Вход
ԵԱՏՄ ու ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության մասին ստորագրվել է համաձայնագիր

ԵԱՏՄ ու ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության մասին ստորագրվել է համաձայնագիր

17.05.2018

Եվրասիական տնտեսական միության և (ԵԱՏՄ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

ԵԱՏՄ և ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրում իրենց ստորագրություններն են դրել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Կոզակը և նախարարի կարգավիճակում ՉԺՀ միջազգային առևտրային ներկայացուցիչ Ֆու Ցզիինը:

 «Ինչպե՞ս ստեղծել Եվրասիայի միասնական տնտեսական տարածք»  պանելային բանավեճի ընթացքում մասնակիցները քննարկել են համաձայնագրի ստորագրման արդյունքները, փոխգործակցության հետագա զարգացման տարբերակները, մասնավորապես՝ «Մեկ գոտի` մեկ ուղի» ԵԱՏՄ և չինական նախաձեռնության կապակցման շրջանակներում, ինչպես նաև Միության բոլոր երկրների ու Չինաստանի նոր կոոպերացիոն նախագծերը, միավորող տեխնոլոգիաները, հումքերն ու նյութերը:

Տիգրան Սարգսյանն իր ելույթի ժամանակ նշել է, որ բոլոր հաշվարկները և փաստարկները, որոնցով առաջնորդվել է ԵԱՏՄ-ը, արդարացրել են իրենց: «Բանակցային գործընթացն ապացուցել է բոլոր այն թեմաների արդիականությունը, որոնց մենք անդրադարձել ենք, և մեր երկների հետաքրքրվածությունը ՉԺՀ-ի հետ փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու մեջ», - հայտարարել է նա:

ԵԱՏՄ երկների և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին կազմել է ավել քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար, ընդ որում, արտահանումը ԵԱՏՄ-ից ՉԺՀ անցյալ տարի աճել է 40% -ով: Միության երկրների համար սկզբունքորեն կարևոր է արտահանվող ապրանքների տեսականու ընդլայնումն ու շուկայի կողմնորոշումը: Այսօր դա ոչ միայն հումքային ապրանքներն են, այլ նաև մեքենայաշինության արտադրանքն է:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նշել է, որ այսօր համաշխարհակին տնտեսությունում շարժիչ ուժ է հանդիսանում Ասիան, և ԵԱՏՄ բոլոր երկները շահագրգռված են դուրս գալու այդ շուկա: «ՉԺՀ-ում սպառման ավելացումը` ուղված տնտեսական աճի նոր հայեցակարգի շրջանակներում ներքին սպառմանը, նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտները պետք է պատրաստ լինեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և, ընդհանուր առմամբ, ասիական տարածաշրջան արտահանումը ավելացնելու, - գտնում է նա: - Մենք պետք է սովորենք ապրել ուժեղ մրցակցության իրականության մեջ»:

Համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Միության երկների տնտեսվարող սուբյեկտների համար: «Այս մրցակցային պայմաններում համեմատական առավելությունները ցուցադրելով՝ մենք դրանց համար փոխգործակցության շատ հստակ շրջանակներ ենք սահմանում, չնայած որ սա ոչ արտոնյալ համաձայնագիր է: Այս համաձայնագրում ներդրված նոր շրջանակները, ինչպես կարծում ենք, կարող են խթանել մեր երկների տնտեսական աճը և իրականացնել մեր ռամավարական առավելությունները», - նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով այդ շրջանակները ուժգին խթան են հանդիսանում որոշակի մեգանախագծերի համար, որոնց մասին պայմանավորվածությունը կայացվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի սույն թվականի մայիսի նիստին:

Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Ասկար Մամինը հատուկ շեշտադրել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Չինաստանի հետ համագործակցությունը: «Վերջին տարիներին Ղազախստանն ակտիվորեն ներդրումներ է կատարել և իրականացրել իր տրանսպորտային ենթակառուցվածքի լայնածավալ արդիականացում: Դա վերաբերում է նաև ավտոմոբիլային ճանապարհների կառուցմանը: Արևմտյան Եվրոպա - Արևմտյան Չինաստան միջանցքի հատվածն ավարտվել է երկու տարի առաջ: Ներկայումս սպասում ենք ռուսաստանյան հատվածի ավարտին, և դա կլինի մեկ միջանցք, որը կկապի Արևմտյան Չինաստանը Արևմտյան Եվրոպայի հետ` տարանցելով մեր երկների տարածքներով», - ասել է Ասկա Մամինը:
 
Մեկ այլ ուղղություն է երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: 2020 թվականին Ղազախստանը դրա տարածքով տարանցումից նախատեսում է ստանալ 5 միլիարդ ԱՄՆ դոլար: Նա նշել է, որ Ղազախստանը այս նախագծով ԵԱՏՄ շրջանակներում աշխատում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ, և հույս է հայտնել, որ Ղրղզստանն ու Հայաստանը նույնպես կմիանան այդ աշխատանքին:

«ԵԱՏՄ ենթատեքստում ենթադրվում է, որ մեր երկների փոխգործակցության ներդաշնակվածությունը և երրորդ երկրների հետ Միության միջազգային ու բազմաձևաչափական համագործակցության ընդլայնումն այն ապագան է, որին մենք պետք է ձգտենք», - հայտարարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ ինտեգրումը տարածաշրջանում դառնում է առավել գլոբալ: Այդ գործընթացին կարող է միանալ նաև Եվրոպան:

Բացի այդ, նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանը դարեր շարունակ հանդիսացել է Մետաքսի ճանապարհի օղակը: «Տվյալ պահին մենք նույնպես Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու մասնակից ենք, այդ թվում` կառուցվում են ճանապարհներ Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում, իրականացվում է բաց երկնքի քաղաքականությունն ու մի շարք այլ նախագծեր», - հայտնել է Տիգրան Ավինյանը:

Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ Վասիլի Մատյուշևսկին նշել է, որ Բելառուսն ավանդաբար հանդիսանում է բազմամակարդակ և բազմակողմանի ինտեգրման, տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ԵՄ, ԵԱՏՄ և ՉԺՀ միջև ինտեգրումների ինտեգրման կողմնակից, ինչը կարող է գլոբալ մարտահրավերների պատասխան դառնալ: Նման ինտեգրման հիմք է հանդիսանում գլոբալ ենթակառուցվածքային ծրագիրը: «Մեր նպատակն է ստեղծել արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ միջանցք», - պարզաբանել է նա: «Մեր տեսանկյունից հնարավոր է առավելագույն արդյունք, եթե խոսենք թվային տրանսպորտի և լոգիստիկ միջանցքի ստեղծման մասին, ու, առաջին հերթին, Արևմուտք-Արևլք միջանցքի», - հայտնել է Վասիլի Մատյուշևսկին:

Բելառուսի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալն ասել է, որ «Մեկ գոտի` մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Բելառուսը ՉԺՀ-ի հետ համատեղ արդեն իրականացրել է բելառուսաչինական արդյունաբերական պարկի ստեղծման նախագիծը, որը կդառնա թվայնացման տարրերով գլոբալ «հաբ»: Այդ պարկի կազմում ներառվել է եվրոպական «հաբ»-ը: Այսպիսով, ստեղծվում է հիմք ինտեգրումների ինտեգրման համար», - գտնում է Վասիլի Մատյուշևսկին:

Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը փաստել է, որ Չինաստանը հանդիսանում է Ղրղզստանի նշանակալի ներդրումային գործընկեր, որը տարիներ շարունակ երկրում հաջողությամբ իրականցնում է ծրագրեր: Հանրապետությունում Չինաստանի մասնակցությամբ արդեն գործում են ավելի քան 400 ձեռնարկություններ և ակտիվորեն իրականացվում է արդյունաբերության տարբեր ոլորտներում համագործակցությունը, այդ թվում` սպասարկման ոլորտում, վերամշակող արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: «Կարծում եմ, համաձայնագրի այսօրվա կնքումը կնպաստի մեր երկրների միջև համագործակցությանը բոլոր հատվածներում», - եզրակացրել է Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետը:

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Կոզակը Միության և ՉԺՀ միջև ստորագրած համաձայնագիրն անվանել է պատմական, քանի որ այն ապահովում է պետական կարգավորման տարբեր ուղղություններով փոխգործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս հաշվի առնել Միության ընդհանուր և ամեն երկրի առանձին շահերը, ինչպես նաև՝ գործարարության շահերը, կարգավորման թափանցիկությունն ու կանխատեսելիությունը ազգային և վերազգային մակարդակներում: Դրանում արտացոլվել են տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական կարգավորման, մաքսային փոխգործակցության հարցերը: «Ես միանգամայն համոզված եմ, որ այս համաձայնագիրը հուսալի հիմք կդառնա Մեծ եվրասիական գործընկերության հետագա կառուցման համար, որը չի լինի կառուցել առանց Չինաստանի», - հայտարարել է Դմիտրի Կոզակը:

ՌԴ կառավարության նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար Չինաստանն առաջատար առևտրատնտեսական գործընկերն է: «Նման բազմակողմանի համակարգման մեխանիզմ, ինչպես ՉԺՀ-ի հետ, հավանաբար աշխարհի որևէ այլ երկրում չկա», - հայտնել է Դմիտրի Կոզակը:

Միջազգային առևտրային ներկայացուցիչ Ֆու Ցզիինը նշել է, որ հինգ տարի առաջ Սի Ցզինպինը «Մեկ գոտի` մեկ ուղի» նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ այսօր դեգլոբալացման և հովանավորչության ֆոնի վրա ստորագրվել է բազմակողմ համաձայնագիր: «Մեկ գոտի` մեկ ուղի» և ԵԱՏՄ ծրագրերի շրջանակներում համագործակցությունը մեր փոխգործակցության առանցքային ուղղությունն է: Դա շատ կարևոր է ոչ միայն մեր եկրների միջև առևտրային ընթացակարգերը հեշտացնելու համար: Կարծում եմ, որ նման համաձայնագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի մեր երկների տնտեսական աճին աջակցության և մեր ժողովրդների կենսական մակարդակի բարձրացման համար», - նշել է Ֆու Ցզիինը:

Չինաստանի ներկայացուցիչը հատկապես նշել է քլեկտրոնային առևտրի ոլորտում կողմերի համագործակցության առաջնահերթության կարևորությունը: Նրա կարծիքով թվային տնտեսության դարաշրջանում լավ պայմաններ կստեղծվեն Չինաստանի և ԵԱՏՄ անդամների հետագա առևտրի համար:

«Ստորագրած համաձայնագրում նշվել է հատվածների մի ամբողջ լրակազմ, որոնք ապագայում կարևոր են ինչպես ԵԱՏՄ երկների, այնպես էլ ՉԺՀ-ի համար: Համագործակցությունը պետք պատասխանի հարցին, թե որն է ԵԱՏՄ և Չինաստանի փոխգործակցության առանցքային գիծը երկարատև հեռանկարում, քանի որ ենթակառուցվածքը գրեթե հավերժ է», - բանավեճի արդյունքներն է ամփոփել դրա մոդերատոր, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: