Вход
ԵՏՀ-ի նախարար Տիմուր Ժակսիլիկով. «Կարգավորող ազդեցության գնահատումը թույլ է տալիս ԵԱՏՄ-ի վերազգային կարգավորումը ձևավորելիս լսել բիզնեսի ձայնը»

ԵՏՀ-ի նախարար Տիմուր Ժակսիլիկով. «Կարգավորող ազդեցության գնահատումը թույլ է տալիս ԵԱՏՄ-ի վերազգային կարգավորումը ձևավորելիս լսել բիզնեսի ձայնը»

18.03.2020

ԵՏՀ Կոլեգիան քննարկել է 2019 թվականին Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին ամենամյա հաշվետվությունը։

ԵՏՀ-ի որոշումների նախագծերի ԿԱԳ-ի մասին դրական եզրակացությունների մասնաբաժինը 2019 թվականին հասել է մշտադիտարկման անցկացման հնգամյա ամբողջ ժամանակահատվածի համար առավելագույն մակարդակի՝ 86,5%-ի։ Այս իրավիճակը հաստատում է ԵՏՀ-ի աշխատանքի ընդհանուր ուղղվածությունը դեպի ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների պարզեցում։

Հաշվետվությունում նաև ասվում է, որ ԿԱԳ-ի ընթացակարգի կատարելագործման շրջանակներում 2019 թվականին ավարտվել է կազմակերպչական հնարավորության ստեղծումը Եվրասիական տնտեսական միության երկրների նախաձեռնությամբ այդ ընթացակարգի՝ բիզնեսի վրա ազդեցություն ունեցող ԵԱՏՄ-ի շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի նկատմամբ անցկացման համար։

Բացի այդ, հաշվետվությունում ներկայացվել է տեղեկատվություն Հանձնաժողովի կողմից իրականացված՝ ԵՏՀ-ի ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման փորձնական նախագծի մասին, որի իրականացումը թույլ է տվել անցնել բիզնեսի վարման պայմանների վրա ԵԱՏՄ-ի շրջանակներում վերազգային կարգավորման կյանքի ամբողջ ցիկլի ազդեցության գնահատմամբ աստիճանաբար ընդգրկմանը։

«Հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկների քանակի անցած տարի գրանցված 80 տոկոսանոց աճը հանդիսանում է ԿԱԳ-ին ձեռնարկատիրության սուբյեկտների մասնակցության ինտենսիվացման և ԵԱՏՄ-ի երկրների բիզնեսի կողմից այդ ընթացակարգի պահանջված լինելու մակարդակի բարձրացման ցուցանիշ», – նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը։

Հանձնաժողովի Կոլեգիայի հավանությունը ստացած ԿԱԳ-ի անցկացման մշտադիտարկման մասին հաշվետվությունը ներկայացվելու է ԵՏՀ-ի Խորհրդի քննարկմանը, որից հետո այն կքննարկեն Միության երկրների կառավարությունների ղեկավարները։

Տեղեկանք
ԵՏՀ-ի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատումը (ԿԱԳ) դա Միությունում ձեռնարկատիրական գործունեության պայմանների նկատմամբ դրանց ազդեցության գնահատումն է։
ԿԱԳ-ի ընթացակարգը կազմված է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ Միության կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից, ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։​