Вход
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երրորդ երկրների հետ ԵԱՏՄ տնտեսական կապերի զարգացումը

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երրորդ երկրների հետ ԵԱՏՄ տնտեսական կապերի զարգացումը

14.03.2017

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հրատապ հարցերն, ինչպես նաև երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը նշել է արտաքին խաղացողների կողմից Միության հետ համագործակցելու աճող հետաքրքրությունը: «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեությունը նոր թափ է հավաքում: Մեր միավորման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, մենք ստանում են առևտրատնտեսական հարաբերոթյուններ հաստատելու դիմումներ, ամենից առաջ առկա է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրերի կնքման նկատմամբ հետաքրքրությունը», – Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Տիգրան Սարգսյանի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է արտաքին տնտեսական գործունեության մեջ Միության առաջնահերթությունների սահանումը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ պետությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարարներն ընդունել են մի շարք որոշումներ՝ ուղղված միջազգային կազմակերպություններում  այդ թեմատիկայի ակտիվ առաջընթացի: «Այս աշխատանքը բավականին կարևոր ենք համարում, - ընդգծել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: - Ողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացները շատանում են, հատկապես, երբ խոսքը տարածաշրջանային ինտեգրման մասին է: Մենք լիովին կողմ ենք դրանց զարգացմանն ու բարգավաճմանը այն ընկալումով, որ շատ կարևոր է պահպանել միասնական գլոբալ համակարգ, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում: