Вход
Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ երկների տնտեսությունների խոր ինտեգրումը պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով համաշխարհային միտումը դեպի պրոտեկցիոնիզմը»

Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ երկների տնտեսությունների խոր ինտեգրումը պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով համաշխարհային միտումը դեպի պրոտեկցիոնիզմը»

12.09.2018
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) խոր ինտեգրման ուղիով է գնում, և ինտեգրման այդ մոդելը պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները, որոնցում պրոտեկցիոնիզմի ուժեղացման տարրեր են նկատվում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ԱԽՏ ժամանակակից ինտեգրացիոն օրակարգ. բացություն և պրոտեկցիոնիզմ: Դասեր ԵԱՏՄ համար» քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Վլադիվոստոկում սեպտեմբերի 12-ին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:

Քննարկման մասնակիցները, որոնց թվում էին ԵՏՀ Կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան, Տնտեսության բարձրագույն դպրոցի Առևտրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դանիլցևը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և այլ անձինք, քննարկել են ժամանակակից ինտեգրացիոն օրակարգի վերջին միտումներն ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարքագիծը առևտրի և տնտեսական գործընթացների բնույթի փոփոխությունների պայմաններում: Մի կողմից` ներկայումս Ասիա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) և դրա սահմաններից դուրս աճ են ապրում պրոտեկցիոնիստական տրամադրությունները, և սրվում առևտրային հակամարտությունները, իսկ մյուս կողմից` պահպանվում է հակվածությունը տնտեսական ինտեգրման միջոցով համատեղ տնտեսական զարգացման սկզբունքներին:

«Այսօր ԱԽՏ-ը համաշխարհային փոփոխության առաջատարն է և բառացիորեն աշխարհի բոլոր տնտեսությունների ուշադրության կենտրոնում է գտնվում, քանի որ այն համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչն է: Այդ միտումը պահպանվելու է առաջիկա տասնամյակում, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի հետ համագործակցության ձևերը հետաքրքրություն են առաջացնելու, – նշել է Տիգրան Սարգսյանը: – ԵԱՏՄ-ը բավականին երիտասարդ միավորում է: Ակնհայտ է, որ մոդելը, որը մենք որպես հիմք են ընդունել, մասնավորապես` վերազգային մարմնի ձևավորմամբ հինգ տնտեսությունների խոր ինտեգրումը, պետք է կատարելագործվի՝ հաշվի առնելով գլոբալ միտումները, որպեսզի մեր միությունը առավելագույն տնտեսական օգուտներ ստանա»:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը հիշեցրել է աշխարհում կատարվող հիմնական փոփոխությունների մասին, այդ թվում` Տրանսխաղաղօվկիանոսյան և Տրանսատլանտիկ գործընկերությունների համաձայնագգերի «սառեցման» մասին:

Տիգրան Սարգսյանի խոսքերով` ԵԱՏՄ ինտեգրման ուղիով է շարժվում, դա Միության առաքելությունն է: «Մենք ձգտում ենք վերացնել խոչընդոտները, բացառումներն ու սահմանափակումները, դրանում տեսնում ենք տնտեսական աճի ներուժը, սակայն գոյություն ունեն նաև գլոբալ միտումներ, որոնք չեն կարող չազդել մեր տնտեսությունների վրա», – նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Տնտեսության բարձրագույն դպրոցի (ՏԲԴ) Առևտրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դանիլցևը նշել է, որ ԵԱՏՄ երկները և Միության հիմնական գործընկերները` առաջին հերթին, առևտուր ու արտահանում իրականացնող ազգերը, որոնք շահագրգռված են արտահանման մեջ և հավատարիմ են միջազգային առևտրի դինամիկ զարգացման ուղուն: Ընդ որում, ներկայումս Միության վրա ազդում են բացասական գործոնները` կապված ինչպես օբյեկտիվ պատճառների հետ` մի շարք տնտեսական ճգնաժամերի հետևանքների, այնպես էլ սուբյեկտիվ պատճառների հետ` ԱՄՆ քաղաքականության:

«Առևտրային պատերազմը հետպատերազմյան ժամանակահատվածում պայմանների համար պայքար է, – նշել է Ալեքսանդր Դանիլցևը: – Ներկայումս ԱՄՆ-ը առևտրային տեսանկյունից ձգտում է հիմնական մասնակցի համար ուժային մեթոդներով պայմաններ ստեղծել՝ հետագայում անցնելու ազատականացման նոր ալիքին, ինչը, իհարկե, բացասական գործոն է հանդիսանում միջազգային առևտրի համար»:

