Вход
«ՅԱՄԱԼ ՍՊԳ» նախագծին աջակցություն և շտաբ օգնության մեքենաների՝ հիվանդներին օգնության ցուցաբերման ժամանակակից համակարգերով համալրում. փետրվարի 16-ի ԵՏՀ Խորհրդի արդյունքները

«ՅԱՄԱԼ ՍՊԳ» նախագծին աջակցություն և շտաբ օգնության մեքենաների՝ հիվանդներին օգնության ցուցաբերման ժամանակակից համակարգերով համալրում. փետրվարի 16-ի ԵՏՀ Խորհրդի արդյունքները

150615_003.JPG
16.02.2018

Տերեֆտալաթթվի և նրա աղերի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի (ԵԱՏՄ ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի երկարաձգման, «Յամալ ՍՊԳ» նախագծի համար սարքավորումների ՌԴ տարածք անմաքս ներմուծման, որոշ տեխնիկական կանոնակարգերում և սանիտարահամաճարակաբանական հսկողության իրականացման կարգի վերաբերյալ հիմնադրույթում փոփոխությունների կատարման մասին որոշումներ են ընդունվել փետրվարի 16-ի ԵՏՀ Խորհրդին։ Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգի մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, որոշվել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ Միջազգային ցուցահանդեսային համաժողովն անցկացնել 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում։

Որոշում է ընդունվել «Յամալ ՍՊԳ» նախագծի իրագործման համար Ռուսաստան ներմուծվող մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերից ազատելու վերաբերյալ։ ԵՏՀ Խորհրդի կողմից հաստատված ցուցակում ընդգրկվել են տեխնոլոգիական սարքավորումներ և համալրողներ, այդ թվում սեղմված և հեղուկացված գազի համար լցարաններ, խողովակներ, գազային տուրբիններ և այլն։ Որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, հաշվի առնելով «Յամալ ՍՊԳ» նախագծի իրագործման սկզբի փաստացի ամսաթիվը։

«Յամալ ՍՊԳ» նախագիծն իրենից ներկայացնում է Յամալ թերակղզու հյուսիս-արևելքում տեղակայված Հարավ-Տամբեական հանքատեղի ռեսուրսների հիման վրա բնական գազի հեղուկացման (ԲԳՀ) ինտեգրված համալիրի կառուցում։ Նրա իրագործումը ենթադրում է այնպիսի բացառիկ ներմուծական սարքավորումների մատակարարումներ, որոնց նմանօրինակները չեն արտադրվում ԵԱՏՄ տարածքում և որոնք ՌԴ են ներմուծվում եզակի նմուշներով։

ԵՏՀ Խորհրդի որոշումը զգալիորեն կնվազեցնի անհրաժեշտ սարքավորումների, համալրողների և պահեստամասերի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ առաջացող ծախքերը։ Բացի այդ, բացառիկ սարքավորումների և նրանց օրիգինալ պահեստամասերի օգտագործումը կապահովի ձեռնարկության և նրան շրջապատող էկոհամակարգի արտադրական և էկոլոգիական անվտանգությունը, արտադրանքի արտադրությունը, ինչպես նաև «Յամալ ՍՊԳ» ԲԲԸ-ի կողմից ստորագրված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը։

Տերեֆտալաթթվի և նրա աղերի նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ավելի վաղ Հանձնաժողովի Խորհրդը 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով նվազեցրել էր դրույքաչափը 5%-ից մինչև 0%։

Տերեֆտալաթթուն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կոդը 2917 36 000 0) հանդիսանում է հումք պոլիէթիլեն տերեֆտալատի արտադրության համար, որն էլ իր հերթին օգտագործվում է տեքստիլ և սննդի արդյունաբերություններում պլաստիկից շշերի, թաղանթների և ապրանքափաթեթների նախակաղապարների պատրաստման ժամանակ։

Միությունում տերեֆտալաթթվի միակ արտադրողն է «Պոլիէֆ» ԲԲԸ-ը, որը տեղակայված է Բաշկորտոստանի Հանրապետությունում։ Ձեռնարկության հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել այդ նյութի 270 հազար տոննա։ Ընդ որում 2016 թվականին Միության երկրներում նրա սպառման ամբողջական ծավալը կազմել է մոտ 500 հազար տոննա։ Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողության ժամկետի երկարաձգումը կաջակցի վերջնական արտադրողներին և կբարձրացնի նրանց մրցունակությունը։

Մոտակա տարիներին արտադրության ծավալները նախատեսվում է ավելացնել Թաթարստանի Հանրապետությունում և Կաբարդինա-Բալկարական Հանրապետությունում նոր գործարանների կառուցման հաշվին։

Տերեֆտալաթթվի հիմնական սպառողներն են ՝ «Պոլիէֆ» ԲԲԸ, «Սիբուր ՊԷՏՖ» ԲԲԸ, «Նոր պոլիմերների գործարան «Սենեժ»» ՓԲԸ, «Ալկո-Նավտա» ՓԲԸ, «Մոգիլյովխիմվոլոկնո» ԲԲԸ։

Որոշում է ընդունվել 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մաքսային միության «Անվավոր փոխադրամիջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011) փոփոխություններ կատարելու մասին։

Հաշվի առնելով ՄԱԿ-ի նոր Կանոնների ընդունումը նորացվել են անվավոր փոխադրամիջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ճշգրտվում են անվավոր փոխադրամիջոցների համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերը, փոփոխություններ են կատարվում արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նպատակով փոխանցվող տեխնիկայի վերաբերյալ, սահմանափակումներ են մտցվում ձմեռային անվադողերով կամ հակասահման սարքվածքներվ չհամալրված ավտոմեքենաների շահագործման նկատմամբ։ Բացի այդ, պահանջներ են մտցվել շտաբ օգնության մեքենաների՝ հիվանդներին օգնության ցուցաբերման ժամանակակից համակարգերով համալրման վերաբերյալ։ Օրինակ՝ շտաբ օգնության В և С դասի ավտոմեքենաների սրահները պետք է համալրվեն բժշկական գազերի մատուցման այնպիսի համակարգով, որն ապահովված է բարձր ճնշման արժեքի ցուցանշումով և համակարգում ծայրահեղ արժեքների ազդանշանումով, ինչպես նաև ընդունող սարքվածքի վրա պատգարակի տեղադրման համար նախատեսված սայլակով։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացույցային օր հետո։
Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ մաքսային սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային սահմանով և ԵԱՏՄ մաքսային տարածքում փոխադրվող ապրանքների նկատմամբ Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթում։
Հիմնադրույթի նախորդ խմբագրությունը չեր կանոնակարգում սանիտարական վերահսկողության նորմերին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում Միության երկրների լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կանոնները։ Իշխանության լիազորված մարմինների գործողությունները կանոնակարգվում էին ազգային օրենսդրությամբ, որը ներդաշնակեցված չեր ԵԱՏՄ շրջանակներում։

Հիմնադրույթի ընդունված խմբագրության մեջ ճշգրտվել է գործողությունների կարգը վերահսկողության ենթակա ապրանքների Հանձնաժողովի ակտերին անհամապատասխանությունը պարզելու դեպքում։ Նշվել են ժամկետները, փոխանցվող տեղեկատվության անհրաժեշտ ծավալը։ Փաստաթուղթը վերահսկող մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին պարտադրում է ձեռնարկել ոչ միայն ազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցներ, այլ նաև արգելել ԵԱՏՄ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը։ Բացի այդ, ներդրվում է վտանգավոր ապրանքի արտադրողի գտնվելու Միության անդամ պետության իշխանության լիազորված մարմիններին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացման վերաբերյալ պահանջը։ ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող ապրանքի վերաբերյալ տեղեկությունները պետք է հիմք հանդիսանան ստուգման անցկացման և ռիսկերի գնահատման համար։

Հավանության է արժանացել Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջները չսահմանված արտադրանքի ԵԱՏՄ տարածքում շրջանառության կարգի, և այդպիսի արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին Համաձայնագրի նախագիծը։

Լավագույն միջազգային, եվրոպական և ազգային պրակտիկաներն իր մեջ ընդգրկած Համաձայնագիրը սահմանում է անվտանգության ապահովման երկու տարբեր մեխանիզմներ. առաջինը՝ այն արտադրանքի համար, որի վրա տարածվում են պարտադիր պահանջները և որի նկատմամբ միասնական տեխնիկական կանոնակարգեր դեռ չեն ներդրվել, երկրորդը՝ այն արտադրանքի համար, որը չի ներառվել միասնական անվանացանկում։

Անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ սահմանում են վտանգավոր արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար պատասխանատվությունը, իսկ նրա շրջանառության վերաբերյալ փաստերի հայտնաբերման դեպքում, զետեղում են դրա մասին տեղեկատվությունը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում։

Համաձայնագրի նախագիծը ստորագրումից առաջ կուղարկվի անդամ պետություններ՝ վեց ամիս տևողությամբ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։

Որոշում է ընդունվել «Եվրասիական շաբաթ» 3-րդ Միջազգային ցուցահանդեսային համաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ից 26-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն) անցկացնելու վերաբերյալ։

Ամեն տարի համաժողովն անցկացվում է Միության երկրներից մեկում։ 2017 թվականին նա տեղի է ունեցել Աստանայում (Ղազախստանի Հանրապետությունում)։ Միջոցառմանը մասնակցել է աշխարհի 46 երկրներից ավելի քան 2000 մարդ։ Մասնակիցների ընդհանուր թվի 58%-ը կազմել են բիզնեսի ներկայացուցիչները, 24%-ը՝ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, 10%-ը՝ զարգացման ինստիտուտներից, 5%-ը՝ լրագրողներ։ Գործարար ծրագրի շրջանակներում կայացել են 30-ից ավելի բանավեճային միջոցառումներ, որոնք նվիրված էին Միության զարգացման ամենաարդիական թեմաներին։ Հանդիպումների նշանակման ինտերակտիվ համակարգի շնորհիվ, համաժողովի «լուսանցքներում» կայացել է B2B ձևաչափով ավելի քան 450 բանակցություն և ստորագրվել է 15 համագործակցության մասին համաձայնագիր։