Вход
Արդյունաբերական կտրուկ առաջընթաց գրանցելու համար ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են արտադրության կոոպերացում և նորարարական նախագծեր։

Արդյունաբերական կտրուկ առաջընթաց գրանցելու համար ԵԱՏՄ-ին անհրաժեշտ են արտադրության կոոպերացում և նորարարական նախագծեր։

16.10.2019

Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արդյունաբերական համագործակցության խնդիրներն ու հեռանկարները և ձեռնարկատերերի փոխգործակցության զարգացման գործիքները քննարկվել են հոկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած «Ինտեգրացիա» եվրասիական արդյունաբերական կոնգրեսի մասնակիցները։ Քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամները։ Կոնգրեսի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Միության պետությունների բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք շահագրգռված են արդյունավետ համագործակցության ավելացման, արդյունավետ կոոպերացման և շուկայի կողմից պահանջված՝ բարձ տեխնոլոգիական արտադրական միավորումների ստեղծման մեջ։

Բացելով նստաշրջանը, լիագումար նիստի մոդերատոր, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը նշել է փոխադարձ առևտրի ծավալների աճի, համատեղ ներդրումների ավելացման, ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի համար աշխատող ձեռնարկությունների արդյունավետության բարձրացման մեջ հասած հաջողությունները։ Նրա կարծիքով, դա վկայում է պետությունների ղեկավարների կողմից եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ ընդունած որոշումների ճիշտ լինելու մասին։

«Միասնական տնտեսական տարածքի գործունեության ընդհանուր շրջանակները սահմանված են և այն իրականում գործում է։ Դրա հետ մեկտեղ, մենք դեռ գտնվում ենք այդ բարդ ճանապարհի սկզբում, որտեղ մենք շատ խոչընդոտներ ենք հաղթահարելու, որպեսզի նոր տեխնոլոգիական տնտեսաձևի հիման վրա կառուցենք ժամանակակից բարձր արդյունավետ տնտեսություն։ Դա հնարավոր չէ անել առանց արդյունաբերության գիտականորեն հիմնավորված ռազմավարության մշակման, – ընդգծել է Սերգեյ Գլազևը։ – Այսօր մեզ հուզող գլխավոր հարցն այն , թե ինչպես է այդ տարածքն օգտագործվում մեր ձեռնարկատերերի կողմից։ Մենք պետք է մտածենք այն մասին, որպեսզի Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում ներկայացված լինեն մեր ձեռնարկությունների կողմից արտադրվող ավելի շատ ապրանքներ։ Դրա հիմքում ընկած է արտադրության կոոպերացիան, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և նորարարական նախագծերի իրագործումը»։

Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ը ակտիվ զարգացնում է երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը։ Մասնավորապես, ստորագրվել է Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիրը, մոտ ժամանակներս ուժի մեջ են մտնելու Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը, ստորագրման է նախապատրաստվում Սերբիայի հետ ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը։

ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը կանգ է առել տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ-ի երկրների և Չինաստանի միջև համագործակցության վրա։ Առաջնային ուղղություններ պետք է դառնան արդյունաբերությունում և ԱԱՀ-ում միասնական թվային տարածքի ստեղծումը, տեխնոլոգիաների տեղայնացումը, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը։

«Հանձնաժողովը կողմերի հետ համատեղ աշխատում է ինդուստրիալացման քարտեզի ստեղծման վրա, որը մենք կներկայացնենք ԵՏՀ Խորհրդի նոյեմբերին կայանալիք հերթական նիստին, – ընդգծել է Ալեքսանդր Սուբոտինը։ – Այդ փաստաթուղթը թույլ կտա սահմանել ազգային կառավարությունների, ֆինանսական և բանկային կառույցների փոխգործակցության մեխանիզմները։ Ինդուստրիալացման քարտեզում կնշվեն այն ոլորտները, որոնցում օտարերկրյա ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը կլինի առավել նպատակահարմար՝ ինչպես մեր երկրների տնտեսությունների զարգացման տեսակետից, այնպես էլ միութենական ինտեգրացիայի տեսակետից։ Դա հիմք կհանդիսանա Չինաստանի հետ ավելի կշռադատված երկխոսության համար»։