Փորձագետի խոսքերով` ՏԲԴ-ը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է. ԵԱՏՄ ստեղծվելուց հետո և միասնական շուկա ձևավորվելուց հետո «հնգյակի» բոլոր երկներում առևտրի որակական ցուցանիշներում աճ է տեղի ունեցել, թեև 2001 թվականից սկսած հստակ բացասական միտում է եղել:

«Շատ կարևոր է պահպանել այն պետությունների միասնությունը, որոնք շահագրգռված են կայունության և հարաշարժ զարգացման մեջ: Ապագան համագործակցության մասին բավականին խոր համաձայնագրերի հետևում է, որոնք ով է ի հայտ գալու, որոնք ներառում են ներդրումներ, այսինքն՝ ռեսուրսների փոխանակման համար պայմանների ստեղծում, այլ ոչ թե պարզապես առևտրային փոխգործակցությունը: Առևտրի ազատականացումն առանց ինտեգրացիոն բաղադրիչի այլևս այդքան արդյունավետ չէ: Ինտեգրացիոն փոխգործակցությունը պետք է ուղղված լինի մարդկային կապիտալի զարգացմանը», – եզրակացրել է Ալեքսանդր Դանիլցևը:

Համաշխարհային առևտրի և ԵԱՏՄ առևտրային քաղաքականության նկատմամբ պրոտեկցիոնիստական միջոցների ազդեցության մասին խոսել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան: «Ըստ առկա գնահատականների` ապրանքների համաշխարհային արտահանման մինչև 3%-ի վրա ազդեցություն է ունեցել պաշտպանության միջոցներով «պատժամիջոցային փոխանակումը», – ասել է Վերոնիկա Նիկիշինան: – Այդ թիվը, հնարավոր է, կաճի, համամասնական բացասական ազդեցություն կունենա նաև ծառայությունների առևտրի վրա` որքան ապրանքի պակաս շարժ, այնքան քիչ է պետք ապահովագրել, ֆինանսավորել, փոխադրել և այլն»:

Սակագնային պատերազմները տարբեր գնահատականներով կարող են ազդել ապրանքների համաշխարհային ներմուծման մինչև 8,3% -ի վրա, որը համեմատելի է 2017 թվականին առևտրի ընդհանուր աճի հետ: Վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, երբ սահմանափակումային միջոցները ձեռնարկվում եմ՝ անտեսելով միջազգային առևտրի իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերը: Նման վոլյունտարիզմը (կամայական որոշումներ տնտեսական պրակտիկայում) ստեղծում է անկայունություն, հանգեցնում է արդարացված պատասխան գործողությունների: Առևտրային պատերազմները բացարձակ հաղթողներ չեն ունենում, դրանց մասնակիցները փաստացի միշտ պարտվում են:

«Մենք հակված ենք խորացնելու ինտեգրումը ինչպես ԵԱՏՄ ներսում, այնպես էլ մեր արտաքին գործընկերների հետ` նրանց, ովեր պատրաստ է ազնիվ աշխատել հավասար և փոխշահավետ պայմաններով, – նշել է ԵՏՀ նախարարը: – Մենք տեսնում ենք ԱԽՏ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության խորացման անվերապահ նպատակահարմարությունը: Այստեղ կարևոր է նաև օբյեկտիվ գործոնը․ ԱԽՏՀ մասնակիցների տնտեսությունների հետ առևտուրը կազմում է ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալի մոտ երրորդ մասը: Սակայն մեր մոտեցումների մերձեցումը նույնպես կարևոր է: Ընդ որում, մենք բաց ենք նաև այլ հիմնական շուկաների հետ երկխոսության համար: Անկասկած, խոսքը վերաբերում է ԵՄ-ին և ԱՄՆ-ին»:

Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՌԱԳՄ) նախագահ Ալեքսանդր Շոխինի կարծիքով աշխարհը շրջադարձային փուլում է գտնվում, երբ, մի կողմից, մի քանի տարիների ընթացքում հայտարարվել է ուղղություն դեպի բացություն ու ազատականացում, իսկ մյուս կողմից` վերջերս արագ աճել է պետությունների կողմից ընդունված պրոտեկցիոնիստական միջոցների թիվը:

«Ամերիկյան վարչակազմի գործողությունների արդյունքում պետությունները հրաժարվում են գլոբալացումից, արտաքին առևտրի ազատականացումից և ներդրումներից: «Ամերիկան առաջին հերթին»․ կարգախոս, որը խախտել է այս միտումը, – հայտարարել է Ալեքսանդր Շոխինը: – Ընդ որում, մենք տեսնում ենք, որ, չնայած նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների էրոզիային՝ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մնացած տասնմեկ անդամ երկրները նոր համաձայնագիր են ստորագրել՝ գործնականում պահպանելով այն ամենը, ինչ եղել է այդ գործընկերության ներքո»:

Նա նաև նշել է, որ ԱՀԿ-ը սկեսել է կորցնել իր ազդեցությունը նոր տարածաշրջանային գործընկերությունների առաջացման պատճառով, որոնք կամ ստանձնել են ԱՀԿ իրավասությունների մի մասը, կամ դուրս են եկել դրանց սահմաններից` ներդրումային քաղաքականության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասով: Ալեքսանդր Շոխինը վստահություն է հայտնել, որ ազատ առևտրի գոտիները շարունակում են մնալ հիմնական գործիքներից մեկը: Այսօր գոյություն ունեն մոտ 300 նման գոտիներ, որոնցից 83-ը` ԱԽՏ երկրներում և 97-ը` Եվրոպայում, ընդ որում, նման համաձայնագրերի թիվն անընդհատ աճում է: Մյուս կողմից` առևտրի բազմաթիվ գոտիներ երբեմն հանգեցնում են «սպագետտիի ճաշամանի» արդյունքին, քանի որ միևնույն ժամանակ գործում են նման շատ համաձայնագրեր:

«Ցանկալի է, որ մենք հաղթահարենք անցումային գործընթացը, պահպանելով համընդհանուր հաստատությունների բարձր կարգավիճակը, և որպեսզի շատ գործընկերություններ ներառեն ավելի առաջադեմ բաներ` ԱՀԿ-ի համեմատ, սակայն, ի վերջո, հանգեցնեն ԱՀԿ մանդատի ընդլայնմանը», – եզրահանգել է Ալեքսանդր Շոխինը:

Աշխարհում պրոտեկցիոնիզմի ուժեղացման պայմաններում ԵԱՏՄ և ԱԽՏ երկրների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին խոսել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի (ՌԱԿ) գլխավոր տնօրեն Անդրեյ Սլեպնյովը:

«ԱԽՏ-ում ձևավորվել է առևտրի սեփական ստանդարտ, տարածաշրջանը, փաստորեն, ազատ առևտրի կենտրոն է հանդիսանում, հիմնական հոսքերն անցնում են այս ուղիներով, – նշել է ՌԱԿ ներկայացուցիչը: – Եվ եթե մենք խոսում ենք ԱԽՏ-ի ինտեգրման մասին, իհարկե, ուզենք, թե չուզենք, մենք պետք է անցնենք ազատ առևտրի ռեժիմին: ԵՏՀ-ը արդեն համապատասխան բանակցություններ է վարում: Վիետնամի հետ կնքվել է համաձայնագիր, հերթում` մի շարք այլ երկրներն են: Իհարկե, նման բանակցություններ վարելը հեշտ գործ չէ, բայց, ըստ երևույթին, այլընտրանք չկա»:

«Ճանաչում ենք Եվրասիան» ասոցիացիայի նախագահ Անտոնիո Ֆալլիկոն վստահություն է հայտնել, որ, չնայած իր երիտասարդությանը, ԵԱՏՄ-ը ժամանակի ընթացքում կարող է դառնալ կառուցողական համագործակցության կարևոր օղակ Մեծ Եվրասիայի ամբողջ տարածքում` Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս:

«ԵԱՏՄ-ը դառնում է Մեծ Եվրասիայի միասնական կամ, առնվազն, համատեղելի տնտեսական տարածքի կառուցման անհրաժեշտ մասնակից: Այդ տարածքը Եվրոպայի և Ասիայի միջև ռազմական և քաղաքական վտանգներից զրկված ամենավստահելի տրանսպորտային միջանցքներից մեկն է: Մասնակից երկրները դառնում են մրցունակ արտադրողներ, երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու կենտրոններ, – նշել է Անտոնիո Ֆալլիկոն: – Նման պայմաններում հատուկ կարևորություն է ձեռք բերում ԵԱՏՄ և այլ տարածաշրջանային միությունների, երկրների և երկրների խմբերի միջև երկխոսությունը»:

Նա շնել է, որ ՀԱԱՊԱ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի և այլ պետությունների հետ հաջողությամբ զարգացնում է ազատ առևտրի գոտիների ստեղծման մասին երկխոսությունը, որոնք գերազանց հեռանկարներ են բացում բիզնեսի համար: Ցավոք, նմանը դեռևս տեղի չի ունենում Եվրամիության հետ հարաբերություններում, որը մի շարք քաղաքական պատճառներով ձեռնպահ է մնում ԵԱՏՄ-ի հետ լիարժեք երկխոսությունից՝ սահմանափակվելով հազվագյուտ շփումներով տեխնիկական մակարդակում:

