Вход
ԵՏԲԽ արդյունքները. Մոլդովային տրամադրվել է ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ, Միության երկրներն ամրապնդում են կայուն տնտեսական զարգացման , երրորդ երկրների հետ փոխգործակցության հիմքը, իրագործում են թվային օրակարգը, ընդլայնում են ծառայությունների միասնական շ

ԵՏԲԽ արդյունքները. Մոլդովային տրամադրվել է ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ, Միության երկրներն ամրապնդում են կայուն տնտեսական զարգացման , երրորդ երկրների հետ փոխգործակցության հիմքը, իրագործում են թվային օրակարգը, ընդլայնում են ծառայությունների միասնական շ

14.05.2018

Մայիսի 14-ին Սոչիում (Ռուսաստան) կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի ընթացքում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ ինտեգրման, մակրոտնտեսության, առևտրի, թվայնացման, ծառայությունների շուկայի, տրանսպորտի, ագրոարդյունաբերական համալիրի, տեխնիկական կարգավորման ոլորտներում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հինգ պետությունների կառավարությունների հետ համատեղ նախապատրաստելու է ինտեգրացիոն միավորման խորացման մասին հայտարարագիր և Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին այդ փաստաթուղթը ԵՏԲԽ անդամների քննարկման է ներկայացնելու։ Այդ մասին նիստի ավարտին հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստին նաև մասնակցել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։

Բացելով նիստը՝ ԵՏԲԽ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական նախագահությունն ամբողջովին նպատակադրել է ամրապնդել Միությունը, լրացուցիչ ազդակ հաղորդել «հնգյակի» երկրների տնտեսությունների մերձեցմանը, իսկ ամենակարևորը՝ նպաստել պետությունների համապարփակ զարգացմանը։ Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ գերակայություններից կարելի է հատուկ առանձնացնել ապրանքների և ծառայությունների միասնական շուկաների ստեղծման ջանքերի ավելացումը, առևտրաներդրումային կապերի հետագա զարգացումը, արտադրական և տեխնոլոգիական կոոպերացիայի ամրապնդումը։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կարծիքով «անհրաժեշտ է շարունակել մեր երկրների փոխարժեքային ֆինանսական և դրամավարկային քաղաքականության մերձեցման ուղին, կառուցել նոր, ավելի արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկական շղթաներ»։
 
Այդ ուղղություններից շատերում արդեն կան լուրջ նվաճումներ։ «Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միությունը շար հարաշարժ է զարգանում, - նշել է Վլադիմիր Պուտինը։ - Այսպես, օրինակ՝ 2017 թվականին անդամ երկրների համախառն ներքին արդյունքն աճել է 1,8%, արդյունաբերական արտադրությունն ավելացել է 1,7%, իսկ գյուղատնտեսականը՝ 2,5%»։
 
Բացի այդ, Միության բոլոր պետություններում միջին կտրվածքով մինչև 3,1% նվազել է արժեքազրկման ընդհանուր մակարդակը։ Բարելավվել է արտաքին և ներքին առևտրի վիճակը։ Երրորդ երկրների շուկաներ ապրանքների և ծառայությունների մատակարարումներն ավելացել են 24,4%, իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 26%։
 
Վլադիմիր Պուտինի կարծիքով կարևոր է հետագայում էլ զարգացնել ինտեգրման գործընթացները։ «Համագործակցության ավելացման համար լավ հնարավորություններ են բացվում ատոմային էներգետիկայում, վերականգնվող էներգաաղբյուրների ոլորտում, բնապահպանությունում, բժշկությունում, տիեզերքում», - նշել է պետության ղեկավարը։ Այդ առաջատար ոլորտներում անհրաժեշտ է զարգացնել արտադրական կոոպերացիան, համատեղ աշխատել նոր տեխնոլոգիաների և «նոու-հաու»-ների վրա, ներդնել համաշխարհային տնտեսության, գլոբալ տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխանող նորարարություններ։ 
 
Ինչպես և նախկինում, առաջնային ուշադրություն է հատկացվելու դեռևս մնացած սահմանափակումների և ազատ տեղափոխվող ապրանքների, կապիտալների, աշխատուժի բռնագրավման վերացմանը,ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործմանը։ «Կողմնորոշվում ենք դեպի ձեռնարկատիրական ակտիվության զարգացման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը, այդ թվում՝ գործարար շրջանակների հետ համակարգային աշխատանքի և նրանց ցանկությունները հաշվի առնելու հաշվին», - հայտարարել է ՌԴ նախագահը։
 
Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ներկայումս գոյություն ունի մոտ 60 խոչընդոտ և արգելք, որոնց վերաբերյալ երկրները չեն կարող գալ համաձայնության։ Սակայն սկզբունքային նշանակություն ունի այդ խնդիրների լուծման համար քաղաքական կամքի առկայությունը։ «Նախագահները մշտապես ընդգծում են մեր ինտեգրացիոն միավորման խորացման անհրաժեշտությունը՝ բոլոր այդ արգելքների, բացառումների և սահմանափակումների վերացման միջոցով այն բանի համար, որ ազգային կառավարությունները հրաժարվեն իրենց արտադրողներին պաշտպանելուն ուղղված ազգային էգոիզմից և որ հավասար մրցակցային պայմաններ լինեն շուկայի բոլոր մասնակիցների համար։ Այդ հարցերը լինելու են մեր Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում», - հայտնել է Տիգրան Սարգսյանը։
 
ԵԱՏՄ-ում առկա է այն ընկալումը, որ պետք է հաղթահարել66 արգելքները։ Անցած տարվա ընթացքում ԵՏՀ-ին հաջողվել է հանել 13 արգելք։  Այս տարի Հանձնաժողովն աշխատելու է տասը արգելքների վերացման ուղղությամբ։
 
Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհուրդն ընդունել է եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումներ
 
ԵՏԲԽ-ն հաստատել է Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին Հիմնադրույթը և որոշում է կայացրել այդ կարգավիճակը Մոլդովայի Հանրապետությանը տալու վերաբերյալ։  Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրի 109-րդ հոդվածով։ Հիմնադրույթի համաձայն՝ այդպիսի կարգավիճակ ունեցող պետության ներկայացուցիչները կարող են հրավերի հիման վրա ներկա գտնվել ԵԱՏՄ մարմինների նիստերին առանց որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի և ստանալ Միության մարմինների կողմից ընդունվող ոչ գաղտնի բնույթ կրող փաստաթղթերը։ Դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունը պարտավոր է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել Միության և մասնակից պետությունների շահերին։
 
Հաստատվել են ԵԱՏՄ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հանգուցային կողմնորոշիչները։  
 
Միջնաժամկետ ժամանակաշրջանում տնտեսական քաղաքականության գերակա նպատակներն են լինելու տնտեսական աճի գործընթացի ակտիվացումը և Միության երկրների կայուն տնտեսական զարգացման համար հիմնահենքի ստեղծումը։ Այդ նպատակների իրագործումը նախատեսում է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ միջոցների, ինչպես նաև բարենպաստ մակրոտնտեսական պայմանների ստեղծման, ներդրումային ակտիվության խթանման, գործարար միջավայրի բարելավման, տնտեսության իրական հատվածում արտադրողականության բարձրացման նպատակով պայմանների ստեղծման համար ազգային միջոցների իրականացում։
 
ԵԱՏՄ երկրների կառավարություններին խորհուրդ է տրվել մակրոտնտեսական քաղաքականության իրականացման ընթացքում հաշվի առնել հիմնական կողմնորոշիչները։ Հանձնաժողովը վերլուծելու է Միության պետությունների կողմից մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում ընդունվող միջոցները՝ հաստատված կողմնորոշիչներին դրանց համապատասխանության տեսակետից։
 
ԵՏԲԽ անդամները քննարկել են մինչև 2025 թվականը Միության թվային օրակարգի իրագործման ընթացքը։ Մասնավորապես, նշվել է, որ ձևավորվել է թվային օրակարգի իրագործման մեկնարկի համար բավականաչափ նորմատիվային բազա, ձևավորվում է միջավայր գերակա ուղղություններով թվային վերափոխումների մշակման համար, ստեղծվում են փորձագիտական հարթակներ, քննարկվում են նախաձեռնություններ և նախագծեր։
 
Հանձնաժողովին առընթեր ստեղծված թվային նախաձեռնությունների կառավարման գրասենյակը քննության է ենթարկում 10-ից ավելի առաջարկներ, որոնք ստացվել են բիզնեսից և անդամ պետությունների իշխանության մարմինների կողմից։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են թվային հետագծելիության համակարգի գործունեությանը և զարգացմանը (այդ թվում՝ նույնականացմանը), էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրմանը և ԵԱՏՄ երկրներում դրանց փոխադարձ ճանաչմանը, Եվրասիական էլեկտրոնային աշխատանքային բորսայի, ճյուղային թվային հարթակների մասնագիտացված վենչուրային հիմնադրամի, թվային Եվրասիական տրանսպորտային միջանցքի, արդյունաբերական կոոպերացիայի և ենթակոնտրակտացիայի ցանցի   ստեղծմանը և այլն։           
 
Գործարկման ընթացքում է գտնվում առաջինը ստացված՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և փոխադարձ ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ուսումնասիրությունը։ Սկսվել է աշխատանքը ապրանքների շարժի թվային հետագծելիության համակարգի ստեղծմանն ու զարգացմանը վերաբերող փորձնական նախագծերի շուրջ։ Զարգանում են տվյալների տնտեսության, կարգավորիչ «ավազարկղերի» և թվային օրակարգի իրագործման այլ գերակայությունների հարցերով փորձագիտական հարթակները։
 
ԵՏԲԽ-ը հավանության է արժանացրել Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և կասեցման կարգի վերաբերյալ համաձայնագիրը։
 
Միջազգային պայմանագրի կնքման մասին առաջարկ կատարելու իրավունք ունի ԵԱՏՄ երկիրը, Հանձնաժողովի Կոլեգիայի անդամ հանդիսացող Միության երկրներից մեկի փոխվարչապետը կամ երրորդ կողմը։ Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիան կարող է դիմել Հանձնաժողովի Խորհրդին այդ հարցը նախաձեռնելու խնդրանքով։
 
Եթե բոլոր անդամ պետությունները պատրաստ են քննարկելու այդպիսի պայմանագրի կնքման առաջարկը, դրա տնտեսական նպատակահարմարության վերլուծությունը կիրականացնեն ԵՏՀ Կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդատվական մարմինները։ Արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքումից առաջ դրա նախագիծը վերլուծելու է համատեղ հետազոտական խումբը։
 
Միջազգային պայմանագրերի ստորագրման, դադարեցման կամ կասեցման վերաբերյալ որոշումն ընդունում է Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհուրդը (ԵՏԲԽ)։
 
2017 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման մասին զեկույցի հիմնական եզրակացություններից են. ԵԱՏՄ-ն հետևողական քայլեր է իրականացնում միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, իսկ միջազգային փոխգործակցության ձևավորված համակարգը թույլ է տալիս համալիր կերպով լուծել արտահանման աշխարհագրության և ծավալի ընդլայնման, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավման հետ կապված խնդիրները։
 
ԵՏԲԽ անդամներին նաև ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների մասով ազատականացման ծրագրերի իրագործման մասին զեկույցը։
 
Փաստաթուղթը պատրաստվել է Միության պետությունների իրավասու մարմինների և ԵՏՀ-ի կողմից 2016-2017 թվականների ազատականացման ծրագրերի կատարման մշտադիտարկման և վերահսկողության արդյունքների հիման վրա։ Այն պարունակում է Միության երկրներում կարգավորման համեմատական վերլուծության արդյունքները, պրոֆիլային աշխատանքային խմբերի աշխատանքները, ինչպես նաև ազատականացման յուրաքանչյուր ծրագրի միջոցառումների իրականացման վերաբերյալ խորհուրդների և ալգորիթմերի հետ միասին ընդունված որոշումների հիմնավորումը։
 
Անդամ պետությունների կառավարություններին և Հանձնաժողովին հանձնարարվել է ակտիվացնել ԵՏԲԽ-ի 2016 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված այդ ծրագրերի իրագործման աշխատանքը, ինչպես նաև սահմանված ժամկետներում կատարել համապատասխան միջոցառումները։
 
Փոփոխություններ են մտցվել ծառայությունների հատվածների (ենթահատվածների) ցանկում, որոնց մասով Միությունում գործում է ծառայությունների միասնական շուկան։
 
Մինչև ԵՏԲԽ-ի որոշումը գոյություն ուներ 43 այդպիսի հատված։ Ընդ որում, մինչ այդ Միության երկրները ծառայությունների առևտրի ոլորտում դրել էին ռազմավարական նպատակ. ազատականացման ծրագրերի իրագործման շնորհիվ  մինչև 2022 թվականը ծառայությունների միասնական շուկա բերել ԵՏԲԽ-ի կողմից 2016 թվականի դեկտեմբերին հաստատված ևս 18 հատված։
 
ԵՏԲԽ-ի նոր որոշումը թույլ է տվել համալրել շուկան 18 հատվածներից ինը հատվածով. կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, տեսաֆիլմերի ցուցադրման ծառայություններով, սեփական կամ վարձակալվող անշարժ գույքի  հետ կապված ծառայություններով, առանց օպերատորի զբոսաշրջային նավերի վարձակալության և լիզինգի ծառայություններով։ Ցանկում ներառվել են նաև գովազդի ոլորտում ծառայություններ, երկրաբանության մասով գիտական խորհրդատվական ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծառայություններ։
 
Այդ որոշումն ընդունվելուց հետո, ծառայությունների արդեն 52 հատված գործելու է միասնական շուկայի ձևաչափում։ Նրանք տրամադրվում են ԵԱՏՄ երկրներում առանց սահմանափակումների, բացառումների և լրացուցիչ պահանջների ու պայմանների, ցանկացած անդամ պետության տարածքում առանց իրավաբանական անձի ձևով լրացուցիչ հիմնադրման, ծառայություններ մատակարարողի՝ իր անդամ երկրում ստացած՝ ծառայությունների մատակարարման թույլատվության հիման վրա, ծառայություններ մատակարարողի անձնակազմի մասնագիտական որակավորման մեքենայորեն և անպայման ճանաչմամբ։
 
Այդպիսով, մինչև 2021 թվականը անդամ պետություններում մատուցվող ծառայությունների 60%-ից ավելին նախատեսվում է տրամադրել միասնական շուկայի կանոններով։
 
Ստեղծվել են հավատարմագրման, ստանդարտացման, ագրոարդյունաբերական համալիրի և տրանսպորտի բնագավառներում ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդներ։
 
Միության նոր օժանդակ մարմինների կազմում ընդգրկվելու են համապատասխան ազգային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև գործունեության այդ ոլորտների համար պատասխանատու ԵՏՀ Կոլեգիայի անդամներ (նախարարներ)։ Ղեկավարների խորհուրդները կդառնան ԵԱՏՄ երկրների տնտեսությունների նշված բնագավառներում աշխատանքի համաձայնեցման համար լրացուցիչ հարթակներ։
 
ԵՏԲԽ անդամներին ներկայացվել են ԵԱՏՄ-ում երկու տարվա անդամակցության ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ձեռք բերած արդյունքների մասին զեկույցներ։
 
Առավել մեծ արդյունքները Ղրղզստանը ստացել է աշխատուժի, ապրանքների և ծառայությունների շարժի ազատությունից, որը նպաստել է, մասնավորապես, ԵԱՏՄ տարածքից ղրղզական աշխատավորների կողմից Ղրղզստան կատարվող դրամական փոխանցումների ավելացմանը (2016 թվականին 1,9 մլրդ ԱՄՆ-ի դոլար, որը կազմում ՀՆԱ-ի 30%  և  երկրի եկամուտների 102,3%), արտահանման-ներմուծման գործառնությունների ծավալի մեծացմանը։ Ավելացել է նաև երկրի ՀՆԱ-ում ծառայությունների մասնաբաժինը։
 

ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության մասին զեկույցում նշվում է, որ երկիրը ներդաշնակորեն ներկառուցվել է Միության աշխատանքում, ստանում է տնտեսական շահ։ Այսպես, մասշտաբի արդյունքի շնորհիվ, Հայաստանի և Միության պետությունների արդյունաբերական արտադրանքի առևտրի ծավալը 2016 թվականին մեծացել է 40,3%։ Իսկ 2017 թվականի արդյունքներով՝ ևս 57,4%։ ԵԱՏՄ պետություններին և ԵՏՀ-ին հանձնարարվել է հաշվի առնել զեկույցներում տեղ գտած դրույթները՝ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման հետագա զարգացման ուղղությունների որոշման աշխատանքում։