Вход
ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից

ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից

4247625.jpg
14.11.2017

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջը: Փաստաթղթի հնարավորինս արագ ստորագրմանը նպաստելու իրենց պատրաստակամությունը ևս մեկ անգամ հաստատեցին Միության երկրների նախագահները, ստորագրելով 2017 թվականի հոկտեմբերի 11-ի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի արդյունքներով նախապատրաստած համատեղ դիմումը:

Բելառուսում և Ռուսաստանում Մաքսային օրենսգիրքն արդեն ընդունված է և արժանացել է այդ երկրների իշխանության օրենսդիր մարմինների ստորին և վերին պալատների՝ Բելառուսի Հանրապետության Ազգային -ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի հավանությանը: Ղազախստանի Հանրապետության խորհրդարանը՝ Մաժիլիսը, նույնպես հաստատել է փաստաթուղթը: Հայաստանում այն արժանացել է Սահմանադրական դատարանի հավանությանը և երկրի Ազգային ժողովում անցնում է վավերացման ընթացակարգը: Ղրղզստանում փաստաթուղթը քննարկվում է հանրապետական Բարձրագույն խորհրդում՝ Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշում:

ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կփոխարինի Մաքսային միության՝ 2010 թվականի կեսից գործող Մաքսային օրենսգիրքը:

Միության նոր մաքսային օրենսդրությունը մշակվել է՝ հաշվի առնելով էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից մակարդակը, իր մեջ գործարարների համար օգտակար բազմաթիվ նորամուծություններ է պարունակում: Այս հիմնարար փաստաթղթի շնորհիվ մաքսային տեխնոլոգիաների կթվայնացվեն: ԵԱՏՄ ՄՕ-ն վերացնում է իրավակիրառ պրակտիկայում կուտակված բազմաթիվ խնդիրներ: Նոր օրենսգիրքը ԱՏԳ մասնակցի համար իրավաբանորեն ամրագրում է էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում գործառնությունների մեծ մասը իր համակարգչով՝ համացանցի միջոցով կատարելու հնարավորություն՝ փոխգործակցելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի հետ:

Դրա հետ մեկտեղ նոր մաքսային օրենսդրությունը ԱՏԳ մասնակիցներին կազատի մաքսային մարմնին փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտությունից, որոնց հիման վրա էլ լրացվել է էլեկտրոնային հայտարարագիրը: Փաստաթղթեր ներկայացնելն անհրաժեշտ կլինի միայն այն դեպքերում, երբ կգործեն ռիսկի պրոֆիլները, և դրանք կլինեն միայն այն փաստաթղթերը, որոնք կսահմանի տեղեկատվական համակարգը, ոչ թե մաքսատան աշխատակիցը:

Մի շարք դեպքերում ապրանքների հայտարարագրի գրանցման մասին որոշումները, զուտ գրանցումը, ինչպես նաև որոշումները ապրանքների բացթողման մասին կարող են ընդունվել տեղեկատվական համակարգի կողմից ինքնաբերաբար, առանց տեսուչի մասնակցության:

Համաձայն նոր օրենսգրքի, ապրանքների բացթողման ժամկետը կկրճատվի մինչև չորս ժամը, մինչդեռ Մաքսային միության Մաքսային օրենսգրքում ամրագրված բացթողման ստանդարտ ժամկետը կազմում է մեկ օրից ավելի:

Նոր օրենսգիրքը առավելագույնս տեղափոխում է մաքսային վերահսկողությունը ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ, ինչպես նաև ընձեռում մաքսավճարների վճարման մի շարք հետաձգումներով օգտվելու հնարավորություն:

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո լրջորեն կբարելավվի շուկայի՝ լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակով աշխատող մասնակիցների դրությունը, իսկ նոր հատուկ պարզեցումները այս կարգավիճակը էլ ավելի գրավիչ կդարձնեն:

Նոր օրենսգրքում օրենսդրական հնարավորություններ են ամրագրված արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի լիարժեք ներդրման համար, որի շուրջ աշխատանքն այժմ նույնպես տարվում է ԵԱՏՄ-ում:

Համատեղ դիմումի մեջ նշվում է, որ ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2018 թվականի հունվարի 1-ը, չի հետաձգվի, և Միության երկրների քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները և պետական մարմիննեը պետք է նախապատրաստվեն նոր պայմաններում աշխատելուն՝ նախապես կողմնորոշվելով ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգրքին: