Вход
ԵՏՀ զարգացնում է համագործակցությունը համաշխարհային բանկի հետ

ԵՏՀ զարգացնում է համագործակցությունը համաշխարհային բանկի հետ

IMG-20191016-WA0014.jpg
16.10.2019

Վաշինգտոնում Համաշխարհային բանկի գլխավոր գրասենյակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի ղեկավարության, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունների ղեկվարների հետ։

 

ԵՏՀ պատվիրակությունը Վաշինգտոն է ժամանել Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա համատեղ ժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը և Համաշխարհային բանկի ղեկավարությունը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) թվային նախաձեռնությունների իրականացման շրջանակներում, ինչպես նաև բուսասանիտարական և անասնաբուժական կարգավորման հարցերով համագործակցության հեռանկարները։