Տեխնիկական արգելքների հանման անհրաժեշտության մասին հայտարարել է ԵՏՀ-ի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։ Նրա կարծիքով, արդյունաբերական համագործակցության արդյունավետ զարգացման ապահովման համար պահանջվում է լուծել երեք խնդիր. Պաշտպանել ներքին շուկան ոչ անվտանգ արտադրանքից, վերացնել առևտրային արգելքները և անցնել արտաքին շուկաներ դուրս գալու համար մրցունակ արտադրանքի համատեղ ստեղծմանը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ի արտադրանքի նկատմամբ պահանջների մակարդակը առավելագույն չափով մոտեցնել միջազգային պահանջներին։ Դա ոչ միայն պարզապես ստանդարտների և կանոնակարգերի ընդունում է, դա՝ մեր արդյունաբերության նախապատրաստում է, ձեռնարկությունների տեխնիկական համալրումը, արտադրանքի որակի բարձրացումը, հսկողության կազմակերպումն է։ Փաստաթուղթն ընդունելը հեշտ է, բարդ է այդ պահանջները կատարելը։ Արդյունաբերությունը պետք է պատրաստվի այն բանին, որ այդ պահանջներին հասնենք», – իր վստահությունն է հայտնել Վիկտոր Նազարենկոն։

ԵՏՀ-ի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը նշել է արդյունաբերական հատվածի վերափոխման հիմնական միտումները։ Նա հատուկ ուշադրություն է հատկացրել թվային ծառայությունների և «խելացի» ապրանքների մասնաբաժնի ավելացմանը և այն բանի վրա, որ ամբողջ արտադրանքն ուղղված է դեպի «թիվը», իսկ թվային վերափոխման հիմնական սուբյեկտներն են դառնում թվային պլատֆորմներն ու էկոհամակարգերը, որոնք որոշելու են մրցունակությունը, այդ թվում նաև արդյունաբերությունում։

«Խոսելով պլատֆորմների մասին, մենք հասկանում ենք, որ բոլոր պլատֆորմները պետք է լինեն տրանս-կրոս-ճյուղային, իսկ բոլոր թվային էկոհամակարգերը՝ կառուցված լինեն երկու սկզբունքների. Ցանցի և տվյալների հիման վրա։ ԵԱՏՄ-ի շրջանակներում սկսել են իրականացվել համատեղ նախագծեր, որոնցում ներդրվել են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են յուրաքանչյուր պետության թվային սուվերենությունը, բաշխվածությունը, անկարությունը, – նշել է Կարինե Մինասյանը։ – Մենք առաջարկում ենք միջազգային էկոհամակարգերի հետ համակցման մեխանիզմների տեսլականը, առաջին հերթին իրականացնելով մեր նախագծերը եվրասիական թվային էկոհամակարգերի միջոցով։ Հարկ է նշել, որ ներկայումս արդեն հասունացել է ԵԱՏՄ-ի տվյալների շրջանառության մասին համաձայնագրի մշակումը և ստորագրումն արագացնելու անհրաժեշտությունը»։

ԵՏՀ-ի և բիզնես համայնքի սերտ համագործակցության մասին պատմել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը։ Հանձնաժողովում գոյություն ունի ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի հետ փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտե, ինչպես նաև բազմաթիվ խորհրդատվական կոմիտեներ, աշխատանքային և փորձագիտական խմբեր։

«Հաջողությամբ զարգանում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման ինստիտուտը։ Մենք ունենք կարգավորիչ բնույթ կրող և բիզնեսի շահերին առնչվող վերազգային ակտերի ընդարձակ բլոկ։ 2015 թվականից մենք իրականացնում ենք այդ ակտերի կարգավորիչ ազդեցության գնահատումը, իսկ այժմ արդեն իրականացնում ենք նաև արդեն ընդունված ակտերի փաստացի ազդեցություն գնահատում։ Դրա շնորհիվ, մենք ստանում ենք բիզնեսի հետ հակադարձ կապի մեխանիզմ և աշխատում ենք կարգավորումը դառձնել ավելի արդյունավետ», – նշել է Տիմուր Ժակսիլիկովը։

Նիստին մասնակցել են ռուսաստանի տարածաշրջանների արդյունաբերական ձեռնարկությունների, իշխանության օրենսդրական և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, գիտնականներ և առաջատար միջազգային փորձագետներ։ Նիստի մասնակիցները հանդես են եկել եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման վերաբերյալ ենթադրություններով։ Մասնավորապես, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հնչեցրել է ԵՏՀ-ի լիազորությունների ընդլայնման գաղափարը։

Տեղեկանք

«Ինտեգրացիա» երկասիրական արդյունաբերական կոնգրեսը – բանավեճի նոր միջազգային հարթակ է՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության արդի խնդիրների և հեռանկարների, արդյունաբերական ապրանքների՝ ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկա և երրորդ երկրների շուկաներ մատակարարման հարցերի քննարկման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և բարեկամ երկրների տարածքում արդյունավետ ինտեգրման և ձեռնարկատերերի փոխգործակցության զարգացման նպատակով գործոն միջոցների մշակման համար։