«Նման երկխոսությունը եվրոպական բիզնեսի շահերին համապատասխան կլիներ, որը հանդես է գալիս ի պաշտպանություն և շուկայական խաղի` միմյանց համար հասկանալի, կանոնների հաստատմանը և համատեղ կարգավորիչ ստանդարտների մշակմանը, – հայտարարել է Անտոնիո Ֆալլիկոն: – Դա կօգնի հաջողությամբ աշխատել ԵԱՏՄ շուկաներում, ներգրավել եվրասիական գործընկերներին ու նախագծեր Եվրոպայում ու դրանց միջոցով դուրս գալ Ասիայի ավելի հեռավոր երկրների շուկաներ: Եվրոպական բիզնեսի ընտրությունը միանշանակ է․ պետք է ձգտել շուկայում խաղի համատեղ կանոնները մշակել ամբողջ եվրասիական տարածքում` Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս, և չստեղծել այնտեղ նոր խոչընդոտներ: Խոչընդոտներին կարելի է նաև վերաբերել Բրյուսելի ցուցադրական չցանկանալը երկխոսելու, ըստ երևույթին, հույսով, որ այդ երիտասարդ կազմակերպությունը կքանդվի»:

Ի պատասխան այդ թեզի՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրոպական քաղաքական գործիչները, ի տարբերություն Եվրասիական միության, չեն լսում եվրոպական բիզնեսի ձայնը: «Մենք չենք փակվում, մենք բաց ենք ձեզ համար: Մենք ստեղծելու ենք ընդհանուր կանոններ, ստանդարտներ, մենք կառուցելու ենք այս տարածքը», – նշել է նա:

Անտոնիո Ֆալլիկոի խոսքերով` ԵԱՏՄ-ն անհրաժեշտ է բացություն ցուցադրել, հավասար երկխոսության պատրաստակամություն, բայց միևնույն ժամանակ պաշտպանվել տնտեսության ոլորտում անբարյացակամ քայլերից: «Ազատ առևտրի գոտու ստեղծումը առավելագույն թվով երկրների և միությունների հետ, խոշոր նախագծերի կապակցումը, համատեղ նախաձեռնությունների զարգացումը, փոխգործակցությունը միջազգային աշխատանքի բաժանման շրջանակներում․ սա է ժամանակակից պայմաններում լավագույն ռազմավարությունը: Եթե որոշ շուկաներ փակվում են, ապա պետք է փնտրել այլ շուկաներ, – եզրահանգել է Անտոնիո Ֆալլիկոն: – Պետք է աջակցել միմյանց տնտեսություններին դժվարին պայմաններում: Այս կերպ հնարավոր կլինի վերականգնել արտադրական շղթաները, պահպանել աշխատուժի բաժանումից օգուտները, կառուցել նոր արդյունավետ տնտեսական մոդել»:

Կորեայի միջազգային տնտեսական քաղաքականության ինստիտուտի նախագահ Լի Չժե Յոնը հայտնել է Հարավային Կորեայի առևտրային կապերի ընդլայնման ծրագրերի մասին: Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ երկրի արտահանման տեսակարար կշռում Չինաստանի մասնաբաժինը կազմում է մոտ 40%, նման համակենտրոնացումը վտանգավոր է տնտեսության համար: Լի Չժե Յոնը հիշեցրել է, որ արդեն պատրաստ է ԵԱՏՄ և Հարավային Կորեայի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության տեխնիկական հիմնավորումը, և, չնայած այն հանգամանքին, որ այդ հարցի շուրջ բանակցությունները ձգձգվում են, նա հույս է հայտնել, որ դրանք շուտով կավարտվեն:

Տեղեկանք
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է ամեն տարի` սկսած 2015 թվականից, հարթակ է հանդիսանում համաշխարհային տնտեսության, տարածաշրջանային ինտեգրման, նոր ոլորտների և տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների առջև դրված գլոբալ մարտահրավերների հետ կապված առանցքային հարցերի քննարկման համար: Համաժողովի գործնական ծրագրում ներառված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջատար գործընկեր երկրների հետ մի շարք գործարար երկխոսություններ, ինչպես նաև՝ ՀԱԱՊԱ-ի` Հարավ-Արևելյան Ասիայի ակտիվ զարգացող երկրների առանցքային ինտեգրացիոն խմբի հետ: