Вход
Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովին

Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովին

14.06.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հունիսի 13-ից 14-ը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կայացել է Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն) Ղրղզստանի նախագահությամբ։

Գագաթաժողովի մասնակիցները քննարկել են այնպիսի ուղղությունների ընթացիկ վիճակը և ՇՀԿ շրջանակներում համագործակցության հեռանկարները, ինչպիսիք են գլոբալ անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ծայրահեղականության, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի տեղափոխման դեմ հակազդեցությունը, տնտեսության, արդյունաբերության զարգացման հարցերը, մարդասիրական ոլորտում համագործակցությունը։

ՇՀԿ անդամների կողմից ընդունված գլխավոր ամփոփիչ փաստաթուղթը դարձավ Բիշքեկի հայտարարագիրը, որտեղ արտացոլվել է կողմերի ՇՀԿ-ի գործունեության տեսլականը, հաստատվել է արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումը։ Այդ փաստաթղթում նաև ներկայացվել են արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ համաձայնեցված գնահատականները, ֆիքսվել է երիտասարդության իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի նախապատրաստման կազմակերպման նախաձեռնությունը։

Բացի այդ, գագաթաժողովի արդյունքում ստորագրվել է 20-ից ավելի փաստաթուղթ՝ անդամ պետությունների, նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով։ Դրանցից են. ՇՀԿ մասնակից երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագիրը, թվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հայեցակարգը, «ՇՀԿ – Աֆղանստան» կոնտակտային խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրերը ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման վարչության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության, «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի, զանգվածային տեղեկատվության միջոցների ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը։

Ղրղզստանից հետո քարտուղարությունը ՇՀԿ-ում անցնելու է Ռուսաստանին։ Կազմակերպության հաջորդ գագաթաժողովը կայանալու է 2020 թվականի 22-ից 23-ը Չելյաբինսկում։

Տեղեկանք
ՇՀԿ-ին անդամակցում է 8 պետություն՝ Հնդկաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Պակիստանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը։

Չորս երկիր ունի ՇՀԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ՝ Աֆղանստանի Իսլամական
Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Մոնղոլիայի Հանրապետությունը։

Վեց երկիր հանդիսանում է ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Կամբոջայի թագավորությունը, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունը։