Вход
Տվյալների միասնական մոդելների օգտագործումը կկրճատի օգտատերերի ծախքերը ԵԱՏՄ-ի տնտեսությունների թվային վերափոխման ընթացքում

Տվյալների միասնական մոդելների օգտագործումը կկրճատի օգտատերերի ծախքերը ԵԱՏՄ-ի տնտեսությունների թվային վերափոխման ընթացքում

IMG_1442.JPG
16.02.2018

Թվային միջավայրի զարգացման, տվյալների ինժինիրինգի և տվյալների մոդելների մշակման ոլորտում առաջատար փորձագետների բանավեճը դարձել է շուկաների թվային վերափոխման և տվյալների ինդուստրիայի ձևավորման մասով ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման առաջին քայլերից մեկը։ ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանը նշել է, որ «սկսում են էլ ավելի մեծ դեր կատարել թվային կրկնորդները, մոդելները և էտալոնային կառուցվածքները։ Մրցակցային պայքարում որոշումների ընդունումը և հաջողությունը կախված են տվյալների փոխանակման արագությունից, սեփական թվային ակտիվների առկայությունից և դրանց զարգացման արդյունավետ ռազմավարությունից։ Այդ իսկ պատճառով Միության երկրների տնտեսությունների թվային վերափոխման գործընթացի հաջողությունը պետք է հիմնվի այնպիսի բազային նախագծերի գործարկման վրա, որոնք կդառնային աճի լոկոմոտիվներ»։ Նախարարը համոզված է, որ առաջին փուլում կարևորագույն խնդիր է հանդիսանում թվային տարածքի ընդհանուր օնտոլոգիայի ձևավորումը և Եվրասիական տնտեսական միության թվյալների մոդելի ստեղծումը։

 

Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) իրականացնում է մի շարք նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում նոր թվային նախաձեռնությունների և ինտեգրացիոն նախագծերի գործադրման համար։ Դրանցից ամենակարևորներն են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի և տվյալների մոդելի ստեղծումը, վստահության անդրսահմանային տարածության ձևավորումը։


Հերթական քայլն է դարձել ԵԱՏՄ շրջանակներում տրենդերի և թվային վերափոխման պրոբլեմատիկայի քննարկման համար Հանձնաժողովի շրջանակներում մասնագիտացված փորձագիտական հարթակի գործադրումը։ Առաջին հանդիպմանը ՌՕԷԼ-ի տվյալների մոդելի ուղղորդման խմբի ղեկավար Դմիտրի Կոժևնիկովն ուշադրություն է դարձրել տվյալների մոդելավորման օնտոլոգիայի և աքսիոմատիկայի ոլորտում խնդիրների բազմաչափության վրա։

Իմաստա-օնտոլոգիական տեխնոլոգիաներին անցումն արագացնելու օգտին է հանդես եկել թվային վերափոխման ԵՏՀ նախագծի ղեկավար Ալեքսանդր Պետրովը։ Նրա կարծիքով այդ տեխնոլոգիաներն ապահովում են թվային տնտեսության հիմնական տնտեսական արդյունքների նվաճումը, քանի որ դրանք հիմնված են փոխգործունակության սկզբունքների վրա, ինչն անհրաժեշտ է նաև արդյունաբերական ինտերնետի ստեղծման համար։ Time & Space-ի կառավարիչ գործընկեր Յուրի Վոլոկիտինը ընդգծել է, որ այդ տեխնոլոգիաների արդյունավետ յուրացման համար չափազանց կարևոր է դրանց մշակման հաջորդականությունը։ Այդ կապակցությամբ պետք է սկսել «Մոտիվացիայի», «Շահագրգռված կողմերի» և «Միության օնտոլոգիաների իրավասությունների հարցերի» կոնցեպտների սահմանումից։ Այդպիսի խնդիրների գործնականում իրագործման արդյունավետ ձև է հանդիսանում Agile մոդելի հիման վրա նախագծերի ներդրումը, որի շրջանակներում Միության մասնագետները ձեռք կբերեն Միության շահագրգռված կողմերի թվային փոխգործակցության օնտոլոգիաների կյանքի ցիկլի կառավարման համար անհրաժեշտ գիտակություն։

Odant-ի համակարգային ճարտարապետ Վադիմ Սոգլաևի կարծիքով, տվյալների մոդելի հետ աշխատող փորձագետների համայնքի համար անհրաժեշտ է նաև նշել այն խնդիրները, որոնք առաջանում են տեղեկատվական համակարգերի լանդշաֆտի վերափոխման ժամանակ, իսկ կարևոր լուծումներից մեկը տվյալների հիմնական մոդելների համար միասնական ստանդարտի հաստատումն է։ Այդպիսի ստանդարտի ընդունումը կպարզեցնի տվյալների էլեկտրոնային փոխանակումը, հիմնականորեն կնվազեցնի տեղեկատվական համակարգերի ստեղծման և ինտեգրման ծախքերը։

Փորձագետները կողմ են հանդես եկել Միության տվյալների օնտոլոգիայի և մոդելի ստեղծման նախաձեռնության հետագա զարգացմանը, առաջարկել են ընդլայնել այդ ուղղության փորձագիտական հարթակի մասնակիցների կազմը։ Հանդիպման մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է ապահովել գոյություն ունեցող կապերի անխզելիությունը, հաշվի առնել ռիսկերը, որոնք կապված են տվյալների ճարտարապետության վերաբերյալ որոշումների ընդունման՝ գոյություն ունեցող ապակենտրոնացման հետ։
Բանավեճի հիմնական արդյունքներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները կողմ են հանդես եկել այն գաղափարին, որ տվյալների օնտոլոգիայի և մոդելի օգտագործումը թույլ կտա կրճատել ծախսերը տեղեկատվական համակարգերի ինտեգրման ժամանակ, կավելացնի տվյալների փոխանակման արագությունը, կապահովի փոխգործունակության հիմքը, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի Միությունում թվային տնտեսության զարգացման համար։ Ընդ որում, տվյալների օնտոլոգիայի և մոդելների օգտագործումը չի սահմանափակվում միայն ձևականացմամբ, տնտեսավարող սուբյեկտների և կարգավորող մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության իրականացման ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման ժամանակ ՆՏՏ-ի կառավարմամբ։ Քննարկման եզրակացություններից մեկը եղել է այն, որ շատ արագ ձևավորվում է գիտելիքների տնտեսության, տվյալների ինժինիրինգի և օնտոլոգիաների գծով մասնագետների պահանջարկ։

Որպես հաջորդ քայլերից մեկը բանավեճի մասնակիցներն առաջարկել են օգտագործել ավազարկղերի մեխանիզմը և պիլոտային ծրագրերը, որոնք թույլ կտան փորձնական եղանակով «շոշափել» օնտոլոգիայի կիրառման և Միության տվյալների մոդելի զարգացման ուղղությունները բիզնեսի և պետական հատվածի, հատկապես Միության թվային հարթակների և նրանց էկոհամակարգերի զարգացման համար։

Հանձնաժողովը հրավիրում է բոլոր շահագրգռված կողմերին Եվրասիական տնտեսական տարածության օնտոլագիայի և տվյալների մոդելի ոլորտում «Սպիտակ գրքի» մշակմանը և քննակրմանը։

 Հաղորդակցման համար էլեկտրոնային հասցեներ՝

Հանձնաժողովի թվային վերափոխման նախագծի ղեկավար Ալեքսանդր Պետրով, apetrov@eecommission.org.

Փորձագիտական հարթակի մոդերատոր՝ Բոլատ Տայմագամբետով, taymagambetov@eecommission.org։

Փորձագիտական հարթակը գործելու է մշտական հիմունքով։ Միության թվային օնտոլոգիաների և տվյալների մոդելի զարգացման հարցերով փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հաջորդ առերես հանդիպումը նախատեսվել է անցկացնել 2018 թվականի մարտին Մոսկվայում, Հանձնաժողովի հարթակում։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N 190 որոշմամբ հաստատվել է «Եվրասիական տնտեսական միության տվյալների մոդելի մասին հիմնադրույթը», որտեղ սահմանվել են ԵԱՏՄ տվյալների մոդելի ստեղծման նպատակը, ընդհանուր սկզբունքները, մշակման և կիրառման կարգը։ Ստեղծվել և զարգանում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հիման վրա (հոդված 23 և հավելված 3)։ http://system.eaeunion.org/​