Вход
ԵՏՀ-ն կպաշտպանի ԵԱՏՄ երկրների կոոպերացիան գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում ու Համագործակցության մասին հուշագիր կստորագրի Մոնղոլիայի անասնաբուժական ծառայության հետ:

ԵՏՀ-ն կպաշտպանի ԵԱՏՄ երկրների կոոպերացիան գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում ու Համագործակցության մասին հուշագիր կստորագրի Մոնղոլիայի անասնաբուժական ծառայության հետ:

12.09.2017

Առևտրի, արդյունաբերական քաղաքականության, անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մաքսային համագործակցության հարցերը քննարկվել են սեպտեմբերի 12-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստին:

Կանխել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ու Մոնղոլիայի տարածքում կենդանիների հիվանդությունների, անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր արտադրանքի և կարանտինային վնասակար օրգանիզմների տարածումը կօգնի ԵՏՀ Կոլեգիայի կողմից հավանությանն արժանացած Հուշագիրը անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների բնագավառում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Մոնղոլիայի Մասնագիտացված տեսչության գլխավոր վարչության միջև:

Պայմանավորվածությունն այս բնագավառում համագործակցության մասին ձեռք է բերվել 2017 թվականի մարտին՝ ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի պաշտոնական այցի ժամանակ:

«Հուշագրի շրջանակներում փոխգործակցությունը կիրականացվի, մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորմատիվ, տեխնիկական և այլ փաստաթղթերի փոխանակման միջոցով, – ընդգծել է Վալերի Կորեշկովը: – Ուսուցողական սեմինարները, գիտագործնական կոնֆերանսները և գործնական մասնագետների համագործակցությունը կօգնեն ընդլայնել առևտրատնտեսական կապերը ԵԱՏՄ երկրների ու Մոնղոլիայի միջև, ինչպես նաև հնարավորություն կտան ուժեղացնել անասնաբուժական վերահսկողությունը անասնաբուծությունում ու բուսաբուծությունում»: 

Անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության ոլորտում ընթացիկ հարցերի քննարկման համար ստեղծվել է Աշխատանքային խումբ:

Կոլեգիայի անդամները Հուշագրի ստորագրումը հանձնարարել են Վալերի Կորեշկովին՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Մոնղոլիա կատարվելիք վերջինիս պաշտոնական այցի ժամանակ:

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության՝ գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների համար համալրողների համատեղ արտադրման համար տարրեր արտադրող ձեռնարկությունների ցանկը: Ցանկում ընդգրկվել են դիզելային շարժիչների, հիդրավլիկ համակարգերի, տրանսմիսիաների, առանցքակալների, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրամասերի և արբանյակային նավիգացիայի ավելի քան 40 տարրեր:

Ցանկը հաստատվել է ԵՏՀ «Գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» հանձնարարականի շրջանակներում: Փաստաթուղթը Միության երկրներին առաջարկում է գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում արտադրությունների կազմակերպման ժամանակ առաջնորդվել նշված ցանկով, ինչպես նաև երրորդ երկրներում թողարկվող անալոգների, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների համար համալրողների պոտենցիալ սպառողների ցանկով:

«Գյուղտեխնիկայի համար համալրողների անալոգների արտադրության կոոպերացիոն շղթաների ձևավորումն այսօր արդեն հնարավորություն է տալիս ԵԱՏՄ-ում ստեղծել ներմուծումը փոխարինող արդյունավետ արտադրություններ», – ընդգծում է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին:

Գյուղմեքենաների ու սարքավորումների համար համալրողների համատեղ արտադրության համար տարրերի արտադրողների ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի արդյունաբերական ձեռնարկություններ: Դրանց թվում են՝ Բելառուսի «Մինսկի շարժիչային գործարան» ԲԲԸ-ն և «Մինսկի առանցքակալների գործարան» ԲԲԸ-ն, Ղազախստանի «Ուրալի ձուլման և մեխանիկական գործարան» ԳԸ-ն և «Ս.Մ. Կիրովի անվան գործարան» ԲԸ-ն, Ղրղզստանի «Ավտոմաշ-Ռադիատոր» ՍՊԸ-ն, Ռուսաստանի «Չելյաբինսկի տրակտորների գործարան - ՈՒՐԱԼՏՐԱԿ» ՍՊԸ-ն և «Ավտոդիզել» (ՅաՄԶ) ԳԲԸ-ն՝ ընդհանուր առմամբ ավելի քան 40 ձեռնարկություն: Դրանց հզորությունները թույլ են տալիս արտադրել գյուղմեքենաների ու սարքավորումների համալրողների 39 տարր. ներքին այրման ու հիդրավլիկայի տարրեր ու համակարգեր, ավտոմատացված տրանսմիսիաներ, յուղման ավտոմատացված կենտրոնացված համակարգեր, կամուրջներ, առանցքակալներ, ուժահավաքիչ մարտկոցներ, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրամասեր և արբանյակային նավիգացիայի համակարգեր:

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է մաքսատուրքերի ու հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման չափի հաշվարկի համար էլեկտրոնային փաստաթղթի կառուցվածքն ու ձևը: Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նորամուծության տեխնիկական իրագործմանը, որն առնչվում է մինչև մաքսային և այլ փաստաթղթերի ու տեղեկությունների ստուգման ավարտը մաքսակետերից ապրանքների բացթողման հնարավորությանը:

Հաշվարկի կառուցվածքը ներկայացնում է տեղեկությունների լրակազմ, որոնք պետք է ընդգրկվեն ԵԱՏՄ պետությունների էլեկտրոնային մաքսային ֆորմուլյարներում: Սա փաստորեն տեխնիկական առաջադրանք է, որով Միության երկրների մշակողները կառաջնորդվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նորամուծություններին համապատասխան մաքսային ծառայությունների ծրագրային-տեխնիկական ռեսուրսների արդիականացման ժամանակ: 

Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիան 2017 թվականի սեպտեմբերի 4-ի № 112 իր որոշմամբ (տես՝ www.eurasiancommission.org/ru/nae/news/Pages/4-09-2017-1.aspx) միասնական պահանջներ է սահմանել մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականության կատարումն ապահովելու չափի հաշվարկի մասին տեղեկությունների լրակազմի, լրացման ձևի ու կարգի մասին: