Вход
ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևի հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետային». «Ապրանքների վրա կհայտնվի «Արտադրված է ԵԱՏՄ-ում» մակնշումը»

ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևի հարցազրույցը «Ռոսիյսկայա գազետային». «Ապրանքների վրա կհայտնվի «Արտադրված է ԵԱՏՄ-ում» մակնշումը»

16.11.2016

Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրվող ապրանքներին կհայտնվի հետևյալ մակագրությունը. "Արտադրված է ԵԱՏՄ-ում": Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) անցել է "եվրասիական ապրանքի" չափանիշները սահմանելուն:

Այս մասին "ՌԳ"-ին հայտնել է ԵՏՀ Արդյունաբերական վարչության նոր տնօրեն Նիկոլայ Կուշնարևը: Վերջինիս խոսքով, անցումը "արտադրված է Ռուսաստանում", "արտադրված է Բելառուսում" կամ ԵԱՏՄ ցանկացած այլ երկրում դիրքից դեպի "արտադրված է Եվրասիական տնտեսական միությունում" դիրքին ինտեգրացիոն համագործակցության կարևոր փուլ է: Նոր մակնշումը կարող է մեկնարկել արդեն 2017 թվականին:

Իսկ ներկայումս մշակվում է համատեղ արտադրված արտադրանքի կատարման ժամանակ տեխնոլոգիական գործառնությունների "հաշվարկման" մեխանիզմը: Արդյունքում ձեռնարկությունները հնարավորություն կունենան արտոնություններ ստանալ պետական գնումների և երրորդ երկրների շուկաներ ապրանքների առաջմղման ժամանակ: Մինչդեռ սրանք Միության երկրների հարյուրավոր ձեռնարկությունների համար պետական աջակցության երկու արդյունավետ գործիքներ ենկոոպերացիայի հզորագույն խթան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ կառավարության կողմից արդեն անհրաժեշտ չափանիշներ են սահմանվել նման տեսակի արտոնությունների համար, հիշեցրել է Կուշնարևը: Դրանց համապատասխանող ռուսական արդյունաբերական ապրանքներն արդեն արտոնյալ մուտք ունեն դեպի պետական գնումներ: Օրինակ, 2014 թվականի հունվարից Ռուսաստանում սահմանափակվել են պաշտպանական արդյունաբերության, մեքենաշինության, բժշկական ապրանքների, դեղերի, ծրագրային ապահովման արտասահմանյան արտադրանքի պետգնումները:

"Չնայած ՌԴ որոշման մեջ խոսքը ռուսական ապրանքի մասին է, փաստաթուղթը նաև ինտեգրացիոն ասպեկտներ է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի վերաբերյալ: Օրինակ, մեքենաշինական ապրանքների համար առկա է Ռուսաստանում շարժիչի արտադրության պահանջ, բայց կա նաև այլընտրանք. Բելառուսում արտադրված շարժիչը նույնպես կարող է հաշվարկվել որպես ռուսական", - ասում է Կուշնարևը:

Վերջինիս խոսքով, "եվրասիական ապրանք" հասկացության ներդրումը, մի կողմից, կդյուրացնի ԵԱՏՄ արդյունաբերության աջակցությունը, մյուս կողմից, ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների առաջմղման հզոր գործիք կդառնա, երրորդ կողմից՝  կխթանի "Արտադրված է ԵԱՏՄ-ում" մակնշմամբ արտադրանքի պահանջարկը:

Այսօր անդամ պետությունների միջև անխուսափելիորեն մրցակցություն է առաջանում: Այն անխուսափելի է, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպես շինարարական նյութերի արտադրությունը, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, մետաղագործությունը, ավտոմեքենաշինությունը, գյուղատնտեսական, երկաթուղային տեխնիկայի, հանքարդյունաբերության և նավթավերամշակող արդյունաբերության համար նախատեսված մեքենաների և սարքավորումների արտադրությունը: Մինչդեռ խնդիրը ոչ այնքան մրցակցության մեջ է, որքան այն հանգամանքի, որ ազգային կառավարությունները կիրառում են իրենց ձեռնարկություններին աջակցելու տարբեր միջոցներ, ինչը վերջիններիս անհավասար դրության մեջ է դնում միմյանց նկատմամբ: Ուստի ԵԱՏՄ-ում թիվ մեկ թեման է դառնում սուբսիդիաների տրամադրման ժամանակ աջակցության պայմանների հավասարեցումը, միակողմանի միջոցներից հեռացումը, որոնք տանում են միասնական շուկայում ընկերությունների նկատմամբ խտրականության կամ առողջ մրցակցության խախտման:

Այս առնչությամբ ԵՏՀ-ում քննարկում են խնդրի լուծման երկու ուղի, որոնք հանգում են արդյունաբերական ձեռնարկություններին սուբսիդիաների տրամադրման լիազորությունները կամ մասնակիորեն, կամ ամբողջությամբ վերազգային մակարդակ, այսինքն ԵՏՀ-ի հայեցողությանը և վերահսկողությանը փոխանցելուն:

Առաջին՝ ավելի մեղմ տարբերակը ենթադրում է, որ անդամ պետությունները պահպանում են ինքնուրույնությունը հատկապես զգայուն ապրանքների արտադրության համար սուբսիդիաներ տրամադրելու նկատմամբ: Նրանք համաձայնեցնում են դրանք ԵՏՀ-ի հետ միայն կամավոր հիմունքներով: Սկզբունքորեն, Միության երկրներն այժմ գնում են հենց այդ ճանապարհով: "Զգայուն" ապրանքների թվում, որոնց ցանկը հաստատվել է անդամ պետությունների կողմից, առաջատար ոլորտների արտադրանքն է՝ ավտոմեքենաշինության, թեթև արդյունաբերության, մետաղագործության, գյուղատնտեսության և անտառատնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրության, շինանյութերի արդյունաբերության:

"Երկրորդ՝ ավելի "կոշտ" տարբերակը՝ Եվրասիական հանձնաժողովի հետ անդամ պետությունների կողմից բոլոր ծրագրվող սուբսիդիաների և արդյունաբերության աջակցության այլ միջոցների պարտադիր համաձայնեցումը: Հասկանալի է, որ սա ավելի բարդ, փոխզիջումային, բայց և ավելի առաջադիմական տարբերակ է: Լիազորություններն ու պատասխանատվությունը տվյալ դեպքում ամբողջովին փոխանցվում են ԵՏՀ-ին՝ վերազգային մակարդակին: Ընդ որում ԵԱՏՄ-ում միասնական տեղեկատվական համակարգ է ստեղծվում անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների և արտադրանքի վերաբերյալ: Նպատակն է ֆինանսական աջակցությունը միատեսակ կերպով կիրառելը, այսպիսով լավագույն պայմաններ ստեղծելով համատեղ արտադրության և արտադրական շղթաների կառուցման համար:

Եվ այժմ ամեն ինչ ունենք դրա համար: ԵԱՏՄ-ում արդեն ընդունվել է կարևորագույն ռազմավարական փաստաթուղթ՝ Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Սկսում են գործել Արդյունաբերական կոոպերացիայի և ենթակոնտրակտացիայի եվրասիական ցանցը, Հաստոցաշինության եվրասիական ճարտարագիտական կենտրոնը, Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցը: