Вход
ԵԱՏՄ առաջին թվային նախաձեռնություններն արդեն պատրաստվում են մեկնարկին

ԵԱՏՄ առաջին թվային նախաձեռնություններն արդեն պատրաստվում են մեկնարկին

11.12.2017

«Առաջիկայում կգործարկվի առաջին նախագիծը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի իրագործման շրջանակներում, որն առնչվում է թվային հետագծելիությանը: Այն փոխադարձ թվային փոխանակման ու փոխգործակցության պայմաններ է ստեղծում, առաջին հերթին, առևտրի ոլորտում և, իհարկե, պետական մարմինների համար», – այս մասին 4-րդ Եվրասիական տնտեսական կոնգրեսի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

Ըստ նախարարի, թվային հետագծելիությունը բիզնեսին, սպառողներին ու պետական մարմիններին թույլ կտա տեսնել ապրանքի անցած ողջ ճանապարհը՝ արտադրությունից մինչ սպառող, և պարզեցնել շղթայի բոլոր մասնակիցների փոխգործակցությունը:

Կարինե Մինասյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ երկրների նախագահները հաստատել են մինչև 2025 թվականը Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները: «Փաստաթուղթը եվրասիական ինտեգրման մեջ նոր էջ բացեց, – նշել է ԵՏՀ նախարարը: – Մենք այնտեղ սահմանել ենք թվային ինտեգրման շրջանակներըը: Այսինքն՝ որոշել ենք, թե որտեղ ենք համատեղ իրագործելու թվային օրակարգը: Նաև նախանշվել են իրագործման մեխանիզմները: Որոշվել է օրակարգն իրագործել առավել արագ և հուսալի եղանակով՝ նախաձեռնությունների միջոցով»:

Միության արտադրանքի, ապրանքների, ծառայությունների ու թվային ակտիվների տեղաշարժի թվային հետագծելիությունը առաջին գերակայություններից մեկն է նախաձեռնությունների համար: Այսօրվա դրությամբ հաստատվել է դրանցից վեցը: Եվս հինգը հետևյալն են՝ թվային առևտուրը, թվային տրանսպորտային միջանցքները, թվային արդյունաբերական կոոպերացիան, համաձայնագիրը տվյալների շրջանառության մասին, ռեգուլյատիվ «ավազախցերի» համակարգը:

Մոտավոր հաշվարկներով՝ ԵԱՏՄ համատեղ թվային օրակարգի իրագործումը Միությանը կբերի տարեկան մինչև 1% ՀՆԱ լրացուցիչ հավելաճ, ինչպես նաև մինչև 2025 թվականը՝ շուրջ 8 միլիոն նոր աշխատատեղ: Բացի այդ, ուժերի միավորումը ԵԱՏՄ երկրներին թույլ կտա դառնալ գլոբալ թվային շուկայի լիիրավ մասնակից:

Կարինե Մինասյանը կոչ արեց փորձագիտական ու գործարար համայնքների ներկայացուցիչներին մասնակցել թվային օրակարգի իրագործման նախաձեռնությունների ու նախագծերի քննարկմանը և ներկայացնել իրենց սեփականը: «Յուրաքանչյուր քաղաքացի կամ գործարար, բիզնես կամ պետական մարմին կարող է գալ ԵՏՀ հարթակ իր սեփական թվային նախաձեռնությամբ, և մենք պարտադիր այն կքննարկենք հաստատված կարգին համապատասխան», – ընդգծել է Կարինե Մինասյանը: