Вход
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան՝ Եվրասիայում տնտեսական կապվածության ու կայունության ապահովման գործին ԵԱՏՄ դերի մասին

ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան՝ Եվրասիայում տնտեսական կապվածության ու կայունության ապահովման գործին ԵԱՏՄ դերի մասին

11.12.2017

«ԵԱՏՄ-ն արդեն կատարում է իր ներդրումը Եվրասիայում տնտեսական կապվածության ու կայունության զարգացման գործում», – համոզված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Նախարարի կարծիքով, Միության ներուժն այս ոլորտում հսկայական է և բարձր է գնահատվում առանցքային միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ ՄԱԿ-ի համակարգի կառույցները: Այս մասին Տատյանա Վալովայան հայտնել է, ելույթ ունենալով դեկտեմբերի 8-ին Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 24-րդ նիստի շրջանակներում կայացած «Տնտեսական կապվածություն, առևտրատնտեսական հարաբերություններ Մեծ Եվրոպայի տարածաշրջանում ու եվրասիական տարածությունում» խորագրով հատուկ փորձագիտական քննարկմանը:

Միջոցառման կազմակերպիչը Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտն էր (IIASA): Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդրախմանովը:

«Այսօր արդեն շատերի համար ակնհայտ է, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը հանդես է գալիս որպես պետությունների միջև տնտեսական համագործակցության շարժիչ ուժ, ինչը նպաստում է տնտեսական զարգացման անհամապատասխանությունների հարթեցմանը, մակրոտնտեսական ցուցանիշների, և արդյունքում՝ բնակչության կենսամակարդակի ավելի մեծ կոնվերգենցիային», – հայտարարել է Տատյանա Վալովայան: Բացի այդ, նախարարն իր ելույթում ներկայացրել է ՄԱԿ-ի՝ ԵԱՏՄ- տարածաշրջանում կայուն զարգացման նպատակների իրականացման մասին զեկույցի նախապատրաստման ժամանակ ԵՏՀ կատարած վերլուծական աշխատանքի որոշ արդյունքները: Այս փաստաթուղթն առաջինն էր, որը մշակվել է տարածաշրջանային տնտեսական միավորման անունից: Վերջինիս շնորհանդեսը կայացել է 2017 թվականի հուլիսին ՄԱԿ-ում:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մեծապես ինտեգրացիոն արդյունքների շնորհիվ ԵԱՏՄ անդամ պետություններին հաջողվել է 2017 թվականին անցնել տնտեսական աճի դրական դինամիկային: Ավելի վաղ՝ 2014-2016 թվականներին, չնայած բարդ արտաքին տնտեսական կոնյունկտուրայի, Միության շրջանակներում եվրասիական տնտեսական տարածության զարգացումը օգնեց թույլ չտալ էական ետ գլորումներ առանցքային սոցիալ-տնտեսական ու մակրոտնտեսական ցուցանիշներով: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ ձևաչափով համագործակցության խորացման դրական արդյունքները առավելագույնս արտահայտվել են Միության նոր անդամների՝ Հայաստանի ու Ղրղզստանի մոտ, որոնք մի շարք ցուցանիշներով զգալիորեն առաջ են անցնում ԵԱՏՄ-ում մյուս գործընկերներից:

Քննարկման ընթացքում Տատյանա Վալովայան նաև շեշտել է, որ ոչ միայն այս կամ այն միավորման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացումը, այլև, մեծապես, Եվրասիայում տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և առանձին երկրների միջև երկխոսությունը կնպաստեր տնտեսական համագործակցությանն ու կապվածությանը: Նախարարը համոզված է, որ փոխգործակցության ներուժը դեռ լիարժեք չի բացահայտվել: «Հուսադրող է, որ այսօրվա քննարկումը տնտեսական կապվածության մասին տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳՆԽ կուլուարներում, – նշել է ԵՏՀ նախարարը աշխատաժողովի արդյունքներով: – Հաշվի առնելով ԵԱՀԿ եզակի բնույթը և տնտեսական չափման առկա ներուժը, կազմակերպության հարթակը կարող է հաջող վայր դառնալ ինտեգրացիաների միջև երկխոսության առաջմղման ու զարգացման համար»: