Вход
ԵՏՀ Խորհրդի արդյունքներ. ԵԱՏՄ-ում կներդրվի էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգ, մանկական խաղահրապարակները կդառնան ավելի անվտանգ, մետաղագործական ոլորտում կհայտնվի նորարարությունների եվրասիական կենտրոն

ԵՏՀ Խորհրդի արդյունքներ. ԵԱՏՄ-ում կներդրվի էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգ, մանկական խաղահրապարակները կդառնան ավելի անվտանգ, մետաղագործական ոլորտում կհայտնվի նորարարությունների եվրասիական կենտրոն

17.05.2017

Մայիսի 17-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի (ԵՏՀ) նիստին քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգի ներդրման, դեղերի և բժշկական ապրանքների միասնական շուկաները կարգավորող նորմատիվ ակտերի մշակման, դաբաղային իրերի և դաբաղման պատրաստուկների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման հարցեր: Բացի այդ, ընդունվել է «Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը և փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշ որոշումներում:

Ղրղզստանի Հանրապետության կառավարության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը նշել է, որ ԵՏՀ Խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը կրում էին տարապլանային բնույթ: «Միևնույն ժամանակ դրանց լուծումը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջընթաց զարգացման անքակտելի պայման: Նիստի ընթացքում մեզ հաջողվել է համաձայնության գալ հարցերի մեծ մասի շուրջ», - նիստի արդյունքներով հայտարարել է Օլեգ Պանկրատովը: 

ԵՏՀ Խորհուրդն ընդունել է «Սարքավորումների անվտանգությունը մանկական խաղահրապարակների համար» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը: Դրանում պահանջներ են սահմանված մանկական խաղահրապարակների համար սարքավորումների և ծածկերի անվտանգության և դրանց հետ կապված նախագծման, արտադրության, մոնտաժի, շահագործման, պահպանման, փոխադրման և օգտահանման գործընթացների նկատմամբ: Մասնավորապես, սարքավորումների կառուցվածքը պետք է ապահովի նրա ամրությունն ու կայունությունը, ունենա պաշտպանություն քայքայումից և հնացումից՝ հաշվի առնելով միջավայրի ագրեսիվության աստիճանը: Սարքավորումների մեջ չպետք է արգելափակվի երեխայի մարմինը կամ հագուստը, չպետք է լինեն սուր ծայրեր կամ եզրաշերտեր: Մանրամասները՝  https://goo.gl/LN2oRP​ 

Ընդունված փաստաթուղթը մանկական խաղահրապարակները սահմանում է՝ որպես «հատուկ սարքավորված տարածքներ, որոնք նախատեսված են երեխաների խաղի համար և իրենց մեջ ներառում են համապատասխան սարքավորումներ ու ծածկեր» և տարածվում է մանկական բլրակների, ճոճանակների, ճոճաթոռների, կարուսելների, ճոպանուղիների, մանկական քաղաքների, խաղային սարքավորումների, քաղաքների և խաղային համալիրների սարքավորումների և տարրերի, հարվածակլանիչ ծածկույթների վրա:

ԵՏՀ Խորհրդի որոշմանը համապատասխան, մանկական խաղահրապարակների համար սարքավորումների տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ կմտնի 2018 թվականի նոյեմբերին:

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել Անասնաբուժական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում: Ուսումնասիրելով անասնաբուժական վերահսկողության ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի կիրառման պրակտիկան՝ ԵՏՀ-ն բացահայտել է, որ ընդեղենային բանջարեղենը բացակայել է միասնական ցանկում, իսկ կերային հավելումների ներմուծման ժամանակ հայտարարագրվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի անվանումներից տարբերվող անվանումների տակ:

Ցանկում ապրանքների ներառումը թույլ կտա դրանց նկատմամբ իրականացնել անասնաբուժական վերահսկողություն՝ Միության անդամ պետություններում անասնահամաճարակային բարեկեցության պահպանման նպատակով: Ընդեղենային բանջարեղենն ու կերային հավելումներն օգտագործվում են անասունների կերակրման մեջ, ինչը հանդիսանում է կենդանիների բուծման գործընթացի անքակտելի մասը: Այդ փուլում, ինչպես նաև կենդանական ծագման արտադրանքի արտադրության և վերամշակման ժամանակ անասնաբուժական վերահսկողության իրականացումը թույլ կտա նվազեցնել անասնաբուժական ռիսկերն ու իրականացել «դաշտից մինչև սեղան» գյուղատնտեսական արտադրանքի հետագծելիության սկզբունքը:

Նիստի ընթացքում քննարկումների արդյունքներով ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել Անասնաբուժական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ընդեղենային բանջարեղեն ու կերային հավելումները մտցնելու մասին:

Մայիսի 6-ին ԵԱՏՄ երկրներում սկսեց գործել դեղամիջոցների և բժշկական ապրանքների միասնական շուկան: ԵՏՀ Խորհրդի անդամները նշել են նորմատիվ բազայի ստեղծման կարևորությունը, որը կապահովի շուկայական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը, ապրանքների տեղաշարժման ժամանակ արգելքների, խոչընդոտների ու սահմանափակումների բացակայությունը, սպառողների անվտանգությունն ու արտադրության որակը: ԵՏՀ Կոլեգիային հանձնարարվել է ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ, 2017-2019 թվականներին մշակել և ընդունել 25 փաստաթղթեր, որոնցից 20-ը վերաբերում են դեղամիջոցների և 5-ը՝ բժշկական ապրանքների շրջանառությանը: Դրանց թվում են՝ դեղային պատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների կայունության հետազոտման նկատմամբ պահանջները, դեղամիջոցների մեջ խառնուրդների ուսումնասիրման և մասնագրերում դրանց նկատմամբ պահանջների սահմանման կանոնները, Դեղային բուսական հումքի աճեցման, հավաքման, պահպանման (GACP) պատշաճ պրակտիկայի կանոնները, Կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվությունների տրման կանոնները, դեղային պատրաստուկների դեղաչա փի ընտրության ուղեցույցը և այլն: 

Նորմատիվ ակտերը կմշակեն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի (համապատասխանաբար 8, 5 և 12 փաստաթուղթ) ներկայացուցիչները: Աշխատանքային խմբերի կողմից նախագծերի հավանություն ստանալուց հետո դրանք կտեղակայվեն ԵԱՏՄ իրավական պորտալում հանրային քննարկման համար (https://goo.gl/QIDhCF​):

ԵՏՀ Խորհուրդը ևս մեկ անգամ հաստատել է ԵԱՏՄ երկրներում ավտոանձնագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունը  և Միության երկրների կառավարություններին առաջարկել է ընդունել մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք անհրաժեշտ են համակարգի փորձնական շահագործման շուտափույթ մեկնարկն ապահովելու և բոլոր շահագրգիռ անձանց էլեկտրոնային ենթակառուցվածքի օգտագործման հնարավորություն տալու համար: 

Մասնավորապես, պետք է սահմանվեն ազգային մարմինները, որոնք կապահովեն էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի հետ փոխգործակցությունը, ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և տրանսպորտային միջոցներ, ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ արտադրող կազմակերպությունների, որոնք իրականացնում են անձնագրերի ձևակերպումը, միասնական գրանցամատյանի ազգային մասին ձևավորումն ու վարումը: Այս ոլորտի մյուս նորմատիվ ակտերը կսահմանեն էլեկտրոնային անձնագրի առկայության դեպքում տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցման գործողություններ իրականացնելու հնարավորությունը, պետական իշխանության մարմինների և անձնագրի ձևակերպման և դրանում փոփոխությունների կատարելու ժամանակ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի կողմից տրամադրվող ծառայությունների չափն ու կարգը: 

Բացի այդ, Միության երկրների ազգային կառավարությունների դիմումների կապակցությամբ  ԵՏՀ Խորհուրդը Հանձնաժողովի Կոլեգիային հանձնարարել է հերթական նիստին քննարկել տեխանձնագրերի էլեկտրոնային համակարգին անցման ժամկետները, անցումային շրջանի տևողությունը, փաստաթղթային (թղթային) և ոչ փաստաթղթային փաստաթղթերի զուգահեռ օգտագործման հնարավորությունը և համակարգի արդյունավետ օգտագործման հետ կապված մի շարք այլ հարցեր:

ԵՏՀ Խորհուրդը ընդունել է որոշում, որը նախատեսում է դաբաղային նյութերի և դաբաղման պատրաստուկների նկատմամբ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի զրոյացում: Խոսքը ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 3202 90 000 0 ենթադիրքի ապրանքների մասին է, որոնք օգտագործվում են կաշվե կոշկեղենի արդյունաբերության մեջ՝ որպես հարդարման նյութեր:  

«Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը կկիրառվի դաբաղման նյութերի և դաբաղման պատրաստուկների նկատմամբ մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ,  – հայտնել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան: -  Քանի որ ներկայումս ԵԱՏՄ երկրներում բացակայում է այդ ենթադիրքին համապատասխան դաբաղման նյութերի և դաբաղման պատրաստուկների արդյունաբերական արտադրությունը, մեր կողմից ընդունված որոշումը կնպաստի ԵԱՄ կաշվե, կաշվեգալանտերեայի արտադրանք և կոշիկ արտադրողների աջակցությանը: Մասնավորապես, դրա իրականացումը թույլ կտա նվազեցնել վերջնական արտադրանքի ինքնարժեքն ու դրա արտադրության ծախքերը, ինչպես նաև բարձրացնել արտադրանքի այդ տեսակների արտադրողների մրցունակությունը»:

2016 թվականին ԵԱՏՄ տարածք հեռավոր արտասահմանյան երկրներից և ԱՊՀ-ից ապրանքների ներմուծման ծավալը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3202 90 000 0 ենթադիրքում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ քանակական արտահայտությամբ ավելացել է 32%-ով և կազմել 2,5 հազար տոննա՝ 3,85 մլն ԱՄՆ  դոլար:

Հանձնաժողովի խորհրդի որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացույցային օրը լրանալուց հետո:

Հանձնաժողովի խորհրդի որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացույցային օրը լրանալուց հետո:

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել Հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 32 կարգադրության մեջ՝ լրացնելով այն գործունեության հիմնական ուղղությունների նպատակների, խնդիրների մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև «Մետաղագործության տեխնոլոգիաներ և նոր նյութեր» եվրասիական նորարարական տեխնոլոգիական հարթակի (ԵՏՀ) հիմնադիրների մասին տվյալներով: 

Սա արդեն ԵԱՏՄ շրջանակներում ստեղծված տասներկուերորդ տեխնոլոգիական հարթակն է: Սա կմիավորի միության չորս անդամ պետությունների գիտական և գիտարտադրական կազմակերպությունները: Դրա գործունեության նպատակը նորարարական մետաղագործական արտադրանքի ժամանակակի ճյուղի և էներգարդյունավետ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների մշակման, ինչպես նաև սերիական արտադրության մեջ դրանց ներդրման հիման վրա նյութերի նոր սերնդի ստեղծումն է:

Հեռանկարային նախագծերը, որոնք կարող են իրականացվել տեխնիկական հարթակի հենքի վրա, թույլ կտան ստանալ ապրանքներ ու իրեր այնպիսի հատկություններով, որոնք անհասանելի են ժամանակակից տեխնոլոգիաներով (խելացի նյութեր, երկմետաղներ, մետաղներ մետակայուն վիճակում, մակերեսային ինժեներիայի հիման վրա ստացված ապրանքներ):  Մանրամասներն՝ այստեղ. https://goo.gl/9uv9tW