր տեսակների համար նախատեսված են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցման միջոցառումներ, մտավոր տրանսպորտային համակարգերի ու փոխադրամիջոցների էլեկտրոնային ախտորոշման, «միասնական պատուհանի» և թվային լոգիստիկայի մասշտաբային գործարկումը:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի ու ճանապարհների նախարար Ժամշիտբեկ Կալիլովը, Լատվիայի հաղորդակցության նախարար Ուլդիս Աուգուլիսը, Մոնղոլիայի ճանապարհների զարգացման ու տրանսպորտի նախարար Ժադամբին Բաթ-Էրդենեն, ՉԺՀ տրանսպորտի փոխնախարար Դայ Դունչանը, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի փոխնախարար Ալան Լուշնիկովը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը, ՄԱԿ ԷՍԿԱՏՕ-ի գործադիր տնօրենի տեղակալ Խախմ Խոնգժու, ՄԱԿ ԵՏՀ կայուն տրանսպորտի բաժնի տնօրենի պաշտոնակատար Վալտեր Նիսլերը, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը: