Вход
ԵՏՀ-ը կոչ է արել վերացնել արգելքը՝ հանել սև և գունավոր մետաղների ջարդոնները և թափոնները Ղազախստանի Հանրապետությունից անդամ պետություններ դուրս բերելու սահմանափակումը

ԵՏՀ-ը կոչ է արել վերացնել արգելքը՝ հանել սև և գունավոր մետաղների ջարդոնները և թափոնները Ղազախստանի Հանրապետությունից անդամ պետություններ դուրս բերելու սահմանափակումը

15.10.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել ծանուցելու Ղազախստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության իրավունքը կատարելու անհրաժեշտության մասին:

2018-ի հոկտեմբերի վերջից Ղազախստանի Հանրապետությունը սահմանափակել է ավտոմոբիլային տրանսպորտով սև և գունավոր մետաղների ջարդոնների և թափոնների դուրսբերումը իսկ 2020 թվականի հունիսից սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտով դուրսբերումը:

Սև և գունավոր մետաղների ջարդոնները և թափոնները Ղազախստանի Հանրապետությունից անդամ պետություններ դուրսբերումը սահմանափակելուն ուղղված գործողությունները Կոլեգիան որակավորել է որպես Միության ներքին շուկայում արգելք:

Անցկացված մշտադիտարկման և Միության երկրների պետական իշխանության լիազորված մարմինների և գործարար համայնքի հետ խորհրդատվությունների ընթացքում հաստատվել է Ղազախստանի Հանրապետությունից Միության երկրներ սև և գունավոր մետաղների ջարդոնների և թափոնների դուրսբերումը սահմանափակելու փաստը:

ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթների համաձայն՝ ներքին շուկայի լիարժեք գործունեությունը նախատեսում է ապրանքների ազատ տեղաշարժը դեպի սպառող, անկախ նրանից, թե որ անդամ պետությանն է այն պատկանում, ապահովվում է մուտքը դեպի երկաթուղային տրանսպորտի ծառայություններ:​